Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 260.1-ին հոդվածով.

 

«Հոդված 260.1. Հիփոթեքային արձակուրդ

  1. Հիփոթեքային արձակուրդ է համարվում հիփոթեքով ապահովված՝ վարկային (կրեդիտավորման) կամ փոխառության պայմանագրով վարկառուի (փոխառուի) ստանձնած պարտավորությունների կատարման արտոնյալ ժամանակահատվածը:
  2. Հիփոթեքային արձակուրդ տրամադրվում է միայն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված այն վարկառուներին (փոխառուներին), որոնց կողմից կնքված հիփոթեքի պայմանագրի առարկա գույքը հանդիսանում է (հանդիսանալու է) նրանց մշտական բնակության վայրը է և առկա չէ նրանց սեփականության իրավունքով պատկանող այլ բնակելի անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն):
  3. Հիփոթեքային արձակուրդի տրամադրման պայմանները և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքերը սահմանվում են «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» օրենքով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

  • Discussed

    30.07.2019 - 14.08.2019

  • Type

    Law

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7385

Print