Add to favourites

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 03.08.2019 20:54:28 Առաջարկ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված «Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները․ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումը կազմակերպում է ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը կամ Կառավարության անդամը: Ներկայացված նախագծով առաջարկվում է հանրային քննարկում կազմակերպելու իրավասությամբ օժտել նաև ՀՀ կառավարությանը և վարչապետին ենթակա մարմիններին։ Գտնում ենք, որ ներկայացված առաջարկը կրում է իրավիճակային և հատվածական կարգավորման բնույթ և չի բխում նորմատիվ իրավական ակտերի ընդունման գործընթացի ժողովրդավարացման, հանրային ներգրավվածության ապահովման, առավել թափանցիկ կազմակերպման և իրավակարգավորման ենթակա հասարակական հարաբերությունների իրական բնույթն ընկալելու անհրաժեշտությունից։ Հասարակական հարաբերությունները կարգավորող նորմերի կիրառման ապահովումը հանդիսանում է կարևորագույն խնդիր նաև ՀՀ-ում, քանի որ նախորդ տարիներին ընդունված նորմատիվ ակտերի որոշ հատված կամ ընդհանրապես չեն կիրառվել՝ անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված, կամ կիրառվել են մասամբ և խախտումներով՝ նաև հասարակական հարաբերությունների իրական բնույթը չընկալելու պատճառով։ Իրավական նորմերի ձևավորման գործընթացին հանրության ներգրավվածության ապահովումը կարևոր երաշխիք է ընդունվող իրավական ակտերի ընկալումն ու կիրառումն ապահովելու և իրավախախտումների հավանականությունը նվազեցնելու հարցում։ Դա նաև կարևորագույն միջոց է ապահովելու հանրային կառավարման մասնակցության մարդու իրավունքը՝ որպես ժողովրդաիշխանության դրսևորում։ Իրավական ակտերի ձևավորման գործընթացը ներառում է իրավակազմավորման և իրավաստեղծ փուլեր : Իրավակազմավորումը իրավական ակտի մտահղացման փուլն է, որտեղ ժողովրդավարական պետությունում հասարակական հարաբերությունների կոնկրետ ոլորտի իրավական կարգավորման ձևերի ու եղանակների ընտրության հարցում պետք է բացահայտվեն հասարակական պահանջմունքները, տեսակետներն ու խնդիրները։ Իրավաստեղծ գործընթացն իրավական ակտերի բուն նախագծման աշխատանքն է, որում արդեն պետք է հաշվի առնվեն շահագրգիռ անձանց կողմից ներկայացված տեսակետներն ու առաջարկությունները: Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը որոշ չափով կարգավորում է իրավաստեղծ փուլը, սակայն համարյա ամբողջությամբ անտեսում է դրան նախորդող` իրավակազմավորման փուլը: Արդյունքում ընդունվող նորմատիվ իրավական ակտերը հաճախ պատշաճ չեն կիրառվում դրանց անհրաժեշտության բացակայության, դրանց վերաբերյալ իրազեկության պակասի կամ հասարակական ընկալումներում առկա հակասությունների պատճառներով։ Բացի այդ, դրանք կարող են առաջացնել անհամաձայնություններ ու կոնֆլիկտներ, ինչպես օրինակ՝ վերջերս հարկային օրենսգրքի իրավակարգավորումների հետ կապված առանձին հարկատուների խմբերի դժգոհությունները: Անհրաժեշտ է օրենսդրորեն նախատեսել իրավակազմավորումը որպես իրավական նորմերի ձևավորման փուլ՝ դրանով նպաստելով շահագրգիռ քաղաքացիների արդյունավետ ներգրավումը հանրային կառավարման հարցերում: Մյուս կողմից, հարկ է նշել, որ հանրային ներգավվածության աստիճանը բավարար և արդյունավետ չէ նաև իրավաստեղծման փուլում։ Մասնավորապես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը սահմանում է «հանրային քննարկում» հասկացությունը որպես իրավաստեղծ գործընթացին հասարակության մասնակցության, գործընթացի թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ հանրության իրազեկման, ինչպես նաև հանրային կարծիքը բացահայտելու, դրանց վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ստանալու և դրանք ամփոփելու գործընթաց։ Այստեղ «հանրային քննարկում» հասկացությունը ներառում, ընդհանրացնում և խճճում է մի քանի ոչ համարժեք գործողություններ, ինչի հետևանքով փաստացի կարող է սահմանափակվել նվազագույն պահանջը՝ իրավական ակտերի հրապարակայնության ապահովումը: Բացի այդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում առկա են որոշ խնդրահարույց ձևակերպումներ և դրույթներ, որոնք չեն ապահովում հանրության մասնակցության պատշաճ իրականացումը: Մասնավորապես, • օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենսդրական ակտերը «ենթակա են» հանրային քննարկման (բացառությամբ միջազգային պայմանագրի վավերացման կամ միանալու մասին օրենքի նախագծի), ինչը կարող է մեկնաբանվել, որ դրանց իրագործումը պարտադիր չէ, • օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հանրային քննարկման «կարող են դրվել» նախագիծը մշակող կամ այն ընդունող մարմնի նախաձեռնությամբ, այսինքն ամեն ինչ թողնված է համապատասխան պետական գերատեսչության հայեցողությանը: • օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հանրային քննարկումների տևողությունն առնվազն 15 օր է, ինչը, հատկապես իրավակազմավորման փուլի բացակայության պարագայում, խիստ սեղմ ժամկետ է՝ առավել ևս նոր օրենսդրական ակտերին ծանոթանալու, դրանք վերլուծելու և համապատասխան դիտարկումներ/առաջարկություններ ներկայացնելու առումով, իսկ շտապողականությունը որևէ կերպ արդարացված չէ օրենսդիր գործունեության պարագայում: Առաջարկություն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել՝ ոլորտում առկա բոլոր խնդիրների հաշվառմամբ՝ հետևյալ իրավակարգավորումներով․ 1. Հստակեցնել «հանրային քննարկում» հասկացությունը և դրա փուլերը:
2 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 03.08.2019 20:55:14 Առաջարկություն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել՝ ոլորտում առկա բոլոր խնդիրների հաշվառմամբ՝ հետևյալ իրավակարգավորումներով․ 1. Հստակեցնել «հանրային քննարկում» հասկացությունը և դրա փուլերը:
3 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 03.08.2019 20:57:33 1. Հստակեցնել «հանրային քննարկում» հասկացությունը և դրա փուլերը:
4 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 03.08.2019 20:57:33 2. Օրենսդրորեն իրավակազմավորումը սահմանել որպես նորմատիվ իրավական ակտերի ձևավորման փուլ, օրինակ՝ հետևյալ ընթացակարգով․ Նախագիծ ներկայացնող սուբյեկտը (ԱԺ պատգամավորի դեպքում՝ խմբակցությունը, կառավարության դեպքում՝ համապատասխան նախաձեռնությամբ հանդես եկող գերատեսչությունը) պարտավոր է մինչև իրավական ակտի նախագծի մշակումը դրանով նախատեսվող իրավակարգավորումների շուրջ խորհրդակցել/քննարկել առնչվող իրավաբանական և ֆիզիկական անձանց (այդ թվում՝ փորձագետների) հետ՝ այդ մասին արձանագրությունը/տեղեկանքը հրապարակելով իր պաշտոնական կայքում: Այսպիսի մեխանիզմը հնարավորություն կտա ապահովել իրավական ակտերի առավել բարձր որակ և երաշխավորել դրանց հետագա պատշաճ գործարկումը: Ազգային ժողովի մակարդակում դա թույլ կտա ակտիվացնել քաղաքական համակարգի ներկայացուցիչների աշխատանքները և պահպանել նրանց կապը ընտրողների հետ:
5 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 03.08.2019 21:00:11 1. Հստակեցնել «հանրային քննարկում» հասկացությունը և դրա փուլերը:
6 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 03.08.2019 21:00:11 2. Օրենսդրորեն իրավակազմավորումը սահմանել որպես նորմատիվ իրավական ակտերի ձևավորման փուլ, օրինակ՝ հետևյալ ընթացակարգով․ Նախագիծ ներկայացնող սուբյեկտը (ԱԺ պատգամավորի դեպքում՝ խմբակցությունը, կառավարության դեպքում՝ համապատասխան նախաձեռնությամբ հանդես եկող գերատեսչությունը) պարտավոր է մինչև իրավական ակտի նախագծի մշակումը դրանով նախատեսվող իրավակարգավորումների շուրջ խորհրդակցել/քննարկել առնչվող իրավաբանական և ֆիզիկական անձանց (այդ թվում՝ փորձագետների) հետ՝ այդ մասին արձանագրությունը/տեղեկանքը հրապարակելով իր պաշտոնական կայքում: Այսպիսի մեխանիզմը հնարավորություն կտա ապահովել իրավական ակտերի առավել բարձր որակ և երաշխավորել դրանց հետագա պատշաճ գործարկումը: Ազգային ժողովի մակարդակում դա թույլ կտա ակտիվացնել քաղաքական համակարգի ներկայացուցիչների աշխատանքները և պահպանել նրանց կապը ընտրողների հետ:
7 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 03.08.2019 21:00:11 3. Փոփոխություններ կատարել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ կառավարության՝ «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2010թ․ մարտի 25-ի թիվ 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2018թ․ թիվ 1146-Ն որոշման մեջ՝ ապահովելու «հանրային քննարկում» հասկացության պատշաճ և հստակ սահմանումը, նորմատիվ իրավական ակտերի բոլոր տեսակների հրապարակումը e-draft կայքում՝ առանց բացառության, հանրային քննարկումներ անցկացնելու պարտադիր պահանջը՝ որոշ ողջամտորեն հիմնավորված բացառություններով, օրենսդրական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար սահմանել առնվազն մեկամսյա ժամկետ։ Օրենսդրական կարգավորմամբ խնդրի հստակեցումը կամրագրի պետական մարմինների համար պարտադիր նորմեր՝ առանց տարանջատելու նորմատիվ իրավական ակտերի տեսակները։