«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
2 - Agree
-
0 - Disagree
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխանեցում է ՀՀ հարկային օրենսգրքի ընդունումից հետո այլ օրենքներում կատարված փոփոխություններին:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ հարկային օրենսգրքի ընդունումից հետո այլ օրենքներով սահմանվել են մի շարք կարգավորումներ, որոնք փոխկապակցված են ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգավորումների հետ:
Խնդիրը կայանում է նրանում, որ վերոնշյալ փոփոխություններով պայմանավորված, անհրաժեշտ է նաև համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ հարկային օրենսգրքում:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգիրքը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքի ընդունումից հետո այլ օրենքներով նախատեսված կարգավորումներին:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ՀՀ հարկային օրենսգրքի ընդունումից հետո այլ օրենքներով նախատեսված կարգավորումներն են:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում, մասնավորապես ակնկալվում է`
1)ՀՀ հարկային օրենսգրքում ներառել գործող հարկային օրենսդրությամբ սահմանված դրոշմանիշային վճարների հետ կապված հարաբերությունները,
2) սահմանել, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված տնտեսավարող սուբյեկտների հարկային արտոնությունները գործում են ոչ թե մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, այլ հավաստագրի տրամադրման օրվանից՝ 5 տարի ժամկետով:
-
Discussed
27.04.2017 - 15.06.2017
-
Type
Order
-
Area
Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
Views 8318
Print