Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխանեցում է ՀՀ հարկային օրենսգրքի ընդունումից հետո այլ օրենքներում կատարված փոփոխություններին:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվա­­­­­կանի հոկտեմբերի 4-ին ՀՀ հարկային օրենսգրքի ընդունումից հետո այլ օրենքներով սահմանվել են մի շարք կարգավորումներ, որոնք փոխկապակցված են ՀՀ հարկային օրենս­­­գրքով նախատեսված կարգավորումների հետ:

Խնդիրը կայանում է նրանում, որ վերոնշյալ փոփոխություններով պայմանավորված, անհրաժեշտ է նաև համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ հարկային օրենս­գրքում:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգիրքը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքի ընդունումից հետո այլ օրենքներով նախատեսված կարգավորումներին:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ՀՀ հարկային օրենսգրքի ընդունումից հետո այլ օրենքներով նախատեսված կարգավորումներն են:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում, մասնավորապես ակնկալվում է`

1)ՀՀ հարկային օրենսգրքում ներառել գործող հարկային օրենսդրությամբ սահ­ման­ված դրոշմանիշային վճարների հետ կապված հարաբերությունները,
2) սահմանել, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակ­ցու­թյան մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաս­տա­գր­ված տնտեսավարող սուբ­յեկտ­ների հարկային արտոնությունները գործում են ոչ թե մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, այլ հավաստագրի տրամադրման օրվանից՝ 5 տարի ժամկետով:

 

  • Քննարկվել է

    27.04.2017 - 15.06.2017

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8202

Տպել