Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ <<ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 08.07.2019 18:35:47 | Կարծում եմ նախագծով նախատեսվող իրավակարգավորումները հակասության մեջ են մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի այն իրավակարգավորումների հետ, որոնք նախատեսում են վերադասության կարգով վարչական վարույթի իրականացումը: Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ | Առարկությունը չի ընդունվել հետևյալ պատճառաբանությամբ. Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Սույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (այսուհետ` անձինք) միջև ծագած հարաբերությունները: Նույն օրենքի 2-րդ հոդված 3-րդ մասի համաձայն՝ Առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։ Վերլուծության ենթարկելով վերոնշյալ իրավանորմերը ՀՀ վճռաբեկ դատարանը 2015 թվականի թիվ ՎԴ/1567/05/12 Վարչական գործով որոշման մեջ արձանագրել է հետևյալը՝ (…) Վկայակոչված իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչարարության հիմունքների, վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և անձանց միջև ծագած հարաբերություններն օրենսդիրը կարգավորել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով: Միաժամանակ օրենսդիրը նախատեսել է նաև, որ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով: Այլ խոսքով, օրենսդիրը չի բացառում վարչական վարույթների առանձին տեսակների նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառումը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ այդ հարաբերությունները կարգավորված չլինեն հատուկ օրենքներով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ օրենսդիրը վարչական վարույթին վերաբերող հատուկ օրենքներում նախատեսել է հատուկ կարգավորումներ, ապա իրավասու վարչական մարմինները պարտավոր են կիրառել հատուկ օրենքը (տես՝ Հետևաբար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքի նախագծում նախատեսվում են վարչական վարույթին վերաբերող հատուկ կարգավորումներ որոնք իրավասու մարմինները պարտավոր են կիրառել ընդհանուր նորմերի հետ մրցակցության պարագայում, բացակայում է անհրաժեշտությունը համապատասխան փոփոխություններ կատարելու նաև Վարչարարության հիմունքների եվ վարչական վարույթի մասին օրենքում, ինչպես նաև առկա չէ հակասություն: | |
2 | Գևորգ Մալխասյան 09.07.2019 14:57:40 | Նախագծի 1-ին հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի պահանջներին: Նախագծի 2-րդ հոդվածը հակասում է " Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" ՀՀ օրենքի 69-րդ և 70-րդ հոդվածների պահանջներին: Գտնում եմ, որ ավելորդ լրացումը ոչ միայն չի նպաստելու հարցի կարգավորմանը, այլ ընդհակառակ խոչընդոտելու է ողջ բողոքարկան գործընթացը: | Առարկությունները չեն ընդունվել հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն՝ Պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը և լիազորությունները սահմանվում են օրենքով: Պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքի նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ Սահմանադրության 159-րդ հոդվածին համապատասխան՝ սույն օրենքը սահմանում է պետական կառավարման համակարգի մարմինների շրջանակը, կազմավորման կարգը, ինչպես նաև կարգավորում է այդ մարմինների հետ կապված այլ հարաբերություններ: Նախագծի 7.1 հոդվածի համաձայն՝ Վարչապետին կամ կառավարությանը սույն օրենքով նախատեսված ենթակա մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև մարզպետների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը շահագրգիռ անձանց կողմից կարող են բողոքարկվել ակտն ընդունած մարմին կամ դատական կարգով: Հաշվի առնելով Նախագծով առաջարկվող կարգավորումների սահմանադրաիրավական բովանդակությունը, գտնում ենք որ անհիմն է այն պնդումը, որ նախագծի 1-ին հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածին: Պետք է նկատել, որ առարկության հեղինակը որևէ կերպ չի հիմնավորել իր պնդումը: Երկրորդ դիտարկմանը (այն է՝ Նախագծի 2-րդ հոդվածը հակասում է " Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" ՀՀ օրենքի 69-րդ և 70-րդ հոդվածների պահանջներին:) մանրամասն անդրադարձ է կատարվել ստորև (տես՝ ի պատասխան "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն գրությանը ներկայացված եզրակացությունը): Երրորդ դիտարկման մասով հարկ ենք համարում նշել, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն գործող օրենսդրական կարգավորումները և կապահովվի անհրաժեշտ և արդարացի հավասարակշռություն հանրային և մասնավոր շահերի միջև, ինչպես նաև ահնամաչափ կամ անհաղթահարելի ծանրաբեռնվածություն չի ստեղծվի կառավարության համար՝ միաժամանակ ապահովելով վարչական ակտերի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը | |
3 | Տիգրան Սարաֆյան 09.07.2019 17:17:19 | իսկ հիմա ինչն է խանգարում վարչական ակտերի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը ապահովելուն, արդյոք որևէ մեխանիզմ չկա, | Չի ընդունվել հետևյալ պատճառաբանությամբ. Գործող իրավակարգավորումները սահմանում են համապատասխան կառուցակարգեր և ընթացկարգեր բողոքարկման իրավուննքի իրացման համար: Այնուամենայնիվ, նախագծում տեղ գտած դրույթներով ոչ թե նոր լուծումներ են տրվում, այլ այդպիսիք պարզապես նպատակ են հետապնդում բացառելու իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկող տարընթերցումները՝ հստակեցնելով: |