Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ <<ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 08.07.2019 18:35:47 Կարծում եմ նախագծով նախատեսվող իրավակարգավորումները հակասության մեջ են մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի այն իրավակարգավորումների հետ, որոնք նախատեսում են վերադասության կարգով վարչական վարույթի իրականացումը: Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Առարկությունը չի ընդունվել հետևյալ պատճառաբանությամբ. Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Սույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (այսուհետ` անձինք) միջև ծագած հարաբերությունները: Նույն օրենքի 2-րդ հոդված 3-րդ մասի համաձայն՝ Առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։ Վերլուծության ենթարկելով վերոնշյալ իրավանորմերը ՀՀ վճռաբեկ դատարանը 2015 թվականի թիվ ՎԴ/1567/05/12 Վարչական գործով որոշման մեջ արձանագրել է հետևյալը՝ (…) Վկայակոչված իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչարարության հիմունքների, վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և անձանց միջև ծագած հարաբերություններն օրենսդիրը կարգավորել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով: Միաժամանակ օրենսդիրը նախատեսել է նաև, որ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով: Այլ խոսքով, օրենսդիրը չի բացառում վարչական վարույթների առանձին տեսակների նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառումը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ այդ հարաբերությունները կարգավորված չլինեն հատուկ օրենքներով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ օրենսդիրը վարչական վարույթին վերաբերող հատուկ օրենքներում նախատեսել է հատուկ կարգավորումներ, ապա իրավասու վարչական մարմինները պարտավոր են կիրառել հատուկ օրենքը (տես՝ Հետևաբար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքի նախագծում նախատեսվում են վարչական վարույթին վերաբերող հատուկ կարգավորումներ որոնք իրավասու մարմինները պարտավոր են կիրառել ընդհանուր նորմերի հետ մրցակցության պարագայում, բացակայում է անհրաժեշտությունը համապատասխան փոփոխություններ կատարելու նաև Վարչարարության հիմունքների եվ վարչական վարույթի մասին օրենքում, ինչպես նաև առկա չէ հակասություն:
2 Գևորգ Մալխասյան 09.07.2019 14:57:40 Նախագծի 1-ին հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի պահանջներին: Նախագծի 2-րդ հոդվածը հակասում է " Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" ՀՀ օրենքի 69-րդ և 70-րդ հոդվածների պահանջներին: Գտնում եմ, որ ավելորդ լրացումը ոչ միայն չի նպաստելու հարցի կարգավորմանը, այլ ընդհակառակ խոչընդոտելու է ողջ բողոքարկան գործընթացը: Առարկությունները չեն ընդունվել հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն՝ Պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը և լիազորությունները սահմանվում են օրենքով: Պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքի նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ Սահմանադրության 159-րդ հոդվածին համապատասխան՝ սույն օրենքը սահմանում է պետական կառավարման համակարգի մարմինների շրջանակը, կազմավորման կարգը, ինչպես նաև կարգավորում է այդ մարմինների հետ կապված այլ հարաբերություններ: Նախագծի 7.1 հոդվածի համաձայն՝ Վարչապետին կամ կառավարությանը սույն օրենքով նախատեսված ենթակա մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև մարզպետների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը շահագրգիռ անձանց կողմից կարող են բողոքարկվել ակտն ընդունած մարմին կամ դատական կարգով: Հաշվի առնելով Նախագծով առաջարկվող կարգավորումների սահմանադրաիրավական բովանդակությունը, գտնում ենք որ անհիմն է այն պնդումը, որ նախագծի 1-ին հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածին: Պետք է նկատել, որ առարկության հեղինակը որևէ կերպ չի հիմնավորել իր պնդումը: Երկրորդ դիտարկմանը (այն է՝ Նախագծի 2-րդ հոդվածը հակասում է " Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին" ՀՀ օրենքի 69-րդ և 70-րդ հոդվածների պահանջներին:) մանրամասն անդրադարձ է կատարվել ստորև (տես՝ ի պատասխան "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն գրությանը ներկայացված եզրակացությունը): Երրորդ դիտարկման մասով հարկ ենք համարում նշել, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն գործող օրենսդրական կարգավորումները և կապահովվի անհրաժեշտ և արդարացի հավասարակշռություն հանրային և մասնավոր շահերի միջև, ինչպես նաև ահնամաչափ կամ անհաղթահարելի ծանրաբեռնվածություն չի ստեղծվի կառավարության համար՝ միաժամանակ ապահովելով վարչական ակտերի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը
3 Տիգրան Սարաֆյան 09.07.2019 17:17:19 իսկ հիմա ինչն է խանգարում վարչական ակտերի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը ապահովելուն, արդյոք որևէ մեխանիզմ չկա, Չի ընդունվել հետևյալ պատճառաբանությամբ. Գործող իրավակարգավորումները սահմանում են համապատասխան կառուցակարգեր և ընթացկարգեր բողոքարկման իրավուննքի իրացման համար: Այնուամենայնիվ, նախագծում տեղ գտած դրույթներով ոչ թե նոր լուծումներ են տրվում, այլ այդպիսիք պարզապես նպատակ են հետապնդում բացառելու իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկող տարընթերցումները՝ հստակեցնելով: