ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2019 թվականի _________ «_____»-ի N ____-Ն
ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10–րդ հոդվածի 2-րդ մասը` Կառավարությունը որոշում է.
- Հաստատել շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի պարտադիր գույքագրման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
- Հաստատել շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի պարտադիր գույքագրման տվյալների տեղեկանքի օրինակելի ձևը՝ համաձայն հավելված 2-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված 1
Կառավարության 2019 թվականի
-------- ---ի N ----Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ
- Շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի պարտադիր գույքագրումն (այսուհետ՝ գույքագրում) իրականացվում է մարզերի և համայնքների տարածքների սեյսմիկ ռիսկի գնահատման ժամանակ շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության նվազեցման նպատակով «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընդունված` սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական, մարզային, համայնքային և համալիր ծրագրերի իրականացման շրջանակներում:
- Գույքագրումը շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքների ելակետային փուլն է, որի ընթացքում որոշվում է նաև շենքերի և շինությունների վնասվածության աստիճանն ու սեյսմիկ խոցելիության մակարդակը, որն իրականացվում է ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 774-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության ոլորտում լիցենզավորված անձանց կողմից:
- Գույքագրումը կարող է պատվիրվել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների և առանձին բնակարանների սեփականատերերի, անհատական բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների սեփականատերերի, այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց (այսուհետ` Պատվիրատու) կողմից:
- Իրականացված գույքագրման տվյալների արդյունքներով կազմվում է շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի պարտադիր գույքագրման տվյալների վերաբերյալ տեղեկանք, որը Պատվիրատուն ներկայացնում է սեյսմիկ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնին (այսուհետ՝ Լիազոր մարմին)՝ նրա կողմից վարվող շենքերի ու շինությունների տվյալների միասնական տեղեկատվական բազայում ներառելու համար։
- Գույքագրման տվյալներում առաջացած փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը Պատվիրատուն Լիազոր մարմնին է ներկայացնում մինչև հաջորդ տարվա հունվարի 25-ը։
Հավելված 2
Կառավարության 2019 թվականի
-------- ---ի N ----Ն որոշման
Օրինակելի ձև
«Հաստատում եմ» ___________________________
(կատարող կազմակերպության անվանումը)
______________________
(անուն, ազգանուն, ստորագրություն)
__________________________
(օրը, ամիսը, տարեթիվը
Տեղեկանք
Շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի պարտադիր գույքագրման տվյալների
Հ/Հ
|
Մարզ
|
Նախագծային տվյալներ
|
Փաստացի տվյալներ
|
|
Հասցե
|
Կառուցման տարեթիվը
|
Շենքի սերիան և տիպը
|
Ընդհանուր մակերեսը (մ2)
|
Շենքի հարկայնությունը
|
Մուտքերի թիվը
|
Բնակարանների (աշխատասենյակների) քանակը
|
Հաշվարկային սեյսմակայունությունը (բալ)
|
Բնակիչների (անձնակազմի) թիվը
|
Վերակառուցման տարեթիվը
|
Վերջին անգամ հետազննման տարեթիվը
|
Վնասվածության աստիճանը
|
Սեյսմիկ խոցելիության աստիճանը (մակարդակը)
|
Ծանոթություն
|
|
|
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|