Հիշել նախագիծը

«ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Կառավարության որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2019 թվականի _________ «_____»-ի N ____-Ն

 

ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10–րդ հոդվածի 2-րդ մասը` Կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի պարտադիր գույքագրման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
  2. Հաստատել շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի պարտադիր գույքագրման տվյալների տեղեկանքի օրինակելի ձևը՝ համաձայն հավելված 2-ի:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՎԱՐՉԱՊԵՏ                                                                     

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 1
Կառավարության 2019 թվականի
-------- ---ի N ----Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ

 

  1. Շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի պարտադիր գույքագրումն (այսուհետ՝ գույքագրում) իրականացվում է մարզերի և համայնքների տարածքների սեյսմիկ ռիսկի գնահատման ժամանակ շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության նվազեցման նպատակով «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընդունված` սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական, մարզային, համայնքային և համալիր ծրագրերի իրականացման շրջանակներում:
  2. Գույքագրումը շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքների ելակետային փուլն է, որի ընթացքում որոշվում է նաև շենքերի և շինությունների վնասվածության աստիճանն ու սեյսմիկ խոցելիության մակարդակը, որն իրականացվում է ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 774-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության ոլորտում լիցենզավորված անձանց կողմից:
  3. Գույքագրումը կարող է պատվիրվել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների և առանձին բնակարանների սեփականատերերի, անհատական բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների սեփականատերերի, այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց (այսուհետ` Պատվիրատու) կողմից:
  4. Իրականացված գույքագրման տվյալների արդյունքներով կազմվում է շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի պարտադիր գույքագրման տվյալների վերաբերյալ տեղեկանք, որը Պատվիրատուն ներկայացնում է սեյսմիկ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնին (այսուհետ՝ Լիազոր մարմին)՝ նրա կողմից վարվող շենքերի ու շինությունների տվյալների միասնական տեղեկատվական բազայում ներառելու համար։
  5. Գույքագրման տվյալներում առաջացած փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը Պատվիրատուն Լիազոր մարմնին է ներկայացնում մինչև հաջորդ տարվա հունվարի 25-ը։

 

 

 

 

 

Հավելված 2
Կառավարության 2019 թվականի
-------- ---ի N ----Ն որոշման

 

Օրինակելի ձև

 

«Հաստատում եմ» ___________________________ 
(կատարող կազմակերպության անվանումը) 
______________________ 

(անուն, ազգանուն, ստորագրություն) 
__________________________ 
(օրը, ամիսը, տարեթիվը

 

Տեղեկանք

Շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի պարտադիր գույքագրման տվյալների

 

Հ/Հ

Մարզ

Նախագծային տվյալներ

Փաստացի տվյալներ

 

Հասցե

Կառուցման տարեթիվը

Շենքի սերիան և տիպը

Ընդհանուր մակերեսը (մ2)

Շենքի հարկայնությունը

Մուտքերի թիվը

Բնակարանների (աշխատասենյակների) քանակը

Հաշվարկային սեյսմակայունությունը (բալ)

Բնակիչների (անձնակազմի) թիվը

Վերակառուցման տարեթիվը

Վերջին անգամ հետազննման տարեթիվը

Վնասվածության աստիճանը

Սեյսմիկ խոցելիության աստիճանը (մակարդակը)

Ծանոթություն

 
 
 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    26.06.2019 - 11.07.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9448

Տպել

Առաջարկներ`

Զոհրաբ Բաուեր

26.06.2019

Նախագծի բովանդակային մասը հասկանալի է և ընդունելի իմ համար, սակայն չեմ տեսնում, թե ի՞նչ մոտեցում է առաջարկվում ֆինանսական ծախսերի մասով։ Օրինակ, եթե աղքատ մարդը գյուղում առանձնատուն ունի, որն անզեն աչքով սեյսմակայուն չէ, ո՞վ է վճարելու սեյսմիկ եզրակացության համար, որը մեծ գումար է մեծ թվով Հայաստանցիների համար։

Գևորգ Մալխասյան

26.06.2019

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Որոշման նախագծով հաստավող կարգը չի բխում «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10–րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև որոշման նախագծի 1-ին կետի պահաջներից, որոնց համաձայն պետք է հաստատվի պարտադիր գույքագրման կարգ: Մինչդեռ նախատեսված է կամավոր գույքագրում: 2. Կարգի 1-ին կետն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10–րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

Տեսնել ավելին