Հիշել նախագիծը
«ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գևորգ Մալխասյան 26.06.2019 11:09:15 | ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Որոշման նախագծով հաստավող կարգը չի բխում «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10–րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև որոշման նախագծի 1-ին կետի պահաջներից, որոնց համաձայն պետք է հաստատվի պարտադիր գույքագրման կարգ: Մինչդեռ նախատեսված է կամավոր գույքագրում: 2. Կարգի 1-ին կետն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10–րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին: | Չի ընդունվել | Նախագծի 1-ին հավելվածի 1-ին կետի համաձայն՝ Շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի պարտադիր գույքագրումն իրականացվում է մարզերի և համայնքների տարածքների սեյսմիկ ռիսկի գնահատման ժամանակ շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության նվազեցման նպատակով «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընդունված` սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական, մարզային, համայնքային և համալիր ծրագրերի իրականացման շրջանակներում: «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ սեյսմիկ պաշտպանություն է հանդիսանում իրավական, սոցիալական, տնտեսական, կրթական, կազմակերպչական, գիտական, ինժեներատեխնիկական և այլ հատուկ միջոցառումներ` ուղղված պետության և հասարակության սեյսմիկ անվտանգության և կայուն զարգացման ապահովմանը, նույն մասի 8-րդ կետի համաձայն՝ սեյսմիկ ռիսկի նվազեցում է հանդիսանում պետության և հասարակության երկարաժամկետ համալիր և բազմաբնույթ գործողություններ (վարչական, իրավական, սոցիալական, տնտեսական, ուսուցողական, կրթական, գիտական, ինժեներատեխնիկական, կազմակերպչական և այլն)` ուղղված ուժեղ երկրաշարժից մարդկային, նյութական, մշակութային արժեքների և այլ հնարավոր կորուստների նվազեցմանը, իսկ 15-րդ կետի համաձայն՝ սեյսմիկ խոցելիության գնահատում է համարվում շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատում (շենքերի, շինությունների հնարավոր վնասվածության աստիճանի կանխատեսում ուժեղ երկրաշարժի դեպքում) և մարդկային ու նյութական արժեքների կորստի հավանականության գնահատում: Նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ պաշտպանության աշխատանքներն իրականացվում են սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական, մարզային և համայնքային ծրագրերով: Երևանի տարածքում սեյսմիկ պաշտպանության աշխատանքներն իրականացվում են Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրով: սեյսմաշրջանացման աշխատանքներ՝ տարածքում հնարավոր առավելագույն սեյսմիկ վտանգի տարածքային բաշխման քարտեզագրման նպատակով իրականացվող սեյսմաբանական, երկրաֆիզիկական, երկրաբանական, երկրաձևաբանական և այլ համալիր աշխատանքներ, իսկ 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի պարտադիր գույքագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Տվյալ դեպքում, Նախագծով նախատեսվող շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի գույքագրումը կրում է պարտադիր բնույթ և որպես սեյսմիկ խոցելիության նվազեցման նպատակ հետապնդող սեյսմիկ պաշտպանության միջոցառում իրականացվելու է սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական, մարզային և համայնքային ծրագրերի շրջանակներում: |
2 | Զոհրաբ Բաուեր 26.06.2019 11:12:36 | Նախագծի բովանդակային մասը հասկանալի է և ընդունելի իմ համար, սակայն չեմ տեսնում, թե ի՞նչ մոտեցում է առաջարկվում ֆինանսական ծախսերի մասով։ Օրինակ, եթե աղքատ մարդը գյուղում առանձնատուն ունի, որն անզեն աչքով սեյսմակայուն չէ, ո՞վ է վճարելու սեյսմիկ եզրակացության համար, որը մեծ գումար է մեծ թվով Հայաստանցիների համար։ | Ընդունվել է ի գիտություն | Տվյալ բնագավառում գործունեություն իրականացնող շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության ոլորտում լիցենզավորված անձինք ունեն որոշակի ազատություն իրենց կողմից մաստուցվող համապատասխան ծառայությունների համար գին սահմանելիս, սակայն վերջիններս պարտավոր են նաև պահպանել Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության պահանջները: Միաժամանակ, հաշվի առնելով, որ Շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի պարտադիր գույքագրումն իրականացվում է «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընդունված սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական, մարզային, համայնքային և համալիր ծրագրերի իրականացման շրջանակներում՝ հետագայում կարող են սահմանվել որոշակի բացառություններ կամ կարգավորումներ սոցիալապես անապահով անձնաց համար, ովքեր չունեն բավարար միջոցներ շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի պարտադիր գույքագրում պատվիրելու համար: |