Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Դավիթ Թումասյան 19.06.2019 07:59:19 Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր 267.2-րդ հոդվածով, որի երեք մասերի սանկցիաներում որպես լրացուցիչ պատիժ նախատեսված է գույքի բռնագրավումը: Նման կարգավորումը հակասում է ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումանը, որի համաձայն՝ գույքի բռնագրավումը կարող է նշանակվել շահադիտական դրդումներով կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում: Այսինքն, այս պատժատեսակը նշանակելու համար միաժամանակ պետք է լինի 3 պայման՝ ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված լինելը, շահադիտական հանցագործություն լինելը և ծանր և առանձնապես ծանր հանցագործություն լինելը: Առաջարկվող 267.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի սանկցիաները փաստում են, որ թե՛ 1-ին, թե՛ 2-րդ մասերում նախատեսված արարքները միջին ծանրության հանցագործություններ են (համապատասխանաբար նախատեսում են ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով և մեկից չորս տարի ժամկետով): Հետևաբար առաջարկվում է 267.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից հանել «՝ գույքի բռնագրավմամբ» բառերը:
2 Գևորգ Մալխասյան 19.06.2019 12:48:34 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ քրեական օրենսգրքում լրացվող 267.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված սանկցիաները՝ գույքի բռնագրավման մասով չեն բխում ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի պահաջներից, որի համաձայն գույքի բռնագրավումը կարող է նշանակվել միայն շահադիտական դրդումներով կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար: Իսկ նախագծի 267.2-րդ 1-ին և 2-րդ մասերի հոդվածներով նախատեսված հանցագործությունները ՀՀ քրեական օրեսնսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն չեն հանդիսանում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: