Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Դավիթ Թումասյան 19.06.2019 07:59:19 | Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր 267.2-րդ հոդվածով, որի երեք մասերի սանկցիաներում որպես լրացուցիչ պատիժ նախատեսված է գույքի բռնագրավումը: Նման կարգավորումը հակասում է ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումանը, որի համաձայն՝ գույքի բռնագրավումը կարող է նշանակվել շահադիտական դրդումներով կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում: Այսինքն, այս պատժատեսակը նշանակելու համար միաժամանակ պետք է լինի 3 պայման՝ ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված լինելը, շահադիտական հանցագործություն լինելը և ծանր և առանձնապես ծանր հանցագործություն լինելը: Առաջարկվող 267.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի սանկցիաները փաստում են, որ թե՛ 1-ին, թե՛ 2-րդ մասերում նախատեսված արարքները միջին ծանրության հանցագործություններ են (համապատասխանաբար նախատեսում են ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով և մեկից չորս տարի ժամկետով): Հետևաբար առաջարկվում է 267.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից հանել «՝ գույքի բռնագրավմամբ» բառերը: | ||
2 | Գևորգ Մալխասյան 19.06.2019 12:48:34 | ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ քրեական օրենսգրքում լրացվող 267.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված սանկցիաները՝ գույքի բռնագրավման մասով չեն բխում ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի պահաջներից, որի համաձայն գույքի բռնագրավումը կարող է նշանակվել միայն շահադիտական դրդումներով կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար: Իսկ նախագծի 267.2-րդ 1-ին և 2-րդ մասերի հոդվածներով նախատեսված հանցագործությունները ՀՀ քրեական օրեսնսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն չեն հանդիսանում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ: |