Add to favourites

Under development

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Գևորգ Մալխասյան 14.06.2019 11:18:16 ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետին անհրաժեշտ է տալ հետադարձ ուժ, քանի որ մինչև 21.06.2018 թվականի ՀՕ-341-Ն օրենքի ընդունումը բոլոր առաջին տեղակալների կենսաթոշակի համար հաշվարկները կատարվել են "Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված N 1-ով սահմանված կարգով: 21.06.2018 թվականի ՀՕ-341-Ն օրենքում պարզապես սխալմամբ են բաց թողնվել առաջին տեղեկալների պաշտոնները, քանի որ դրանք շարունակել են պահպանվել ու պահպանվում են "Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված N 1-ով հավելվածում: Գտնում եմ, որ սույն օրենքի նախագծի գործողությունը պետք է տարածվի 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: