Add to favourites

Under development

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13.  Պետական մարմնի ղեկավարի հայեցողությամբ իր բացակայության դեպքում նրան փոխարինում է տեղակալը, ինչի մասին նշում է կատարվում բացակայության հիմքը սահմանելու մասին իրավական ակտում:

          Պետական կառավարման մարմնի ղեկավարի լիազորությունների կատարման անհնարինության, ինչպես նաև հրաժարականի հիմքով ազատման դեպքում մինչև նոր ղեկավարի նշանակումը նրան վարչապետի որոշմամբ փոխարինում է տեղակալը::

         

          Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12.  Ենթակա պետական մարմնի ղեկավարի հայեցողությամբ իր բացակայության դեպքում նրան փոխարինում է տեղակալը, ինչի մասին նշում է կատարվում բացակայության հիմքը սահմանելու մասին իրավական ակտում:

Ենթակա պետական մարմնի ղեկավարի լիազորությունների կատարման անհնարինության, ինչպես նաև հրաժարականի հիմքով ազատման դեպքում մինչև նոր ղեկավարի նշանակումը նրան վարչապետի որոշմամբ փոխարինում է տեղակալը::

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:

 

 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 1-ին հավելվածում՝

1) հանել նախարարի առաջին տեղակալ 10.00, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ 10.00, Ոստիկանության պետի  առաջին տեղակալ 10.00, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ 10.00, « ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ 10.00», ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ 8.50, Կառավարությանն ենթակա մարմնի ղեկավարի առաջին տեղակալ 8.00 տողերը.

2) Նախարարություններ բաժնից հանել նախարարի առաջին տեղակալի օգնական  4.50 տողը:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:

 

 

 

                                              ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ                                                            

<<ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Քրեակատարողական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ ենթակետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ ենթակետից հանել քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, բառերը:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:

  • Discussed

    13.06.2019 - 01.07.2019

  • Type

    Law

  • Area

    Justice, Public service, *, Public management

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5597

Print

Suggestions

Գևորգ Մալխասյան

14.06.2019

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետին անհրաժեշտ է տալ հետադարձ ուժ, քանի որ մինչև 21.06.2018 թվականի ՀՕ-341-Ն օրենքի ընդունումը բոլոր առաջին տեղակալների կենսաթոշակի համար հաշվարկները կատարվել են "Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված N 1-ով սահմանված կարգով: 21.06.2018 թվականի ՀՕ-341-Ն օրենքում պարզապես սխալմամբ են բաց թողնվել առաջին տեղեկալների պաշտոնները, քանի որ դրանք շարունակել են պահպանվել ու պահպանվում են "Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված N 1-ով հավելվածում: Գտնում եմ, որ սույն օրենքի նախագծի գործողությունը պետք է տարածվի 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

See more