Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N413-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N413-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

ՀՀ վարչապետի 2017 թվականի մայիսի 6-ի N413-Ն որոշմամբ հաստաված ծրագրի  24-րդ կետով նախատեսված էր «Ախուրյան, Արարատյան և Հրազդան ջրավազանային կառավարման տարածքային բաժինների շենքային, տեխնիկական և հաստիքային համալրում» միջոցառումը, որի իրականացման համար անհրաժեշտ միջոցների ֆինանսական գնակատականը կազմում էր մոտ 12 485,0 հազ. դրամ։ Հիմք ընդունելով, ներկայում շրջակա միջավայրի նախարարության համակարգում նախատեսվող օպտիմալացմանն ուղղված կառուցվածքային բարեփումները և ներկա փուլում ֆինանսական միջոցների բացակայությունը, խնդրո առարկա միջոցառման կատարումն  համարվում է ոչ իրատեսական։

 

  1. 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

<<Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մայիսի 6-ի N413-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> Վարչապետի որոշման նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «24.Ախուրյան, Արարատյան և Հրազդան ջրավազանային կառավարման տարածքային բաժինների շենքային, տեխնիկական և հաստիքային համալրում» միջոցառումը:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

<<Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մայիսի 6-ի N413-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> Վարչապետի որոշման նախագծի ընդուման արդյունքում բնապահպանության նախարարության համակարգի կառուցվածքային բարեփումների շրջանակներում կապահովվի օպտիմալացմանն ուղղված միասնական մոտեցում։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N413-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

<<Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մայիսի 6-ի N413-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի  Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման կապակ­ցու­թ­յամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

  

ՏԵՂԵԿԱՆՔ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N413-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ  ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ  ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

 

<<Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մայիսի 6-ի N413-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի  Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման կապակ­ցու­թ­յամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյու­­ջեում եկա­մուտ­ների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    11.06.2019 - 28.06.2019

  • Type

    Decision

  • Area

    Nature protection, Financial, Cadastre

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6113

Print