В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N413-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N413-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ վարչապետի 2017 թվականի մայիսի 6-ի N413-Ն որոշմամբ հաստաված ծրագրի 24-րդ կետով նախատեսված էր «Ախուրյան, Արարատյան և Հրազդան ջրավազանային կառավարման տարածքային բաժինների շենքային, տեխնիկական և հաստիքային համալրում» միջոցառումը, որի իրականացման համար անհրաժեշտ միջոցների ֆինանսական գնակատականը կազմում էր մոտ 12 485,0 հազ. դրամ։ Հիմք ընդունելով, ներկայում շրջակա միջավայրի նախարարության համակարգում նախատեսվող օպտիմալացմանն ուղղված կառուցվածքային բարեփումները և ներկա փուլում ֆինանսական միջոցների բացակայությունը, խնդրո առարկա միջոցառման կատարումն համարվում է ոչ իրատեսական։
- 2. Առաջարկվող կարգավորման բնույթը
<<Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մայիսի 6-ի N413-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> Վարչապետի որոշման նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «24.Ախուրյան, Արարատյան և Հրազդան ջրավազանային կառավարման տարածքային բաժինների շենքային, տեխնիկական և հաստիքային համալրում» միջոցառումը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
<<Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մայիսի 6-ի N413-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> Վարչապետի որոշման նախագծի ընդուման արդյունքում բնապահպանության նախարարության համակարգի կառուցվածքային բարեփումների շրջանակներում կապահովվի օպտիմալացմանն ուղղված միասնական մոտեցում։
ՏԵՂԵԿԱՆՔ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N413-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
<<Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մայիսի 6-ի N413-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N413-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
<<Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մայիսի 6-ի N413-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
11.06.2019 - 28.06.2019
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы, Финансовая, Кадастр
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 6111
Принт