Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

Սույն որոշման ընդունումը պայմանավորված է «Հայաստանի բիզնես խորհրդատվության մեխանիզմների գնահատման (ԲԽՄԳ)» ծրագրի շրջանակում մշակված վերջնական հաշվետվության շրջանակներում ներկայացված առաջարկությունների կիրակման անհրաժեշտությամբ՝ ուղղված մասնավոր հատվածի որոշումների կայացման գործընթացին մասնակցության ապահովմանը: 

  1. Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները

Հայաստանի բիզնես խորհրդատվության մեխանիզմների գնահատման (ԲԽՄԳ)» ծրագրի շրջանակում «ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ-ի կողմից՝ Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ-ի և «ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ-ի միջև 2017թ.-ի մարտի 24-ին ստորագրված պայմանագրի համաձայն կազմվել է Հայաստանի բիզնես խորհրդատվության մեխանիզմների գնահատման (ԲԽՄԳ) ծրագրի վերջնական հաշվետվությունը (այսուհետ՝ Հաշվետվություն):

Հաշվետվությունը ներառում է բիզնես խորհրդատվությունների միջազգային լավագույն փորձը, Հայաստանի օրենսդրությամբ սահմանված իրավական պահանջները, ուսումնասիրության մեջ առանձնացված ճյուղերի/ոլորտների հետ կապված ընթացիկ խորհրդատվության հարթակները և վերջապես դրանց գնահատումը պետական և մասնավոր հատվածի կողմից: Հաշվետվության մեջ ներկայացվում են առաջարկություններ` իրավական և ընթացակարգային հարցերի, հետադարձ կապի մեխանիզմների, խորհրդատվության ժամանակահատվածի և մի շարք այլ դրույթների վերաբերյալ, մասնավորապես՝

  • Հստակություն, թե ինչ պետք է ընդգրկվի Ամփոփագրում: Ներկայիս օրենսդրությունը չի հստակեցնում, արդյոք ստացված բոլոր առաջարկությունները պետք է ներառվեն Ամփոփագրում: Այս դրույթը պետք է վերանայվեն, որպեսզի հստակեցվի, որ բոլոր առաջարկությունները պետք է կազմեն Ամփոփագրի մի մասը:

 

  • Նշել դեպքերը և չափանիշները, որոնց դեպքում պետական մարմինները պարտավոր կլինեն խորհրդատվություններ անցկացնել դեմ առ դեմ քննարկման եղանակով: Նախագծի վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրությունների կազմակերպումը պարտադիր պետք է լինի: Մեկ այլ եղանակով, կայքում նախագիծը ներկայացնելիս, պետական մարմինները պետք է բացի խնդրագիր ներկայացնելու հնարավորություն՝ առցանց քննարկում անցկացնելու պահանջով։

 

  • Ստեղծել համակարգ բիզնես խորհրդատվությունների շրջանակներում կազմակերպված հանդիպումների արձանագրությունների պատշաճ անցկացման համար:

 

  • Պետական մարմիններում ստեղծել բիզնես խորհրդատվությունների որակի ապահովման ներքին մեխանիզմներ: Պետական մարմինները պետք է ստեղծեն համակարգեր, որոնք կտրամադրեն տվյալ ժամանակահատվածում անցկացված հանրային քննարկումների վերաբերյալ վիճակագրությունը:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ կառավարությունը որդեգրել է պետական կարգավորումների արդյունավետության բարձրացման, գործող ընթացակարգերի բարելավման և պարզեցման քաղաքականություն:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով սահմանվում է, որ՝

  • Հանրային քննարկման նոր մոտեցում, որով պետական մարմինները պարտավոր կլինեն խորհրդատվություններ անցկացնել դեմ առ դեմ քննարկման եղանակով: Մասնավորապես` միասնական կայքում նախագիծը ներկայացնելիս, երբ առերես քննարկում կազմակերպելու անհրաժեշտության մասին դիրքորոշում ներկայացրած անձանց թիվը կազմում է միասնական կայքում տեղադրված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ առաջարկություն կամ դիտողություն ներկայացրածների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը, բայց ոչ պակաս, քան երկուսը, սահմանվում է առերես քննարկում անցկացնելու պահանջ։
  • ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարվում է որոշումը ուժի մեջ մտնելուց հետո 1 ամսյա ժամկետում մշակել և հաստատել որոշմամբ նախատեսված առերես հանրային քննարկումների վերաբերյալ գրավոր արձանագրությանը ներկայացվող պահանջները, սահմանել խնդրագրի ձևաչափը և ապահովել հանրային քննարկումների միասնական կայքում վերջինիս գործարկումը։
  • Նախագիծը մշակող մարմինը միասնական կայքում իրավական ակտի նախագծի հանրային քննարկում սկսելու պահից բացում է նաև խնդրագիր։
  • Ֆիզիկական և(կամ) իրավաբանական անձինք հրապարակված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ կարող են խնդրագրի միջոցով ներկայացնել իրենց առաջարկություններն առերես քննարկում կազմակերպելու անհրաժեշտության վերաբերյալ՝ նշելով անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, ցանկության դեպքում՝ բնակության հասցեն, հեռախոսահամարը։
  • Միասնական կայքում հանրային քննարկման նպատակով տեղադրված նախագծի վերաբերյալ կազմակերպվող առերես քննարկման ընթացքում ներկայացված բոլոր առաջարկությունները և դիտողությունները հանրային քննարկում իրականացնող մարմնի կողմից ներառվում են նախագծի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթում։
  • Յուրաքանչյուր պետական կառավարման մարմին իր ինտերնետային կայքում եռամսյակային պարբերականությամբ պետք է հրապարակի շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, հանրային քննարկումների և դրանց արդյունքների, դրանց մասնակիցների թվի, ստացված առաջարկությունների քանակի, դրանցից ընդունվածների վերաբերյալ տեղեկատվությունը։
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ «Հայաստանի բիզնես խորհրդատվության մեխանիզմների գնահատման (ԲԽՄԳ)» ծրագրի շրջանակում մշակված վերջնական հաշվետվության շրջանակներում ներկայացված առաջարկությունների հիման վրա:

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝

  • Կառավարության և գործարար համայնքի միջև բարելավված բիզնես խորհրդատվությունների շրջանակ:
  • Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կարողությունների հզորացում՝ բիզնեսի հետ կապված քաղաքականության և կարգավորող հարցերի շուրջ պատշաճ պետական-մասնավոր երկխոսություն հաստատելու գործում, ինչպես նաև բոլոր պետական մարմիններում հաղորդակցման համանման մոտեցում կիրառելու հնարավորության ստեղծում:
  • Քաղաքականության մշակման գործընթացում մասնավոր հատվածի բարձր ներգրավվածություն:

 


 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

 

 

  • Discussed

    10.06.2019 - 25.06.2019

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6863

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

10.06.2019

Շատ լավ նախաձեռնություն է։Դա կնպաստի կառավարություն-քաղաքացիական հասարակություն կառուցողական երկխոսության զարգացմանը։ Կխնդրեինք մեզ հասանելի դարձնել «Հայաստանի բիզնես խորհրդատվության մեխանիզմների գնահատման (ԲԽՄԳ)» ծրագրի շրջանակում մշակված վերջնական հաշվետվության էլեկտրոնային տարբերակը։ Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

Գևորգ Մալխասյան

10.06.2019

3. 17.1-ին կետում առաջարկում եմ նաև սահմանել թե ինչ կարգով ու ժամկետներում է առաջարկություն ներկայացնողին հայտնվելու առերես քննարկումների մասին: Բացի այդ կարծում եմ, որ առերես քննարկման չափանիշները շատ են խիստ: Մասնավորապես սահմանված կարգի համաձայն նախագծի վերաբերյալ առնվազն վեց առաջարկության դեպքում միայն կարող է առերես քննարկման պահանջ լինել, որն իմ կարծիքով շատ մեծ թիվ է: Գտնում եմ նաև նպատակահարմար իրավունք վերապահել նախագիծը մշակողին իր հայեցողությամբ հրավիրել առերես քննարկումներ անգամ այն դեպքում, երբ առաջարկությունը ներկայացնողը չի խնդրել այդ մասին:

Գևորգ Մալխասյան

10.06.2019

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Լրացվող 1.1-ին կետը պետք է դարձնել սույն որոշման առանձին կետ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 1146-Ն որոշման մեջ լրացում կատարելու դեպքում ստացվում է, որ մեկամսյա ժամկետը սահմանվում է ոչ թե նախագծի, այլ գործող որոշումն ուժի մեջ մտնելուց մեկամսյա ժամկետում, որը վաղուց անցել է: 2. 17.1-ին կետում պետք է պարզաբանել թե ինչ է իրենից ներկայացնում խնդրագիր բացելը: Բաց այդ «խնդրագիր» տերմինը հիմնականում կիրառվում է ներման հարցերով:

See more