ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«—» «———» 2019 թվականի N –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 1146-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-րդ կետից հետո լրացնել նոր 1.1-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.
«1.1 Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝
սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 ամսյա ժամկետում մշակել և հաստատել որոշման հավելվածի 17.1-րդ կետով նախատեսված առերես հանրային քննարկումների վերաբերյալ գրավոր արձանագրությանը ներկայացվող պահանջները, սահմանել խնդրագրի ձևաչափը և ապահովել հանրային քննարկումների միասնական կայքում վերջինիս գործարկումը։»
2․ Որոշման հավելվածի 17-րդ կետից հետո լրացնել նոր 17.1-րդ և 17.2-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ.
«17.1 Նախագիծը մշակող մարմինը միասնական կայքում իրավական ակտի նախագծի հանրային քննարկում սկսելու պահից բացում է նաև խնդրագիր։ Միասնական կայքում տեղադրված համապատասխան հղման միջոցով ֆիզիկական և(կամ) իրավաբանական անձինք հրապարակված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ կարող են խնդրագրի միջոցով ներկայացնել իրենց առաջարկություններն առերես քննարկում կազմակերպելու անհրաժեշտության վերաբերյալ՝ նշելով անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, ցանկության դեպքում՝ բնակության հասցեն, հեռախոսահամարը։ Այն պարագայում, երբ առերես քննարկում կազմակերպելու անհրաժեշտության մասին դիրքորոշում ներկայացրած անձանց թիվը կազմում է միասնական կայքում տեղադրված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ առաջարկություն կամ դիտողություն ներկայացրածների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը, բայց ոչ պակաս, քան երկուսը, նախագիծը մշակող մարմինը նախագծի հանրային քննարկման ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պետք է կազմակերպի առերես քննարկում՝ շահագրգիռ անձանց մասնակցությամբ: Սույն կետով նախատեսվող առերես հանրային քննարկում իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինը պետք է կազմի քննարկումների վերաբերյալ գրավոր արձանագրություն։
17.2 Միասնական կայքում հանրային քննարկման նպատակով տեղադրված նախագծի վերաբերյալ կազմակերպվող առերես քննարկման ընթացքում ներկայացված բոլոր առաջարկությունները և դիտողությունները հանրային քննարկում իրականացնող մարմնի կողմից ներառվում են նախագծի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթում:»։
- Որոշման հավելվածի 32-րդ կետից հետո լրացնել նոր 33-րդ կետ հետևյալ բովանդակությամբ․
«33. Յուրաքանչյուր պետական կառավարման մարմին իր ինտերնետային կայքում եռամսյակային պարբերականությամբ պետք է հրապարակի շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, բաց լսումների, քննարկումների, հասարակական հարցումների, ինչպես նաև հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով հանրային քննարկումների և դրանց արդյունքների, այդ թվում՝ խորհրդատվությունների, առերես քննարկման և դրանց մասնակիցների թվի, ստացված առաջարկությունների քանակի, դրանցից ընդունվածների վերաբերյալ տեղեկատվությունը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ