Add to favourites

ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացված «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բարձրագույն եվ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի նպատակն է ապահովել ՀՀ Կրթության տեսչական մարմնի բնականոն գործունեությունը, տարանջատել կրթության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի և վերահսկողություն իրականացնող կրթության տեսչական մարմնի իրավասությունները:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարությունը 2009 թվականից ձեռնամուխ է եղել Հայաստանի Հանրապետությունում տեսչական բարեփոխումների իրականացմանը: 2014 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքը, ինչի արդյունքում տեսչություններին տրվել է նոր իրավական կարգավիճակ, որը հնարավորություն է ստեղծել ռեսուրսները նպատակաուղղել համապատասխան ոլորտներում հսկողության առավել արդյունավետ կազմակերպմանը:

Կրթության բնագավառում իրավահարաբերությունները կարգավորվում են մի շարք օրենքներով և իրավական ակտերով, այդ թվում՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018թ.-ի ՀՀ օրենքով, որը սահմանում է Կրթության տեսչական մարմնի՝ որպես տվյալ բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմնի իրավասությունը:

Վերոնշյալ ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը կապահովի ՀՀ Վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի  N 729-Լ որոշմամբ հաստատված կանոնադրությամբ սահմանվող Կրթության տեսչական մարմնի կողմից կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման, կրթության իրավունքի, կրթական համակարգի սոցիալական երաշխիքների, կրթության որակի բարձրացման և կրթական ծրագրերի յուրացման ապահովման նկատմամբ անհրաժեշտ պետական վերահսկողության իրականացումը:

 

  1. Կարգավորման նպատակը ու ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունումը կվերացնի ՀՀ օրենսդրության մեջ առկա անհամապատասխանությունները և կապահովի նոր ստեղծված կրթության տեսչական մարմնի բնականոն գործունեությունը։

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

 

Նախագիծը մշակվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

  • Discussed

    30.05.2019 - 14.06.2019

  • Type

    Law

  • Area

    Education and science, Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8297

Print

Suggestions

Գևորգ Մալխասյան

31.05.2019

3. Գործող օրենքում և նախագծում խոսվում է պետական ուսումնական հաստատությունների մասին, բայց չի սահմանված թե դրանց մեջ ներառվում են հիմնադրամների վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպությունները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն հիմնադրամները չեն լինում պետական կամ ոչ պետական: 4. Գտնում եմ, որ փաթեթում պետք է ներառել նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, որ 14-րդ հոդվածի 2-րդ մասի բ կետը իրավունք է վերապահում պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող ուսումնական հաստատությունների լիազորված մարմիններին վերահսկողություն իրականացնել կազմակերպության գործունեության նկատմամբ: Նույնը վերաբերվում է օրենքի 23-րդ հոդվածին: Շնորհակալություն

Գևորգ Մալխասյան

31.05.2019

2. Կրթության բնագավառում վերահսկողության վերաբերյալ ներկայումս գործում են «Կրթության մասին» ՀՀ օրենքը, «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքը և «ՀՀ կրթության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 729-Լ որոշումը: Նշված իրավական ակտերով նախատեսված են վերահսկողության տարբեր լիազորություններ: Գտնում եմ, որ անհրաժեշտ է դրանք համապատասխանեցնել իրար: Բացի այդ ցանկալի է նաև նոր աչքերով ու մոտեցումներով դիտարկել այն բնագավառներ, որոնք ենթակա են վերահսկողության: Մասնավորապես պարզ չէ թե ինչպես և ինչու է իրականացվելու վերահսկողությունը՝ ա. կրթության իրավունքի, կրթական համակարգի սոցիալական երաշխիքների իրականացման նկատմամբ. բ. կրթության որակի բարձրացման նկատմամբ գ. ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության կանոնների կատարման նկատմամբ. դ. պետական ուսումնական հաստատությունների զարգացման ծրագրերի ձևավորման նկատմամբ և այլ: Պարզ չէ նաև թե տեսչական մարմինն իրականացնելու է արդյոք վերահսկողություն լիցենզիաների պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ:

Գևորգ Մալխասյան

31.05.2019

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող օրենքի 14-րդ հոդվածի վերաբերյալ գտնում եմ, որ չպետք է փոփոխություն կատարվի 6-րդ մասում, քանի որ տեսչական մարմինն իրավունք չունի ընդունել նորմատիվ իրավական ակտեր, այդ թվում հիմնական, միջնակարգ կրթության եւ մասնագիտական կրթական ծրագրերի յուրացումն ավարտվական ամփոփիչ ատեստավորման կարգ:

See more