Add to favourites

ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վերոնշյալ ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը կապահովի ՀՀ Վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի  N 729-Լ որոշմամբ հաստատված կանոնադրությամբ սահմանվող Կրթության տեսչական մարմնի կողմից կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման, կրթության իրավունքի, կրթական համակարգի սոցիալական երաշխիքների, կրթության որակի բարձրացման և կրթական ծրագրերի յուրացման ապահովման նկատմամբ անհրաժեշտ պետական վերահսկողության իրականացումը:

  • Discussed

    30.05.2019 - 14.06.2019

  • Type

    Law

  • Area

    Education and science, Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8292

Print

Suggestions

Գևորգ Մալխասյան

31.05.2019

3. Գործող օրենքում և նախագծում խոսվում է պետական ուսումնական հաստատությունների մասին, բայց չի սահմանված թե դրանց մեջ ներառվում են հիմնադրամների վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպությունները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն հիմնադրամները չեն լինում պետական կամ ոչ պետական: 4. Գտնում եմ, որ փաթեթում պետք է ներառել նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, որ 14-րդ հոդվածի 2-րդ մասի բ կետը իրավունք է վերապահում պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող ուսումնական հաստատությունների լիազորված մարմիններին վերահսկողություն իրականացնել կազմակերպության գործունեության նկատմամբ: Նույնը վերաբերվում է օրենքի 23-րդ հոդվածին: Շնորհակալություն

Գևորգ Մալխասյան

31.05.2019

2. Կրթության բնագավառում վերահսկողության վերաբերյալ ներկայումս գործում են «Կրթության մասին» ՀՀ օրենքը, «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքը և «ՀՀ կրթության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 729-Լ որոշումը: Նշված իրավական ակտերով նախատեսված են վերահսկողության տարբեր լիազորություններ: Գտնում եմ, որ անհրաժեշտ է դրանք համապատասխանեցնել իրար: Բացի այդ ցանկալի է նաև նոր աչքերով ու մոտեցումներով դիտարկել այն բնագավառներ, որոնք ենթակա են վերահսկողության: Մասնավորապես պարզ չէ թե ինչպես և ինչու է իրականացվելու վերահսկողությունը՝ ա. կրթության իրավունքի, կրթական համակարգի սոցիալական երաշխիքների իրականացման նկատմամբ. բ. կրթության որակի բարձրացման նկատմամբ գ. ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության կանոնների կատարման նկատմամբ. դ. պետական ուսումնական հաստատությունների զարգացման ծրագրերի ձևավորման նկատմամբ և այլ: Պարզ չէ նաև թե տեսչական մարմինն իրականացնելու է արդյոք վերահսկողություն լիցենզիաների պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ:

Գևորգ Մալխասյան

31.05.2019

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող օրենքի 14-րդ հոդվածի վերաբերյալ գտնում եմ, որ չպետք է փոփոխություն կատարվի 6-րդ մասում, քանի որ տեսչական մարմինն իրավունք չունի ընդունել նորմատիվ իրավական ակտեր, այդ թվում հիմնական, միջնակարգ կրթության եւ մասնագիտական կրթական ծրագրերի յուրացումն ավարտվական ամփոփիչ ատեստավորման կարգ:

See more