Add to favourites
««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծեր
-
2 - Agree
-
64 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Վլադիմիր Հովսեփյան 22.05.2019 16:13:47 | Առաջարկում եմ փոփոխություններն իրականացնել ոլորտի մասնագետների ներգրավմամբ՝ հաշվի առնելով միջազգային փորձը, քանի որ հիմնավորումներում չկա որևէ մեջբերում այլ երկրների փորձից: | ||
2 | Սուրեն Մանուկյան 23.05.2019 11:05:18 | Նախագծով ենթադրվում է, որ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գործառույթները վերապահվելու են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, որն իր հերթին ենթադրում է, որ պետությունը, ի դեմս ԱԻՆ-ի իրականացնելու է տեխնիկական, հրդեհային անվտանգության փորձաքննություն որպես պետական ծառայություն: Այսինքն պետությունը քաղաքականություն է մշակում, որի համաձայն ԱԻՆ-ի միջոցով տեխնիկական անվտանգության ոլորտում բիզնեսով է զբաղվելու: Ներկայացվող նախագծի հիմնավորումը անհրաժեշտ չէ կապել պետական կառավարման համակարգի բարեփոխումների հետ, քանի որ կառավարության կողմից հայտարարված բարեփոխումները կապված չեն եղել մասնավոր կազղմակերպությունների ձեռքից բիզնեսը խլելու և պետության կողմից այն իականացնելու հետ: Նախագիծն ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:Հայաստանի Հանրապետությունում որևէ օրենքով նախատեսված չէ պետության կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք, առավել ևս այն դեպքում երբ հավատարմագրված կազմակերպությունները՝ հետագայում լիցոնզավորված, փորձաքննություններն իրականացնելու են որպես ձեռնարկատիրական գործունեություն, իսկ պետությունը նույն գործառույթն իրականացնելու է արտոնյալ պայմաններով: | ||
3 | Գագիկ Հարությունյան 23.05.2019 11:30:11 | Որպես տեխնիկական անվտանգության ոլորտում բազմամյա մասնագիտական փորձ ունեցող փորձագետ կարդում եմ աշխարհը չունեցող <<փառահեղ>> նախագիծը ու հասկանում եմ, որ դա մշակողը մի օր քնից արթնացել է կյանքում առաջին անգամ լսելա <<տեխնիկական անվտանգություն>> արտահայտությունը ու որոշել է արտակարգ իրավիճակների նախարարության անունից շրջանառել խայտառակ բովանդակությամբ նախագիծը։ Ոնց կարող է նախարարությունը լիցենզավորել մասնավոր կազմակերպություններին և դրան զուգահեռ անձամբ իրականացնել փորձաքննություններ։ Այսինքն նախարարությունը զարգացնում է կոռուպցիան։ Ասածս հիմնավորվում է նրանով, որ պետությունը շուկայում իր մրցակիցներին անձամբ է թույլատրելու կամ արգելելու իրականացնել փորձաքննություն։ Անհասկանալի է նաև առանձնապես արտադրական վտանգավոր օբյեկտի հասկացությունը։ Նախագիծը մշակողներին առաջարկում եմ գոնե մեկ անգամ <ընթերցել> <<Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին>> օրենքի բոլոր հոդվածները, հասկանալ ի վերջո օրենքի կարգավորման <<Նպատակը>>։ Որպես մասնագիտական օգնություն կարող եմ հայտնել, որ առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտը նույն արտադրական վտանգավոր օբյեկտն է, ով ունի առավել բարձր ռիսկ տեխնածին վթարների կամ արտադրական պատահարների առաջացման առումով։ Հետևաբար առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի հասկացությունը նման խայտառակ ձևով ներկայացնելը և այն արտադրական վտանգավոր օբյեկտների ընդհանուր հասկացությունից առանձնացնելը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նախարարությունը կարիք ունի նախագիծը շատ խորությամբ ուսումնասիրելու, հետո նոր միայն հանրությանը ներկայացնելու։ Նշածովս նախարարությունն ապացուցում է, որ արժանի չի կոչվելու տեխնիկական անվտանգության լիազոր մարմին, քանի որ չի տիրապետում ոլորտում առկա բացերին և որևէ ջանք չի գործադրում տարիների ընթացքում բացահայտված բացերը փակելու ուղղությամբ։ Առաջարկում եմ նախագիծը մշակել ոչ թե քնից թերի արթնացած <մասնագետների> կողմից, այլ <տեխնիկական անվտանգություն> բառակապակցությունը իր կյանքում գոնե առնվազն երկու անգամ լսած և ընթերցած մասնագետների միջոցով։ | ||
4 | Սասուն Պետրոսյան 23.05.2019 11:47:53 | ՆԱԽԱԳԾԻՆ ԿԻՑ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏ ՉԵՆ։ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆՇՎԵՐ, ԹԵ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԲԱՑՎՈՂ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋՈՒՄ ԻՆՉ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԵՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՆՇԵԼ, ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏՈՎ Է ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՔԱՆԻ ՈՐ ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՄ, ՈՐ ԵԹԵ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԵԼՈՒ ԵՆ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԵՆ ՀԱՐԿԵՐ, ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՉ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ Է ԱՆԵԼՈՒ ԱՅԴ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՆՉՈՒ ԵՔ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։ | ||
5 | Սասուն Պետրոսյան 23.05.2019 11:52:44 | Միաժամանակ հիմնավորման մեջ գրված այն միտքը, որ շուկայում գործող լիզենզավորված անձինք որպես շահույթ հետապնդող տնտեսվարող սուբյեկտներ կարող են հրաժարվել տեխնիկական անվտանգության փորձաքննությունից, եթե դրա իրականացումը վերջիններիս համար շահավետ չի հանդիսանում, ինչի արդյունքում արտադրական վտանգավոր օբյեկտը չի անցնի համապատասխան փորձաքննություն, կարող է կարգավորվել նախագծում ընդամենը մեկ իմպերատիվ դրույթ ավելացնելու միջոցով, այլ ոչ թե արտակարգ իրավիճակներում գրասենյակ բացելու միջոցով։ | ||
6 | Տեխնիկական անվտանգության մասնագետների միություն 25.05.2019 21:16:42 | 1,Հիմք ընդունելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդհոդվածի 2-րդ մասը պետք է ներդնել պարտադիր ապահովագրություն,որը աշխարհում միակ լուծումն է ստիպել ԱՎՕ շահագործողներին և տեխնիկական անվտանգության փորձագետներին ապահովվել օբեկտների և մարդկանց անվտանգությունը: | ||
7 | Տեխնիկական անվտանգության մասնագետների միություն 25.05.2019 21:16:42 | Ակնհայտ է, որ նման Նախագծի ընդունումը և կիրառումը կասկածի տակ է դնելու փորձաքննությունների արդյունքները, փորձագետներին որակավորում տալու գործընթացը: Նախագծով չի ապահովվել վերահսկողության մեխանիզմ, զսպումների համակարգ, որով հնարավոր կլիներ օբյեկտիվորեն հետևել, վերահսկել որակավորման գործընթացի թափանցիկությունը: Միության տեսակետը հետևյալն է. Ցանկացած պարագայում հավատարմագրումը, փորձագետի որակավորման գործընթացը պետք է լինի թափանցիկ, անկողմնակալ: Այն պետք է իրականացվի լիազոր այն մարմնի կողմից, որը չունի որևէ շահագրգռվածություն որակավորման գործընթացում հնարավորինս նվազ դրական ցուցանիշներ տալու: Լիազոր մարմնի՝ ի դեմս աշխատակիցների, որակավորումը, որևէ հանգամանքով կաշկանդված չլինելը, ինքնին պետք է երաշխիք ստեղծի գործընթացի օբյեկտիվ անցկացման համար: | ||
8 | Տեխնիկական անվտանգության մասնագետների միություն 25.05.2019 21:25:57 | Շատ հետաքրքիր փաստ. նախագծով առաջարկվող լրացումները և փոփոխությունները չի նպաստում ներկայումս տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում առկա օրենսդրական բացերի կարգավորմանը՝ մշակել և արդիականացնել միջազգային նորմերին համահունչ տեխնիկական անվտանգության նորմեր և կանոններ, էապես բարելավվել և որակական նոր մակարդակի հասցնել ՀՀ տարածքում շահագործվող օբյեկտների համալիր անվտանգությունը, նվազագույնի հասցնել հնարավոր տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման հավանականությունը, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մարդկային բազմաթիվ զոհերի, մարդկանց առողջության ու շրջակա միջավայրին հասցվող զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտմանը: | ||
9 | Տեխնիկական անվտանգության մասնագետների միություն 03.06.2019 11:58:55 | Նախագծով չի նախատեսվում որևէ փոփոխություն Հոդված 13-ում՝ Արտադրական վտանգավոր օբյեկտի վթարի ռիսկի վերլուծումը և գնահատումը. Հոդված 13-ը նախատեսում է 1. Արտադրական վտանգավոր օբյեկտներն ըստ վտանգավորության աստիճանի դասակարգելու նպատակով իրականացվում է արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնածին վթարի ռիսկի (այսուհետ` ռիսկ) վերլուծություն և գնահատում: 2. Ռիսկի վերլուծությունը և գնահատումը տեխնիկական անվտանգության ապահովման բաղադրիչներից են, որոնք ենթադրում են տեխնիկական տեղեկատվության ամբողջական օգտագործում` տեխնածին վթարների կանխատեսման, վտանգավորության նույնականացման համար: 3. Ռիսկի վերլուծությունը և գնահատումն իրականացվում են ըստ հետևյալ տարատեսակների՝ ա) տեխնիկական ռիսկ, որի պատճառ կարող են հանդիսանալ տեխնիկական միջոցների անսարքությունը, շեղումը տեխնիկական կանոնակարգի պահանջներից. բ) անհատական ռիսկ` առանձին անհատների կամ մարդկանց խմբի ոչ ճիշտ գործողությունները, ինչը կարող է հանգեցնել արտադրական վթարի. գ) տարածքային ռիսկ` հնարավոր վթարների ընդգրկման գոտին և տարածքային սահմանները. դ) սոցիալական ռիսկ` բնորոշում է հնարավոր վթարի մասշտաբները և հասցվող վնասի չափերը. ե) կոլեկտիվ ռիսկ` բնորոշում է վթարի հետևանքով տուժվող մարդկանց քանակը. զ) սպասվելիք վնասի ռիսկ` բնորոշում է վթարի հետևանքով առաջացող նյութական կորուստները. է) այլ հնարավոր ռիսկեր: 4. Արտադրական վտանգավոր օբյեկտում վթարի ռիսկի աստիճանը և վտանգի մեծությունը գնահատվում են դրանց հավանականության, հաճախականության և հնարավոր հետևանքների ծանրության վերլուծությամբ և համադրմամբ: 5. Ռիսկի վերլուծության և գնահատման արդյունքները պետք է օգտագործվեն արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման, անվտանգության փորձաքննության իրականացման, օբյեկտի ապահովագրման, տնտեսական և բնապահպանական գործոնների ներազդեցության բացահայտման գործընթացների ժամանակ: Սույն հոդվածով նախատեսված գործառությների իրականացումից, ռիսկի վերլուծությունից և գնահատումից, վտանգավորության դասակարգման աստիճանի որոշելուց հետո նոր պետք է ՀՀ կառավարությունը հաստատի առանձնապես վտանգավոր օբեկտների ցանկ և որից հետո նոր որոշվի թե ով պետք է իրականացնի նշված օբեկտների փորձաքննությունը: | ||
10 | Տեխնիկական անվտանգության մասնագետների միություն 03.06.2019 12:17:31 | Նախագծի 1-ին հոդվախով նախատեսվում է«փորձագետ կամ փորձագիտական խումբ` բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և տեխնիկական, հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության ոլորտում լիազոր մարմնի կողմից որակավորված մասնագետ(ներ). Նախ նշեմ, որ փորձագետը պետք է որակավորվի միջազգային ԻՍՕ ստանդարտների համապատասխան՝ որակի կառավարման համակարգ ունեցող կազմակերպության կողմից իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունը չունի նշված համակարգը և ներկայումս չի կարող իրականացնել փորձագետների որակավորում և ինչու պետք է միջազգային որակավորում ունեցող փորձագետները որակավորվեն Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից : | ||
11 | Hakob Sargsyan 30.05.2019 10:30:38 | «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն 2. Սույն հոդվածով սահմանված պարտադիր ապահովագրման ենթակա առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Խնդրում եմ հայհտնել թե արդյոք կառավարության կողմից հաստատված ցանկ գոյություն ունի, եթե չունի ապա ինչու օրենքի ընդունումից առ այսոր նշված հոդվածին համապատասխան կառավարությունը դեռ չի հաստատել առանձնապես վտանգավոր օբյեկտների ցանկը: Միաժամանակ խնդրում եմ հայտնել արդյոք Ձեր կողմից շրջանառվող օրենքի նախագծի ընդունումից հետո նույն խնդիրը չի առաջանալու և արդյոք երաշխիքներ կան որ կառավարությունը կսահմանի առանձնապես վտանգավոր օբյեկտների ցանկը: Ձեր նախագծով նախատեսվում է, որ առանձանպես օբյեկտների փորձաքննությունն իրականացվելու է միայն տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից: Այսինքն այդ կազմակերպությանը մենաշնորհ է տրվելու կառավարության կողմից սահմանված ցանկի օբյեկտների փորձաքննության իրականացման համար: Սակայն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դեռ կառավարության կողմից հաստատված չի լինելու ցանկը և ներկայումս էլ իմ համոզմամբ հաստատված ցանկ դեռևս գոյություն չունի: Ուստի խնդրում եմ լիարժեք պատասխանել այն հարցին, արդյոք մասնավոր կազմակերպություները շարունակելու են իրականացնել ցանկացած օբյեկտի փորձաքննություն մինչև կառավարության կողմից ցանկի հաստատումը: Եվ հաջորդ հարցը՝ օրենքի նախագծի ընդունումից և կառավարության կողմից ցանկը հաստատելուց հետո արդյոք առանձնապես վտանգավոր օբյեկտներ շահագործող անձինք պարտավորություն են ունենալու ապահովագրել այդ օբյեկտները, եթե այո ապա խնդրում եմ և պահանջում եմ լիարժեք կարգավորել այն բացերը,որոնք այսօր առկա են այդ օրենքում: Ես շահագործում եմ խոշոր գազալցակայան և խորին համոզմունք ունեմ որ դա նույնպես դասվելու է առանձնապես վտանգավորների շարքին: Ու մտավախություն ունեմ, որ այս թերի և ոչինչ չասող նախագծի ընդունումից հետո մեզ ստիպելու եք ապահովագրել մեր օբյեկտները առանց մանրամասն օրենսդրական կարգավորումներ տալու: Քանի որ այժմ գործող օրենքով կառավարությունը դեռևս պարտավորություն ունի հաստատելու առանձնապես օբյեկտների ցանկը ապա առաջարկում եմ սկզբի համար նախ թող կառավարությունը հաստատի այդ ցանկը, հետո որոշեք թե տեխնիկական անվտանգության կենտրոնը ի վիճակի է այդ օբյեկտները փորձաքննելու, հետո ներդրել պարտադիր ապահովագրության համակարգը նոր միայն որոշեք դուք կարող եք որակավորել փորձագետներին կամ լիցենզավորել այլ կազմակերպություններին: Լիազոր մարմին լինելով հանդերձ պետք է արդեն հասկացած լինեիք, որ այս ոլորտը փորձադաշտ չէ և անհրաժեշտություն ունի խորը կարգավորումների ինչը տարիների ընթացքում չի արվել ու չի արվում: | ||
12 | <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 31.05.2019 16:04:05 | ՈՒսումնասիրության առարկա դարձնելով ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), անհրաժեշտ եմ համարում ներկայացնել Ընկերության դիրքորոշումը Նախագծի վերաբերյալ: Այսպես. Նախ, Նախագծի ընդունման հիմնավորումը, կապված «պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման ընթացքում փոփոխությունների արդյունքում առաջացած հակասությունների և ներկայումս գործող մի շարք իրավական ակտերում առկա հիմնախնդիրների կարգավորման անհրաժեշտության» հետ, պետք է իր մեջ պարունակի ժողովրդավարական սկզբունքներին համահունչ իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի, ինչպես նաև դրանց բովանդակությունն ընդգծող տարրերի առկայություն: Որքան էլ այս Նախագիծը միտված լինի բարեփոխումների արդյունքում առաջացած հակասությունների, խոչընդոտների վերացմանը, չնայած որ դրանք վեր հանված չեն հիմնավորման մեջ և առհասարակ գոյություն չունեն, այնուամենայնիվ չպետք է անտեսվեն այն իրավական նորմերի պահանջները, որոնք կարգավորում են սույն ոլորտի հետ կապված իրավահարաբերությունները։ Մասնավորապես՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածի` «Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը» ։ Ըստ ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի` «Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնություններն արգելվում են»: Ակնհայտ է, որ Նախագիծը պարունակում է այնպիսի փոփոխություններ ու կարգավորումներ, որոնց իրականացման դեպքում արգելքներ կստեղծվեն ազատ և բարեխիղճ մրցակցության անխափան իրականացման համար: Վերոհիշյալ փաստարկը հիմնավորելու համար հարկ եմ համարում անդրադառնալ Նախագծով առաջարկվող յուրաքանչյուր փոփոխությանը․ | ||
13 | <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 31.05.2019 16:04:05 | 1․Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենքի 4-րդ հոդվածում կատարել որոշակի լրացումներ: Մասնավորապես, Նախագծում լրացում է նախատեսվում «առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ» տերմինի մեկնաբանությամբ, որն ըստ էության նախատեսված է գործող օրենքի 6-րդ հոդվածում սահմանված արտադրական վտանգավոր օբյեկտների ցանկում: Ուղղակի այստեղ զուտ բառաոճային փոփոխությունների արդյունքում տպավորություն է առաջանում, որ ստեղծվել է միանգամայն նոր օբյեկտ, որին պետք է տալ առանձին բնորոշում և դրա փորձաքննության համար սահմանել առանձին «հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննություն», որն էլ նախատեսված է հաջորդ լրացմամբ: Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական անվտանգության փորձաքննությունը` գործունեություն է, որի նպատակն է ուսումնասիրել և տալ եզրակացություն արտադրական վտանգավոր օբյեկտի շինարարության, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կոնսերվացման, ապամոնտաժման նախագծային փաստաթղթերի, տեխնիկական անվտանգության վկայագրի, շահագործվող կամ գործարկման ենթակա արտադրական վտանգավոր օբյեկտների շենքերի, շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և տեխնիկական միջոցների` տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխանության մասին, իսկ 8-րդ հոդվածի բովանդակությունից պարզ է, որ տեխնիկական անվտանգության պահանջներն են նաև հրդեհային անվտանգության ստանդարտների պահպանումը: Այսինքն՝ ներկայումս հավատարմագրված կազմակերպությունների կողմից իրականացվող փորձաքննությունների շարքում է նաև հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության տեսակը: Նախագծի հիմնավորումը որևէ խելամիտ ու պատճառաբանված փաստարկ չի պարունակում այն մասին, թե որն է հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության առանձնացման, դրա իրականացման իրավունքը տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին վերապահելու, այն էլ տարին մեկ անգամ անցկացնելու հիմքը , որն ամրագրված է Նախագծի 5-րդ հոդվածի 6-րդ կետում: Անգամ հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության համար ժամկետ նախատեսվելու դեպքում պետք է հստակեցնել ու տարանջատել այն օբյեկտների շրջանակը, որոնց առանձնահատկություններից և բնույթից ելնելով պետք է սահմանվի փորձաքննության անցկացման որոշակի պարբերականությամբ ժամկետ։ Այս դեպքում ևս կարելի է արձանագրել, որ Նախագիծը մշակվել է առանց մասնագիտական վերլուծության և փորձի ներդրման: Նախագծի ընդունումից հետո փորձաքննության վերը նշված տեսակի իրականացման լիազորությունը պատկանելու է միայն Արտակարգ իրավիճակների նախարարությանը («Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» գրասենյակին): Ո՛չ Նախագծում առկա փոփոխությունների և լրացումների բնույթից, ո՛չ էլ Նախագծի ընդունման հիմնավորումներից հասկանալի չէ, թե ինչ սկզբունքով է առաջնորդվել Նախագծի մշակման գործընթացում ներգրավված մարմինը՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ այդ գործառույթը վերապահելով միայն Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին: Սույն պարագայում անհերքելի փաստ է, որ Նախագիծը մշակողը բարենպաստ պայմաններ է փորձում այս փորձաքննության իրականացումը իր մենաշնորհը դարձնելու համար։ Այն պատճառաբանությունը, որ «շուկայում գործող լիցենզավորված անձինք՝ որպես շահույթ հետապնդող տնտեսվարող սուբյեկտներ, կարող են հրաժարվել տեխնիկական անվտանգության փորձաքննությունից, եթե դրա իրականացումը վերջիններիս համար շահավետ չի հանդիսանում», առարկայազուրկ է։ | ||
14 | <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 31.05.2019 16:04:05 | 2. Նախագծում ներկայացված է նաև նոր հասկացություն՝ «փորձագետ կամ փորձագիտական խումբ»` բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և տեխնիկական, հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության ոլորտում լիազոր մարմնի կողմից որակավորված մասնագետ(ներ): Ընկերության մտահոգությունն այն փաստի վերաբերյալ այն է, որ մասնագետների որակավորման հարցը կրելու է կողմնակալ բնույթ: Ակնհայտ է, որ նույն մարմնին վերապահելով թե որակավորման, թե փորձաքննության իրականացման գործառույթ վտանգի տակ է դրվում փորձագետների որակավորման ողջ գործընթացի թափանցիկությունն ու անաչառությունը: Ստացվում է, որ լիազոր մարմինն իր հայեցողությամբ է այս ոլորտ ներգրավելու փորձագետներ, կարևորելով ծառայություններ մատուցելու իրեն տրված լիազորությունը: | ||
15 | <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 31.05.2019 16:04:05 | 3. Նախագծով սահմանված է, որ հավատարմագրված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը Նախագծի ընդունումից հետո գործելու են որպես լիցենզավորված անձինք և ըստ այդմ էլ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում «տեխնիկական անվտանգության փորձաքննության (քննության) աշխատանքների կատարումը» նախատեսվել է որպես լիցենզավորման ենթակա գործունեություն։ Մինչդեռ պարզ չէ, թե ինչ սկզբունքով կամ իրավական հիմքով է առաջնորդվել Նախագիծը մշակողը հավատարմագրման գործընթացը արդյունավետ չհամարելու և տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեություն դիտարկելու համար։ Անտեսվել է այն, որ տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող տեխնիկական հսկողության մարմինները, համաձայն «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, հանդիսանում են համապատասխանության գնահատման մարմիններ: Միաժամանակ հարկ է հավելել, որ համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 18-ի № 100 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության միասնական ռեեստրում հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների (այդ թվում սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների)) ներառման, դրա ձևավորման և վարման կարգ»-ի 7-րդ կետի 3-րդ ենթակետի` Եվրասիական տնտեսական միության միասնական ռեեստրում ներառվում են համապատասխանության գնահատման մարմինների, այդ թվում` հսկողություն իրականացնող մարմինների վերաբերյալ տեղեկատվություն: Ավելին, Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի № 824 որոշմամբ հաստատված «Վերելակների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 011/2011) 6-րդ հոդվածի 4-րդ կետով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի № 118 որոշմամբ հաստատված «Զվարճահարմարանքների (аттракционы) անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի 15-րդ գլխի 130 կետով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մայիսի 17-ի № 21 որոշմամբ հաստատված «Մանկական խաղահրապարակների համար սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի 71-րդ կետով սահմանված են համապատասխանության գնահատման ընթացակարգեր հենց տեխնիկական վկայագրման (техническое освидетельствование) ձևով հավատարմագրված կազմակերպությունների կողմից։ Բացի այդ, Նախագծով ամրագրվել է, որ հավատարմագրման վկայագրերը գործելու են մինչև 2020 թվականի փետրվարի 31-ը։ Այս կետը սահմանելիս Նախագիծը մշակողը բացարձակապես հաշվի չի առել այն հանգամանքը, որ կան իրավաբանական անձինք ոև անհատ ձեռնարկատերեր, որոնց տրված հավատարմագրման վկայագրերը ուժի մեջ են նաև 2020 թվականից հետո և առնվազն հիմնազուրկ է մինչև սահմանված ժամկետի ավարտը դադարեցնել դրանց գործողությունը՝ արհեստականորեն անհիմն պարտավորություն դնելով շահառու սուբյեկտներին դիմել լիցենզավորման գործընթացին մասնակցելու համար։ | ||
16 | <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 31.05.2019 16:04:05 | 4. Նախագծի ընդունմանը զուգահեռ լրացում է նախատեսվում «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքում։ Այս օրենքը կարգավորում է պետական մարմնում, ինչպես նաև ենթակա պետական մարմնում կառավարչական իրավահարաբերությունները, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին պետական մարմնի, ինչպես նաև ենթակա պետական մարմնի մասնակցության հիմնական պայմանները: Նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ հոդվածի համաձայն՝ պետական մարմինը, ենթակա պետական մարմինը չեն կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Այս հոդվածում նախատեսվում է լրացում կատարել հետևյալ կերպ՝ «պետական մարմինը, ենթակա պետական մարմինը չեն կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»: Վերը նշված փոփոխությունը փաստում է, որ պետական մարմինն իր անմիջական գործառույթներն իրականացնելուն զուգընթաց փորձում է ձեռնարկատիրական գործունեություն ծավալել, ինչը նախատեսված չէ որևէ այլ ոլորտի պետական մարմնի գործառույթների մեջ։ Կամայական մոտեցումն այս դեպքում կոպտորեն խախտում է տվյալ ոլորտում գործունեություն ծավալով մասնավոր ընկերությունների շահերը։ | ||
17 | <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 31.05.2019 16:04:05 | 5. Նախագծի 6-րդ հոդվածում նախատեսված է լրացում՝ Օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ նոր պարբերության տեսքով: Այն է՝ «Ապամոնտաժման փաստը հաստատվում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ լիցենզավորված անձի կողմից տրված անվճար գրավոր տեղեկանքով:»: Ընկերության խորին համոզմամբ, այդ գործառույթը լիցենզավորված անձի կողմից իրականացնելը չի բխում նրա լիազորություններից, և լիցենզավորված անձը որևէ իրավական ակտով չի հանդիսանում տեսչական կամ վերահսկողություն իրականացնող որևէ մարմին, և նման պարտականություն նախատեսելը չի բխում օրենքի տրամաբանությունից: | ||
18 | <ԴԱՄԻ> տեխնիկական անվտանգության ծառայություն ՍՊԸ 31.05.2019 16:04:05 | 6. Նախագծի ընդունմանը զուգահեռ լրացում է նախատեսվում նաև «Պետական տուրքի մասին» օրենքի 20-րդ հոդվածում, այն է՝ «Տեխնիկական անվտանգության փորձաքննության (քննության) աշխատանքների կատարում՝ բազային տուրքի 200-պատիկի չափով»: Երկարամյա աշխատանքային փորձը և շուկայի համակողմանի վերլուծությունը թույլ են տալիս արձանագրելու, որ տեխնիկական անվտանգության ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մինչ այժմ փորձաքննության տարբեր տեսակներ՝ կախված օբյեկտների տեսակներից և բնույթից կատարում են տարբեր գնային արժեքով՝ բազային տուրքի քսանապատիկից սկսած, ինչը նախընտրելի ու խելամիտ է, քան պետության կողմից սահմանված պետական տուրքի չափը, որը ողջամտության բոլոր սահմաններից դուրս է: Այսպիսով, փորձ է արվում ոչ միայն փորձաքննության որոշակի տեսակ շնորհել միայն լիազոր մարմնի կատարմանը, խոչընդոտել հավատարմագրված անձանց անխափան աշխատանքին, այլ նաև սահմանել ավելի ծառայությունների մատուցման համար բարձր դրույքաչափ, որը մեր կարծիքով ոչ իրավաչափ է և անթույլատրելի: Ամփոփելով վերը նշված փաստարկներն ու հիմնավորումները՝ կարելի է եզրակացնել, որ Նախագիծը մշակվել է վերացական, առանց հիմնավորումների ու որոշակի փորձի վկայակոչման, մասնագիտական մոտեցման ի սպառ բացակայությամբ, ինչը չի կարող թույլատրելի համարվել օրենսդրական ցանկացած փոփոխության համար։ Խնդրում եմ հաշվի առնել Ընկերության կողմից ներկայացված վերոնշյալ դիտարկումները: ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ «ԴԱՄԻ » Տեխնիկական Անվտանգության Ծառայություն ՍՊԸ | ||
19 | ara abrahamyan 06.06.2019 19:43:47 | Ուզում եմ անդրադառնալ նախագիծը մշակողների «պետական կառավարման համակարգի բարեփոխումների» հիմնավորման մեջ քողարկված ՏԵՆՉԱՆՔԻՆ՝ -փորձաքննութուն իրականացնելու իրավունք տրամադրելու ենք… ՄԵՆՔ, -փորձագետ կոչվելու իրավունք տալու ենք… ՄԵՆՔ, -այն օբյեկտների ցանկը, որոնց փորձաքննությունն առանձնապես ֆինանսապես շահավետ չէ և ռիսկային է անվտանգ շահագործման կազմակերպման առումով՝ ինչից մենք կարող ենք խուսափել դարձյալ կորոշենք… ՄԵՆՔ, -փորձոքննության իրականացման առումով ֆինանսապես շահավետ օբյեկտները կանվանենք «առանձնապես վտանգավոր» և դրանց փորձաքննությունը կիրականացնենք բացառապես… ՄԵՆՔ, -մեր անձնակազմին նույնպես կորակավորենք… ՄԵՆՔ, -խաղի կանոններ նույնպես կմշակենք… ՄԵՆՔ, -որպես մասնագետ կփայլենք միայն… ՄԵՆՔ, -վթարների քննությունը կիրականացնենք… ՄԵՆՔ, -փողը նույնպես «կառնենք»… ՄԵՆՔ, -և ամենակարևորը՝ մեզ կվերահսկենք… ՄԵՆՔ: Հոգ չէ, որ Վարչապետի հանձնարականով ՊՈԱԿ-ը պետք է լուծարել՝ անունը կդնենք գրասենյակ՝ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում ՍԱՀՄԱՆԵԼՈՎ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ պետական մարմինների և ենթակա պետական մարմինների կողմից ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԻՑ: Ամփոփ՝ «ՁԵ՞Ռ ԵՔ ԱՌՆՈՒՄ»: | ||
20 | ara abrahamyan 06.06.2019 22:16:18 | Նախորդ նախագծին արված դիտողությունները դեռևս ակտուալ են... ԿԱՐԾԻՔ/ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ - ԱՐԴՅՈ՞Ք ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇՆՈՐՀՈՒՄԸ ՉԻ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄ և ՈՉ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՔԱՆԻ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» -Ը ևՍ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է: ԻՆՉՊԵ՞Ս Է ՍՏԱՑՎՈՒՄ, ՈՐ ՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՎՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄՆԵՐԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ և ՈՐՈՇԵԼ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐ ԿԱՄ ՈՉ ԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼԸ: ՉԷ՞ ՈՐ ՆՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ: ԱՅՍԻՆՔՆ՝ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԲԱԶՄԱԿԻ ԱՆԳԱՄ ՎՃԱՐԵԼ ՄԻևՆՈՒՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՄ ԲԱԶՄԻՑՍ ԱՆՑՆԵԼ ԻՐԱՐ ԼԻՈՎԻՆ ՆՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՎ: ՌԻՍԿ - ԱՅՍ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԼԾԱԿ Է «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի «ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ: առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ՝ արտադրական վտանգավոր օբյեկտ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկով ենթակա է պարտադիր ապահովագրման. ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ԱՎՕ-ՆԵՐԸ ԴԱՍԱԿԱՐԳՎՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ ՈԼՈՐՏՆԵՐՈՎ /ԻՆՉՊԵՍ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՔ «ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾՈՒՄ/, ԱՅԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ և ՆՄԱՆ ԱՅԼ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՎ: ՀԵՏևԱԲԱՐ՝ ՆՈՒՅՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԼԻՆԵՆ ՏԱՐԲԵՐ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԻ ԱՎՕ-ՆԵՐ: ԱՐԴՅՈ՞Ք ԲԱՎԱՐԱՐ Է ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒ ԴԱՍ ՈՒՆԵՆԱԼ՝ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ և «ՈՒՂՂԱԿԻ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐ /ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՄՇԱԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՎՈՂ <ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ> /: ՌԻՍԿ – ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՈՒՄ և ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑՈՒՄ: հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննություն` գործառույթ, որի նպատակն է ուսումնասիրել և տալ եզրակացություն արտադրական վտանգավոր օբյեկտի (առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի) նախագծային փաստաթղթերի, հրդեհային պահպանության, հրդեհային անվտանգության միջոցների և հրդեհատեխնիկական արտադրանքի՝ հրդեհային անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այդ թվում՝ հրդեհային անվտանգության պահանջներին և հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանության մասին.»: ԻՆՉՈՒ՞ ԵՆ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌՀԱՍԱՐԱԿ ՏԱՐԱՆՋԱՏՎՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՀՐԴԵՀԱՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ, ԵԹԵ ԱՅԴ ԱՄԵՆՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՆԵՐԱՌՎԱԾ Է ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՀՈԴՎԱԾ 8-Ի 2-ՐԴ ՄԱՍՈՒՄ, ՈՐՆ Է. «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ և ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ և ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԳՈՐԾՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ»: - ԱՅՍՏԵՂԻՑ ԲԽՈՒՄ Է, ՈՐ ԱՎՕ-ՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆՎԱԾ ԼԻՆԵՆ ՎԵՐԸ ՆՇՎԱԾ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՀՐԴԵՀԱՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ: ԱՅՍԻՆՔՆ՝ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ, ԱՌԱՆՑ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՀՐԴԵՀԱՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ, ԹԵՐԻ Է: Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում՝ 4. 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ. «Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տեխնիկական անվտանգության, հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննությունն իրականացնում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը: ԿԱՐԾԻՔ/ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ – Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱԿՆՀԱՅՏ ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑԻԱՆ՝ ՁԵՐ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ ՀՆՉԵՑՎՈՒՄ Է ԱՅՆ ՄԻՏՔԸ, ՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՏԱՑՎՈՒՄ Է: ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՈՐևԷ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԽՍՏԱՑՄԱՆ ՀԵՏ, ԱՌԱՎԵԼ ևՍ, ԵԹԵ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ և ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՄԻևՆՈՒՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ: ԸՍՏ ՕՐԵՆՔԻ ՀՈԴՎԱԾ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ և ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԱՆՁԻՆՔ: ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՍՈՒՅՆ ՄԱՍՈՒՄ ՆՇՎԱԾ ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐԻՆ ԿԱՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԻՆ ՆԱԽՈՐԴՈՂ 1 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴՐԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՏԵՍԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ»: Ե՛Վ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ, և՛ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀՐԴԵՀԱՅԻՆ և ՀՐԴԵՀԱՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, և՛ ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ և ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ՁԵՌՔՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՐԴՅՈ՞Ք ՈՒՂՂԱԿԻ ԱՆՀՆԱՐ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ ՆՇՎԱԾ ԱՎՕ-ՆԵՐՈՒՄ ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐԻ ԿԱՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆԱՉԱՌ ՈՒ ՕԲՅԵԿՏԻՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ: ԵՎ Ի ՎԵՐՋՈ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԹԱՓԱՆՑԻԿ և ԱՆԱՉԱՌ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ և ՇԱՀԱԳՐԳԻՌ ՏԱՐԲԵՐ ՕՂԱԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՄՐՑԱԿԻՑ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ: ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ <ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ> ՊՈԱԿ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԱՌԿԱ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԻՐԱԶԵԿՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ և ՄՅՈՒՍ ԲՈԼՈՐ ԿԱՐևՈՐԱԳՈՒՅՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ ԿԱՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԳՆԱՀԱՏՎԵԼ ՄԻԱՅՆ ՇԱՀԱԳՐԳԻՐ ՎԵՐԱԴԱՍ ԿԱՌՈՒՅՑԻ ՈՒԺԵՐՈՎ: ՌԻՍԿ – ՈԼՈՐՏԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑՎՈՒՄ Է, ԱՅԼ ՆԱև ՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ԾԱՅՐԱՍՏԻՃԱՆ ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ և ԿԱՏԱՐՅԱԼ <ԱՆԱՐԽԻԱՅԻ>: | ||
21 | Emil Aramyan 06.06.2019 20:03:48 | Նախագծի առաջին իսկ տողերին՝ մասնավորապես լրացված հասկացություններին ծանոթանալով՝ տպավորություն է ստեղծվում, որ նախագծի հեղինակները չեն տիրապետում կամ միտումնավոր խեղաթյուրում են «տեխնիկական անվտանգություն» հասկացության իմաստը՝ ներմուծելով նոր եզրույթներ, միգուցե փորձելով նշանակալի դարձնել իրենց սուբյեկտիվ, կողմնակալ հիմնավորումներով արդարացված նախագիծը: Հակառակ պարագայում անհասկանալի է «տեխնիկական անվտանգություն» գաղափարից առանձնացնել դրանում ներառված փորձաքննության այլ տեսակ՝ լրացուցիչ ծանրաբեռնելով ու մոլորության մեջ գցելով շահագործողին, ինչպես նաև խճճված տերմինաբանությամբ արհեստական խոչընդոտ ստեղծելով տեխնիկական անվտանգության ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտների համար: Ինչու ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ փաստաթղթի նախագիծը մշակվում է առանց ներգրավելու Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքով սահմանված Տեխնիկական Անվտանգության Ապահովման Համակարգի Օղակներին ??? | ||
22 | PromExpertGROUP 06.06.2019 20:08:34 | Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում՝ 1. 12-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ. «տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն՝ լիազոր մարմնի կազմում գործող և պետական կառավարման և (կամ) պետական քաղաքականության առանձին բնագավառի գործառույթներ (այդ թվում՝ պետական ծառայությունների մատուցման) իրականացնող գրասենյակ», ԿԱՐԾԻՔ. «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն»-ի՝ որպես ԱՎՕ-ների տեխնիկական անվտանգության փորձաքննություն (ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ) իրականացնող գրասենյակի ստեղծումը/գոյությունն արդեն իսկ խոչընդոտում է պետական կառավարման և մասնավորապես տեխնիկական անվտանգության ապահովման համակարգերի բարեփոխումների իրականացմանը: Լիազոր մարմնի կազմում նմանօրինակ գրասենյակի առկայությունն առաջացնում է ակնհայտ շահերի բախում: Միջազգային լավագույն փորձի համաձայն՝ տեխնիկական անվտանգության օրինակելի համակարգը բաղկացած է հիմնականում հետևյալ օղակներից՝ վերահսկող/լիազոր մարմնից (ՄԻԱՅՆ վերահսկողական գործառույթ իրականացնող՝ բացառելով՝ տեխնիկական անվտանգության փորձաքննության ծառայության մատուցում), փորձաքննություն իրականացնելու իրավասություն ունեցող սուբյեկտներից, ԱՎՕ շահագործող, սպասարկող անձանցից: | ||
23 | PromExpertGROUP 06.06.2019 22:06:18 | Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում «հավատարմագրված» բառը փոխարինել «լիցենզավորված» բառով: Հոդված 4. Օրենքում «հավատարմագրված» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «լիցենզավորված» բառերով և դրանց հոլովաձևերով: Կ Ա Ր Ծ Ի Ք. Հավատարմագրումը լիզենցավորմամբ փոխարինելը կարող է ունենալ հետևյալ բացասական հետևանքները ոլորտային բարեփոխումների իրականացման և տնտեսվարող սուբյեկտների բնականոն գործունեության խոչընդոտման տեսանկյունից՝ - Ի գիտություն նախագծի հեղինակների՝ հավատարմագրված մարմիններն իրենց գործունեությունը կազմակերպում են միջազգային կառավարման համակարգերի պահանջներին համապատասխան, ինչը բերում է տեխնիկական անվտանգության փորձաքննության առավել թափանցիկ, կառավարելի պայմաններում իրականացմանը: Որքանո՞վ է տրամաբանական փոխարինել դա դեռևս անորոշ, չփորձարկված և անհայտ լիցենզավորման գործընթացով: Եթե մինչև նախագծի մշակումը Լիազոր մարմինը իրականացներ ուսումնասիրություն և անաչառ վերլուծեր արդյունքները, ապա կփաստեր, որ հավատարմագրված, կառավարման համակարգերով աշխատող որոշ մարմինների գործունեության արդյունքում տեխնիկական անվտանգության ոլորտն իրապես արձանագրել է առաջընթաց թե՛ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման որակի բարձրացման, թե՛ առողջ մրցակցության տեսանկյունից, թե՛ ծառայության արժեքների մենաշնորհային սահմանման վերացման, թե՛ հավատարմագրված մարմինների փորձագետների մասնագիտական որակի բարձրացման առումով: Այսինքն՝ փաստացի արձանագրվել է այն, ինչը առաջավոր երկրներում համակարգերի ներդրման արդյունքում բերել է տնտեսության և անվտանգության ոլորտների շարունակական զարգացմանը, ինչպես նաև տեխնիկական միջոցների ու սարքավորումների անվտանգության համակարգերի կատարելագործմանը: Իսկ այժմ դա փոխարինել գործընթացով, որի իրականացնողը լինելու է անսահմանափակ լծակներով օժտված օղակը, կարող է բերել ավելի վատթար վիճակի՝ քան Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքի ընդունումն էր և հավատարմագրված անձանց երևան գալը, այսինքն՝ մենաշնորհային դիրք, կոռուպցիոն տարբնույթ սխեմաներ, վթարների չբարձրաձայնում և ոչ օբյեկտիվ քննություն, մրցակցության իսպառ բացակայության պայմաններում մասնագիտական որակների կտրուկ, ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ անկում: Միգուցե չտիրապետելով ժամանակակից կառավարման գործիքներին կամ չդիմանալով մրցակցությանը՝ բարձրաձայնված ոլորտային բարեփոխումների իրականացման կոչի տակ թաքնված է մենաշնորհի հաստատման միտում, որը շուրջ տասը տարի է մոռացության էր մատնված, սակայն կարող է ճակատագրական լինել առանց այդ էլ բազմաթիվ խնդիրներ ունեցող տեխ. անվտանգության ոլորտի համար: Ուշագրավ է նաև այն փաստը, որ մինչ օրս, համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի, ո լ ո ր տ ա յ ի ն կ ա ն ո ն ա կ ա ր գ ե ր մշակելու լիազորությունները վերապահվում են «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն»-ին, սակայն ներկայումս տեխնիկական անվտանգության ոլորտային կանոնակարգերը կամ թերի են, կամ իսպառ բացակայում են: Նախագծի հաստատման պարագայում իր ուղղակի պարտականությունները պատշաճ կերպով չկատարող կառույցին վստահվում են ավելի պատասխանատու և մասնագիտական առավել բարձր հմտություններ պահաջող գործառույթներ: Միգուցե ժամանակն է, որպեսզի Լիազոր մարմինը փորձի սերտորեն համագործակցել բարեխիղճ հավատարմագրված մարմինների հետ՝ օգտագործելով վերջիններիս մասնագիտական ներուժը, ինչպես նաև իր կազմում ներգրավելով «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն»-ի արհեստավարժ մասնագետներին: «ՊրոմԷքսպերտ ԳՐՈՒՊ» ընկերությունը պատրաստակամ է աջակցելու ոլորտի կանոնակարգման աշխատանքներին, եթե դրանք միտված են լինելու ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ Հոդված 2-ում սահմանված նպատակին. «Սույն օրենքի նպատակը տեխնիկական անվտանգության բնագավառում պետության ռազմավարության սկզբունքների և դրանց իրագործման մեխանիզմների սահմանումն է` ուղղված տեխնածին վթարների կանխարգելմանը, դրանց հետևանքների վերացմանը, նման վթարների հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանությանը»: |