Add to favourites

««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ

ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում՝

  1. 12-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն՝ լիազոր մարմնի կազմում գործող և պետական կառավարման և (կամ) պետական քաղաքականության առանձին բնագավառի գործառույթներ (այդ թվում՝ պետական ծառայությունների մատուցման) իրականացնող գրասենյակ»,

  1. Լրացնել նոր պարբերություններ հետևյալ բովանդակությամբ՝

«փորձագետ կամ փորձագիտական խումբ` բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և տեխնիկական, հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության ոլորտում լիազոր մարմնի կողմից որակավորված մասնագետ(ներ).

առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ՝ պարտադիր տեխնիկական անվտանգության, հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության ենթակա և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված արտադրական վտանգավոր օբյեկտ.

հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննություն` գործառույթ, որի նպատակն է ուսումնասիրել և տալ եզրակացություն արտադրական վտանգավոր օբյեկտի (առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի) նախագծային փաստաթղթերի, հրդեհային պահպանության, հրդեհային անվտանգության միջոցների և հրդեհատեխնիկական արտադրանքի՝ հրդեհային անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այդ թվում՝ հրդեհային անվտանգության պահանջներին և հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանության մասին.»:

  1. Վերջին պարբերությունում «չափորոշիչները» բառից հետո լրացնել « , փորձագետի որակավորման համար ներկայացվող պահանջները, որակավորման գործընթացը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ.

«Սույն հոդվածով սահմանված դասակարգման բնութագրիչներին համապատասխանող օբյեկտների անվտանգ շահագործմանն ուղղված տեխնիկական կանոնակարգերը, կանոնները, տեխնիկական անվտանգության նորմերը և հրահանգները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում «հավատարմագրված» բառը փոխարինել «լիցենզավորված» բառով:

Հոդված 4. Օրենքում «հավատարմագրված» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «լիցենզավորված» բառերով և դրանց հոլովաձևերով:

Հոդված 5.  Օրենքի 11-րդ հոդվածում՝

  1. 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Տեխնիկական անվտանգության փորձաքննություն կարող են իրականացնել Տեխնիկական անվտանգության ազգային գրասենյակը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիցենզավորված և լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` լիցենզավորված անձ):

Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տեխնիկական անվտանգության, հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննությունն իրականացնում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը:»:

  1. 3-րդ մասում «հավաստիության համար» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով, եթե արարքը հանցագործության հատկանիշներ չի պարունակում» բառերով:
  2. 6-րդ մասում «առնվազն մեկ անգամ» բառերից հետո լրացնել «, իսկ առանձնապես վտանգավոր օբյեկտը ենթակա է նաև հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության:» բառերը:

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասում «գրառելու» բառից հետո լրացնել «տրամադրելու,» բառը,
  2. 3-րդ մասի՝
  • «ա» կետում «անունը՝» բառից հետո լրացնել «ֆիզիկական անձի և» բառերը, «տվյալները,» բառից հետո լրացնել «,իսկ ֆիզիկական անձանց համար՝ անձնագրային տվյալները» բառերը.
  • «զ» կետում «կոնսերվացման» բառից հետո լրացնել «ապամոնտաժման,» բառը.
  1. 4-րդ մասի՝
  • «ա» կետում և ամբողջ տեքստում «վկայականի» բառը փոխարինել «պետական միասնական գրանցամատյանից քաղվածքի» բառերով,
  1. 6.1-ին մասում «օբյեկտի գրանցումը» բառերից հետո լրացնել «,ռեեստրում գրանցումը դադարեցնելը» բառերով.
  2. 8-րդ մասի 2-րդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«Ապամոնտաժման փաստը հաստատվում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ լիցենզավորված անձի կողմից տրված անվճար գրավոր տեղեկանքով:»:

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր կետով հետևյալ բովանդակաությամբ.

«-) որակավորման վկայականների տրամադրումը համապատասխան ուսուցում անցած փորձագետներին»:

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի՝

  1. «զ» կետում «անվտանգության» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ հրդեհային անվտանգության, հրդեհապայթյունավտանգավորության) բառերով.

                      Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետում «փորձաքննության» բառից հետո լրացնել «, իսկ առանձնապես վտանգավոր օբյեկտի շահագործման դեպքում նաև հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության» բառերով.

Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել 9-րդ և 10-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ՝

«9. Առանց լիազոր մարմնի կողմից որակավորման՝ փորձագետի կողմից կազմված փորձագիտական եզրակացությունը համարվում է անվավեր եզրակացություն և առաջացնում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պատասխանատվություն:»:

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Եզրափակիչ և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երկամսյա ժամկետում գործունեություն ծավալող փորձագետները պարտավոր են լիազոր մարմնի կողմից որակավորվել: Նշված ժամկետից հետո փորձագետի կողմից կազմված եզրակացության համար սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի 21-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատվում է տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող անձանց լիցենզավորման և հաշվառման կարգը:
  3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքների համաձայն տրված հավատարմագրման վկայագրերը գործում են մինչև 2020 թվականի փետրվարի 31-ը:
  4. Տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող իրավաբանական անձինք և (կամ) անհատ ձեռնարկատերերը սույն օրենքով նախատեսված և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար՝ օրենքով սահմանված կարգով, հայտը ներկայացնում են լիցենզավորող մարմին սույն օրենքի հրապարակվելուց ոչ շուտ, քան 6 ամիս հետո, բայց ուշ քան 2020 թվականի հունվարի 31-ը:

Հոդված 14. Օրենքի ուժի մեջ մտնելը

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ, 4-րդ հոդվածների և 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության:
  2. Սույն օրենքի 3-րդ, 4-րդ հոդվածները և 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունն ուժի մեջ են մտնում 2020 թվականի մարտի 1-ից:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասում «կամավոր հիմքերից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում տեխնիկական անվտանգության փորձաքննության (քննության) հետ կապված հարաբերությունները, որոնց կարգավորման առանձնահատկությունները սահմանվում են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 43-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 2.1-ին կտեով հետևյալ բովանդակությամբ.

«

Հ/հ

Լիցենզավորման ենթակա 
գործունեության 
տեսակը

Լիցեն-զավորող մարմինը

(սյունակը հանվել է 13.11.15 ՀՕ-121-Ն)

Ոլորտ

Փորձա-քննու-թյան պահանջ

Մրցու-թային կար-գով

Որակա-վորման պահանջ

Հաշվե-տվու-թյան պահանջ

Վայրի պա-հանջ

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

 1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

  

 

 

 

 

 

 

2.1

Տեխնիկական անվտանգության փորձաքննության (քննության) աշխատանքների կատարում

ԿՄ

  

-

Փ

-

Ո

Հ

Վ

»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետից հետո լրացնել նոր 26.1-ին կետ.

26.1

«Տեխնիկական անվտանգության փորձաքննության (քննության) աշխատանքների կատարում

բազային տուրքի
200-պատիկի չափով»

 

Հոդված 2. . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

Հոդված 1. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասում «ձեռնարկատիրական գործունեություն» բառերից հետո լրացնել «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Discussed

    22.05.2019 - 07.06.2019

  • Type

    Law

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 13077

Print

Suggestions

ara abrahamyan

06.06.2019

Նախորդ նախագծին արված դիտողությունները դեռևս ակտուալ են... ԿԱՐԾԻՔ/ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ - ԱՐԴՅՈ՞Ք ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇՆՈՐՀՈՒՄԸ ՉԻ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄ և ՈՉ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՔԱՆԻ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» -Ը ևՍ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է: ԻՆՉՊԵ՞Ս Է ՍՏԱՑՎՈՒՄ, ՈՐ ՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՎՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄՆԵՐԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ և ՈՐՈՇԵԼ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐ ԿԱՄ ՈՉ ԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼԸ: ՉԷ՞ ՈՐ ՆՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ: ԱՅՍԻՆՔՆ՝ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԲԱԶՄԱԿԻ ԱՆԳԱՄ ՎՃԱՐԵԼ ՄԻևՆՈՒՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՄ ԲԱԶՄԻՑՍ ԱՆՑՆԵԼ ԻՐԱՐ ԼԻՈՎԻՆ ՆՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՎ: ՌԻՍԿ - ԱՅՍ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԼԾԱԿ Է «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի «ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ: առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ՝ արտադրական վտանգավոր օբյեկտ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկով ենթակա է պարտադիր ապահովագրման. ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ԱՎՕ-ՆԵՐԸ ԴԱՍԱԿԱՐԳՎՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ ՈԼՈՐՏՆԵՐՈՎ /ԻՆՉՊԵՍ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՔ «ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾՈՒՄ/, ԱՅԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ և ՆՄԱՆ ԱՅԼ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՎ: ՀԵՏևԱԲԱՐ՝ ՆՈՒՅՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԼԻՆԵՆ ՏԱՐԲԵՐ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԻ ԱՎՕ-ՆԵՐ: ԱՐԴՅՈ՞Ք ԲԱՎԱՐԱՐ Է ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒ ԴԱՍ ՈՒՆԵՆԱԼ՝ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ և «ՈՒՂՂԱԿԻ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐ /ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՄՇԱԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՎՈՂ <ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ> /: ՌԻՍԿ – ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՈՒՄ և ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑՈՒՄ: հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննություն` գործառույթ, որի նպատակն է ուսումնասիրել և տալ եզրակացություն արտադրական վտանգավոր օբյեկտի (առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի) նախագծային փաստաթղթերի, հրդեհային պահպանության, հրդեհային անվտանգության միջոցների և հրդեհատեխնիկական արտադրանքի՝ հրդեհային անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այդ թվում՝ հրդեհային անվտանգության պահանջներին և հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանության մասին.»: ԻՆՉՈՒ՞ ԵՆ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌՀԱՍԱՐԱԿ ՏԱՐԱՆՋԱՏՎՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՀՐԴԵՀԱՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ, ԵԹԵ ԱՅԴ ԱՄԵՆՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՆԵՐԱՌՎԱԾ Է ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՀՈԴՎԱԾ 8-Ի 2-ՐԴ ՄԱՍՈՒՄ, ՈՐՆ Է. «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ և ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ և ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԳՈՐԾՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ»: - ԱՅՍՏԵՂԻՑ ԲԽՈՒՄ Է, ՈՐ ԱՎՕ-ՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆՎԱԾ ԼԻՆԵՆ ՎԵՐԸ ՆՇՎԱԾ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՀՐԴԵՀԱՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ: ԱՅՍԻՆՔՆ՝ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ, ԱՌԱՆՑ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՀՐԴԵՀԱՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ, ԹԵՐԻ Է: Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում՝ 4. 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ. «Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տեխնիկական անվտանգության, հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննությունն իրականացնում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը: ԿԱՐԾԻՔ/ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ – Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱԿՆՀԱՅՏ ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑԻԱՆ՝ ՁԵՐ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ ՀՆՉԵՑՎՈՒՄ Է ԱՅՆ ՄԻՏՔԸ, ՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՏԱՑՎՈՒՄ Է: ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՈՐևԷ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԽՍՏԱՑՄԱՆ ՀԵՏ, ԱՌԱՎԵԼ ևՍ, ԵԹԵ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ և ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՄԻևՆՈՒՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ: ԸՍՏ ՕՐԵՆՔԻ ՀՈԴՎԱԾ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ և ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԱՆՁԻՆՔ: ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՍՈՒՅՆ ՄԱՍՈՒՄ ՆՇՎԱԾ ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐԻՆ ԿԱՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԻՆ ՆԱԽՈՐԴՈՂ 1 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴՐԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՏԵՍԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ»: Ե՛Վ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ, և՛ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀՐԴԵՀԱՅԻՆ և ՀՐԴԵՀԱՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, և՛ ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ և ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ՁԵՌՔՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՐԴՅՈ՞Ք ՈՒՂՂԱԿԻ ԱՆՀՆԱՐ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ ՆՇՎԱԾ ԱՎՕ-ՆԵՐՈՒՄ ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐԻ ԿԱՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆԱՉԱՌ ՈՒ ՕԲՅԵԿՏԻՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ: ԵՎ Ի ՎԵՐՋՈ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԹԱՓԱՆՑԻԿ և ԱՆԱՉԱՌ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ և ՇԱՀԱԳՐԳԻՌ ՏԱՐԲԵՐ ՕՂԱԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՄՐՑԱԿԻՑ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ: ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ <ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ> ՊՈԱԿ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԱՌԿԱ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԻՐԱԶԵԿՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ և ՄՅՈՒՍ ԲՈԼՈՐ ԿԱՐևՈՐԱԳՈՒՅՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ ԿԱՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԳՆԱՀԱՏՎԵԼ ՄԻԱՅՆ ՇԱՀԱԳՐԳԻՐ ՎԵՐԱԴԱՍ ԿԱՌՈՒՅՑԻ ՈՒԺԵՐՈՎ: ՌԻՍԿ – ՈԼՈՐՏԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑՎՈՒՄ Է, ԱՅԼ ՆԱև ՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ԾԱՅՐԱՍՏԻՃԱՆ ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ և ԿԱՏԱՐՅԱԼ <ԱՆԱՐԽԻԱՅԻ>:

PromExpertGROUP

06.06.2019

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում «հավատարմագրված» բառը փոխարինել «լիցենզավորված» բառով: Հոդված 4. Օրենքում «հավատարմագրված» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «լիցենզավորված» բառերով և դրանց հոլովաձևերով: Կ Ա Ր Ծ Ի Ք. Հավատարմագրումը լիզենցավորմամբ փոխարինելը կարող է ունենալ հետևյալ բացասական հետևանքները ոլորտային բարեփոխումների իրականացման և տնտեսվարող սուբյեկտների բնականոն գործունեության խոչընդոտման տեսանկյունից՝ - Ի գիտություն նախագծի հեղինակների՝ հավատարմագրված մարմիններն իրենց գործունեությունը կազմակերպում են միջազգային կառավարման համակարգերի պահանջներին համապատասխան, ինչը բերում է տեխնիկական անվտանգության փորձաքննության առավել թափանցիկ, կառավարելի պայմաններում իրականացմանը: Որքանո՞վ է տրամաբանական փոխարինել դա դեռևս անորոշ, չփորձարկված և անհայտ լիցենզավորման գործընթացով: Եթե մինչև նախագծի մշակումը Լիազոր մարմինը իրականացներ ուսումնասիրություն և անաչառ վերլուծեր արդյունքները, ապա կփաստեր, որ հավատարմագրված, կառավարման համակարգերով աշխատող որոշ մարմինների գործունեության արդյունքում տեխնիկական անվտանգության ոլորտն իրապես արձանագրել է առաջընթաց թե՛ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման որակի բարձրացման, թե՛ առողջ մրցակցության տեսանկյունից, թե՛ ծառայության արժեքների մենաշնորհային սահմանման վերացման, թե՛ հավատարմագրված մարմինների փորձագետների մասնագիտական որակի բարձրացման առումով: Այսինքն՝ փաստացի արձանագրվել է այն, ինչը առաջավոր երկրներում համակարգերի ներդրման արդյունքում բերել է տնտեսության և անվտանգության ոլորտների շարունակական զարգացմանը, ինչպես նաև տեխնիկական միջոցների ու սարքավորումների անվտանգության համակարգերի կատարելագործմանը: Իսկ այժմ դա փոխարինել գործընթացով, որի իրականացնողը լինելու է անսահմանափակ լծակներով օժտված օղակը, կարող է բերել ավելի վատթար վիճակի՝ քան Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքի ընդունումն էր և հավատարմագրված անձանց երևան գալը, այսինքն՝ մենաշնորհային դիրք, կոռուպցիոն տարբնույթ սխեմաներ, վթարների չբարձրաձայնում և ոչ օբյեկտիվ քննություն, մրցակցության իսպառ բացակայության պայմաններում մասնագիտական որակների կտրուկ, ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ անկում: Միգուցե չտիրապետելով ժամանակակից կառավարման գործիքներին կամ չդիմանալով մրցակցությանը՝ բարձրաձայնված ոլորտային բարեփոխումների իրականացման կոչի տակ թաքնված է մենաշնորհի հաստատման միտում, որը շուրջ տասը տարի է մոռացության էր մատնված, սակայն կարող է ճակատագրական լինել առանց այդ էլ բազմաթիվ խնդիրներ ունեցող տեխ. անվտանգության ոլորտի համար: Ուշագրավ է նաև այն փաստը, որ մինչ օրս, համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի, ո լ ո ր տ ա յ ի ն կ ա ն ո ն ա կ ա ր գ ե ր մշակելու լիազորությունները վերապահվում են «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն»-ին, սակայն ներկայումս տեխնիկական անվտանգության ոլորտային կանոնակարգերը կամ թերի են, կամ իսպառ բացակայում են: Նախագծի հաստատման պարագայում իր ուղղակի պարտականությունները պատշաճ կերպով չկատարող կառույցին վստահվում են ավելի պատասխանատու և մասնագիտական առավել բարձր հմտություններ պահաջող գործառույթներ: Միգուցե ժամանակն է, որպեսզի Լիազոր մարմինը փորձի սերտորեն համագործակցել բարեխիղճ հավատարմագրված մարմինների հետ՝ օգտագործելով վերջիններիս մասնագիտական ներուժը, ինչպես նաև իր կազմում ներգրավելով «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն»-ի արհեստավարժ մասնագետներին: «ՊրոմԷքսպերտ ԳՐՈՒՊ» ընկերությունը պատրաստակամ է աջակցելու ոլորտի կանոնակարգման աշխատանքներին, եթե դրանք միտված են լինելու ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ Հոդված 2-ում սահմանված նպատակին. «Սույն օրենքի նպատակը տեխնիկական անվտանգության բնագավառում պետության ռազմավարության սկզբունքների և դրանց իրագործման մեխանիզմների սահմանումն է` ուղղված տեխնածին վթարների կանխարգելմանը, դրանց հետևանքների վերացմանը, նման վթարների հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանությանը»:

PromExpertGROUP

06.06.2019

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում՝ 1. 12-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ. «տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն՝ լիազոր մարմնի կազմում գործող և պետական կառավարման և (կամ) պետական քաղաքականության առանձին բնագավառի գործառույթներ (այդ թվում՝ պետական ծառայությունների մատուցման) իրականացնող գրասենյակ», ԿԱՐԾԻՔ. «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն»-ի՝ որպես ԱՎՕ-ների տեխնիկական անվտանգության փորձաքննություն (ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ) իրականացնող գրասենյակի ստեղծումը/գոյությունն արդեն իսկ խոչընդոտում է պետական կառավարման և մասնավորապես տեխնիկական անվտանգության ապահովման համակարգերի բարեփոխումների իրականացմանը: Լիազոր մարմնի կազմում նմանօրինակ գրասենյակի առկայությունն առաջացնում է ակնհայտ շահերի բախում: Միջազգային լավագույն փորձի համաձայն՝ տեխնիկական անվտանգության օրինակելի համակարգը բաղկացած է հիմնականում հետևյալ օղակներից՝ վերահսկող/լիազոր մարմնից (ՄԻԱՅՆ վերահսկողական գործառույթ իրականացնող՝ բացառելով՝ տեխնիկական անվտանգության փորձաքննության ծառայության մատուցում), փորձաքննություն իրականացնելու իրավասություն ունեցող սուբյեկտներից, ԱՎՕ շահագործող, սպասարկող անձանցից:

See more