Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Իրաքի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Կողմեր) գիտակցում են տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման կարևորությունը, որպես երկու երկրների միջև տեխնիկական, առևտրային, տնտեսական և սոցիալական համագործակցության բարելավման հիմնական ազդակ:

Նրանք ընդգծել են նաև փոխադարձ համագործակցության կարևորությունը տեղեկատվության արդիականացման, հաղորդակցության ցանցերի, ինտերնետի օգտագործման աճի, ծրագրային ապահովման մշակման կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների փոխանակման և այլ բնագավառներում հեռահաղորդակցության ժամանակակից ծառայությունների զարգացման համար:

Հեռահաղորդակցության ոլորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում համատեղ համագործակցության հորիզոնները բարելավելու ու տարբեր հաղորդակցության հավելվածների բնագավառում տեխնոլոգիական զարգացումից օգտվելու և օպտիկական մալուխային ցանցի առնչությամբ երկու երկրների միջև միջազգային կապի հանգույցները վերահսկելու ընդհանուր ցանկությանը հասնելու համար: Այս նպատակներին հասնելու համար երկու կողմերը պայմանավորվեցին ստորագրել Փոխըմբռնման Հուշագիրը հետևյալ կետերով.

 

ՀՈԴՎԱԾ (1). ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Փոխըմբռնման Հուշագրի նպատակն է ՏՀՏ, փոխկապակցման, միջազգային կապակցվածության և փոստային ծառայությունների ոլորտում երկու կողմերի միջև համագործակցության խթանումը հավասարության, համագործակցության, փոխադարձ շահի և փոխադարձության շրջանակներում՝ համաձայն յուրաքանչյուր երկրում գերակայող օրենքներին և կարգավորումներին: Եվ յուրաքանչյուր կողմ պետք է պարտավորվի այդպես վարվել մյուս կողմի շահերին որևէ նյութական կամ բարոյական վնաս չպատճառելու նպատակով և առկա ռեսուրսներն օգտագործելու միջոցով՝ հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում երկու կողմերի միջև երկկողմ համագործակցության աջակցելու համար:

 

ՀՈԴՎԱԾ (2). ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐ

Կողմերը պետք է համագործակցեն հետևյալ ոլորտներում՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար.

  1. Տեղեկատվական տեխնոլոգիաներին աջակցման բնագավառում, հատկապես՝ ծրագրային ապահովման բնագավառում, համագործակցություն և տեխնիկական մակարդակի բարելավման համար փորձերի փոխանակում,
  2. Ահաբեկչական խմբերի կողմից հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անօրինական օգտագործմանը դիմակայելու համար կիբեռանվտանգության և տվյալների պաշտպանության բնագավառում համագործակցություն և Հեռահաղորդակցության Միջազգային Միության բանաձև 193-ի ներքո աջակցություն Իրաքին,
  3. Հաճախականությունների սպեկտրի մոնիտորինգի և կառավարման հետ կապված փորձի և տեխնիկական գիտելիքների փոխանակում,
  4. LTE, WIMAX-ի համար կիրառվող անլար ցանցերի պաշպանվածության ոլորտում համագործակցություն,
  5. Էլեկտրոնային կառավարման և ծրագրային ապահովման բնագավառում համագործակցություն,
  6. Ժամանակակից տեխնիկական համակարգերի կիրառմամբ փոստային ծառայությունների բնագավառում համագործակցություն և ներդրումային ուղիների ուսումնասիրություն,
  7. Տվյալների հաղորդակցման համակարգերի բնագավառում համագործակցություն. (IMS համակարգ) և (ALLIP ՑԱՆՑ),
  8. Թվային հեռուստատեսության բնագավառում համագործակցություն և փորձի փոխանակում,
  9. Արբանյակային նավիգացիոն համակարգերի և դրանց հետ կապված տեխնոլոգիաների և ծառայությունների մատուցման շրջանակներում համագործակցություն,
  10. Շարժական և ամրակցված կապի ցանցերի արդիականացման շրջանակներում համագործակցություն և փորձի փոխանակում,
  11. Լայնաշերտ կապի հասանելիության բնագավառում համագործակցություն և փորձի փոխանակում,
  12. Հայաստանի, հարևան պետությունների միջոցով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքի, ինչպես նաև շրջակա երկրների հետ Հայաստանի Ասոցիացիայի բոլոր կապերի օգտագործմամբ դեպի Իրաք և հետադարձ ուղղությամբ միջազգային հնարավորությունների տարանցման բնագավառում համագործակցություն,
  13. Իրաքյան և հայկական քաղաքակրթության ամենահայտնի պատմական վայրերը ներկայացնող համատեղ փոստային նամականիշերի թողարկման ոլորտում երկու երկրների միջև համագործակցություն,
  14. Էլեկտրոնային վճարումների և էլեկտրոնային առևտրի բնագավառում երկու երկրների միջև համագործակցություն,
  15. Միջազգային հասանելիության ծրագրերի և ներքին կարողություններով փոխանակման ծրագրերի (ixp) բնագավառում փորձերի փոխանակում և համագործակցություն, ինչպիսիք ունի Հայաստանը,
  16. Ներքին հնարավորություններով փոխանակման համար երեք հիմնական տեղակայումները և միջազգային գեներատորները,
  17. Հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման բնագավառում երկու երկրների միջև համագործակցում,
  18. Կապի և հեռահաղորդակցության ոլորտում համատեղ հետազոտությունների իրականացում և ծրագրերի մշակում, հետազոտության արդյունքների և դրանց առնչվող տեղեկատվության փոխանակում:

 

ՀՈԴՎԱԾ (3). ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կողմերը պետք է կիրառեն համատեղ համագործակցություն՝ հետևյալ շրջանակներին համապատասխան.

  1. Երկու երկրների միջև համակարգում՝ միջազգային համաժողովներին, մասնավորապես՝ Միջազգային ֆեդերացիային, տեսակետերը մոտեցնելու համար,
  2. Տեղեկատվական տեխնոլոգիաների համար հեռահաղորդակցության ոլորտին առնչվող մասնագիտական և կառավարական ձեռնարկությունների ու ընկերությունների փոխադարձ հարաբերությունների հզորացում,
  3. Միջազգային Տվյալների Կենտրոնին առնչվող շատ համաշխարհային սերվերներ համախբող Հայաստանում գտնվող տվյալների կենտրոնների ընդունման միջոցով երկու երկրների միջև համակարգում,
  4. Հայաստանի Փոստային Վարչակազմի հետ համակցման հնարավորության հարցում երկու երկրների միջև համակարգում,
  5. Մասնագիտացված կադրերի խթանման համար փոստային բնագավառում փորձերի փոխանակման համակարգում երկու երկրների միջև,
  6. Գետնի վրա և անլար հաղորդակցության բնագավառում տեխնիկական ցուցահանդեսների և համաժողովների հիմնման համակարգում երկու երկրների միջև,
  7. Մասնագիտացված տվյալների բազայի դասընթացների (SOL unix solataris) մեկնարկման հարցում երկու երկրների միջև համակարգում՝ հաշվի առնելով տվյալների բազաների տարածումը և հաղորդակցության ոլորտների զարգացումը:

 

ՀՈԴՎԱԾ (4). ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ (ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ)

  1. Համագործակցության գործողությունների համակարգման նպատակով Կողմերը պետք է յուրաքանչյուր Կողմի միջև համակարգման նպատակով ստեղծեն միասնական Կոմիտե՝ համագործակցության որոշակի ասպեկտները սահմանելու և սույն ՓըՀ-ի ներքո այլ հիմնահարցերի վերաբերյալ բանակցելու համար, և Համատեղ Կոմիտեն պետք է հետագայում պարբերաբար համաձայնեցնի իր հանդիպումների գրաֆիկը:
  2. Համատեղ կոմիտեի անդամներից նշանակվելիք Կողմերից յուրաքանչյուրի ներկայացուցիչները պետք է պատասխանատու լինեն դիրքորոշումների համակարգման, օրակարգի պատրաստման, հանդիպումների ժամկետի և վերոնշյալ կոմիտեի կողմից հաստատված առաջարկությունների կատարման համար:
  3. Յուրաքանչյուր Կողմը պետք է կատարի վերոնշյալ համագործակցության և գործողությունների բնագավառների իրականացման հետ կապված բոլոր ծախսերը:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

Կողմերի միջև փոխանակվող տեղեկատվության բացահայտումը երրորդ կողմին չի թույլատրվում, եթե մյուս կողմի նախապես ներկայացված գրավոր համաձայնությունը չլինի: Տեղեկատվության գաղտնիությունը ենթակա է հատկորոշման:

 

ՀՈԴՎԱԾ (6). ՆԵՐՔԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Այն ընկերությունները, որոնք միջազգային կոնտակտներ են տրամադրելու Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև (երկու երկրների միջև ուղարկված և ստացված հեռախոսակապ և միջազգային հաղորդակցություն), ենթակա են լիազորման Հայաստանի Հանրապետության Հեռահաղորդակցության Կարգավորման Մարմնի կողմից և վավերացման Իրաքի Հանրապետության Կապի Նախարարության կողմից: Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև կապը թուլատրվում է միայն յուրաքանչյուր Կողմից լիազորած ընկերության միջոցով և երկու երկրների Կառավարության Կապի Նախարարությունների պարզորոշ համաձայնությամբ, կողմերի միջև փոխանակվելու է պաշտոնական հաղորդակցության՝ այս նպատակն իրագործելու համար:

 

ՀՈԴՎԱԾ (7). ԵԶՐԱՓԱԿԻՉ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

  1. Եթե կողմերից որևէ մեկի կողմից տրամադրվի ՓըՀ-ի մասնակի կամ ամբողջական լրամշակման անհրաժեշտ հիմնավորում, ապա լրամշակել ցանկացող կողմը գրավոր ծանուցում է ուղարկելու մյուս կողմին. համաձայնության ձեքբերումից հետո կողմերը պետք է ստորագրեն ՓըՀ-ի ներդիր և ապահովեն փոխադարձ համագործակցությունը և կողմերի շահերի պահպանումը: Եթե լրամշակման վերաբերյալ համաձայնությունը չի ձեռքբերվում, ապա Կողմը կարող է գրավոր դիմումի միջոցով պահանջել ՓըՀ-ը չեղյալ համարող լրամշակում՝ սույն հոդվածի 2-րդ պարբերությանը համաձայն:
  2. Սույն ՓըՀ-ը պետք է ուժի մեջ մտնի ՓըՀ-ի վավերացման ներպետական ընթացակարգերն անցնելու վերաբերյալ յուրաքանչյուր կողմի ծանուցումից հետո և մնա ուժի մեջ (5) տարի ժամկետով, պետք է ինքնաբերաբար թարմացվի, եթե ակտի գործողության ժամկետի ավարտից 6 ամիս առաջ կողմերից մեկը չներկայացնի դադարեցման վերաբերյալ ծանուցում:
  3. Նախորդ կետին համաձայն փոխըմբռնման հուշագիրը չեղարկելու ընթացակարգերն ավարտելուց հետո այն որևէ վնաս չի հասցնի կամ բացասական ազդեցություն ունենա ՓըՀ-ի ներքո կնքված համաձայնագրերի կամ պայմանագրերի վրա:

 

                                                   

  • Discussed

    17.05.2019 - 02.06.2019

  • Type

    Memorandum

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7450

Print