ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Իրաքի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Կողմեր) գիտակցում են տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման կարևորությունը, որպես երկու երկրների միջև տեխնիկական, առևտրային, տնտեսական և սոցիալական համագործակցության բարելավման հիմնական ազդակ:
Նրանք ընդգծել են նաև փոխադարձ համագործակցության կարևորությունը տեղեկատվության արդիականացման, հաղորդակցության ցանցերի, ինտերնետի օգտագործման աճի, ծրագրային ապահովման մշակման կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների փոխանակման և այլ բնագավառներում հեռահաղորդակցության ժամանակակից ծառայությունների զարգացման համար:
Հեռահաղորդակցության ոլորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում համատեղ համագործակցության հորիզոնները բարելավելու ու տարբեր հաղորդակցության հավելվածների բնագավառում տեխնոլոգիական զարգացումից օգտվելու և օպտիկական մալուխային ցանցի առնչությամբ երկու երկրների միջև միջազգային կապի հանգույցները վերահսկելու ընդհանուր ցանկությանը հասնելու համար: Այս նպատակներին հասնելու համար երկու կողմերը պայմանավորվեցին ստորագրել Փոխըմբռնման Հուշագիրը հետևյալ կետերով.
ՀՈԴՎԱԾ (1). ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
Փոխըմբռնման Հուշագրի նպատակն է ՏՀՏ, փոխկապակցման, միջազգային կապակցվածության և փոստային ծառայությունների ոլորտում երկու կողմերի միջև համագործակցության խթանումը հավասարության, համագործակցության, փոխադարձ շահի և փոխադարձության շրջանակներում՝ համաձայն յուրաքանչյուր երկրում գերակայող օրենքներին և կարգավորումներին: Եվ յուրաքանչյուր կողմ պետք է պարտավորվի այդպես վարվել մյուս կողմի շահերին որևէ նյութական կամ բարոյական վնաս չպատճառելու նպատակով և առկա ռեսուրսներն օգտագործելու միջոցով՝ հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում երկու կողմերի միջև երկկողմ համագործակցության աջակցելու համար:
ՀՈԴՎԱԾ (2). ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐ
Կողմերը պետք է համագործակցեն հետևյալ ոլորտներում՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար.
- Տեղեկատվական տեխնոլոգիաներին աջակցման բնագավառում, հատկապես՝ ծրագրային ապահովման բնագավառում, համագործակցություն և տեխնիկական մակարդակի բարելավման համար փորձերի փոխանակում,
- Ահաբեկչական խմբերի կողմից հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անօրինական օգտագործմանը դիմակայելու համար կիբեռանվտանգության և տվյալների պաշտպանության բնագավառում համագործակցություն և Հեռահաղորդակցության Միջազգային Միության բանաձև 193-ի ներքո աջակցություն Իրաքին,
- Հաճախականությունների սպեկտրի մոնիտորինգի և կառավարման հետ կապված փորձի և տեխնիկական գիտելիքների փոխանակում,
- LTE, WIMAX-ի համար կիրառվող անլար ցանցերի պաշպանվածության ոլորտում համագործակցություն,
- Էլեկտրոնային կառավարման և ծրագրային ապահովման բնագավառում համագործակցություն,
- Ժամանակակից տեխնիկական համակարգերի կիրառմամբ փոստային ծառայությունների բնագավառում համագործակցություն և ներդրումային ուղիների ուսումնասիրություն,
- Տվյալների հաղորդակցման համակարգերի բնագավառում համագործակցություն. (IMS համակարգ) և (ALLIP ՑԱՆՑ),
- Թվային հեռուստատեսության բնագավառում համագործակցություն և փորձի փոխանակում,
- Արբանյակային նավիգացիոն համակարգերի և դրանց հետ կապված տեխնոլոգիաների և ծառայությունների մատուցման շրջանակներում համագործակցություն,
- Շարժական և ամրակցված կապի ցանցերի արդիականացման շրջանակներում համագործակցություն և փորձի փոխանակում,
- Լայնաշերտ կապի հասանելիության բնագավառում համագործակցություն և փորձի փոխանակում,
- Հայաստանի, հարևան պետությունների միջոցով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքի, ինչպես նաև շրջակա երկրների հետ Հայաստանի Ասոցիացիայի բոլոր կապերի օգտագործմամբ դեպի Իրաք և հետադարձ ուղղությամբ միջազգային հնարավորությունների տարանցման բնագավառում համագործակցություն,
- Իրաքյան և հայկական քաղաքակրթության ամենահայտնի պատմական վայրերը ներկայացնող համատեղ փոստային նամականիշերի թողարկման ոլորտում երկու երկրների միջև համագործակցություն,
- Էլեկտրոնային վճարումների և էլեկտրոնային առևտրի բնագավառում երկու երկրների միջև համագործակցություն,
- Միջազգային հասանելիության ծրագրերի և ներքին կարողություններով փոխանակման ծրագրերի (ixp) բնագավառում փորձերի փոխանակում և համագործակցություն, ինչպիսիք ունի Հայաստանը,
- Ներքին հնարավորություններով փոխանակման համար երեք հիմնական տեղակայումները և միջազգային գեներատորները,
- Հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման բնագավառում երկու երկրների միջև համագործակցում,
- Կապի և հեռահաղորդակցության ոլորտում համատեղ հետազոտությունների իրականացում և ծրագրերի մշակում, հետազոտության արդյունքների և դրանց առնչվող տեղեկատվության փոխանակում:
ՀՈԴՎԱԾ (3). ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կողմերը պետք է կիրառեն համատեղ համագործակցություն՝ հետևյալ շրջանակներին համապատասխան.
- Երկու երկրների միջև համակարգում՝ միջազգային համաժողովներին, մասնավորապես՝ Միջազգային ֆեդերացիային, տեսակետերը մոտեցնելու համար,
- Տեղեկատվական տեխնոլոգիաների համար հեռահաղորդակցության ոլորտին առնչվող մասնագիտական և կառավարական ձեռնարկությունների ու ընկերությունների փոխադարձ հարաբերությունների հզորացում,
- Միջազգային Տվյալների Կենտրոնին առնչվող շատ համաշխարհային սերվերներ համախբող Հայաստանում գտնվող տվյալների կենտրոնների ընդունման միջոցով երկու երկրների միջև համակարգում,
- Հայաստանի Փոստային Վարչակազմի հետ համակցման հնարավորության հարցում երկու երկրների միջև համակարգում,
- Մասնագիտացված կադրերի խթանման համար փոստային բնագավառում փորձերի փոխանակման համակարգում երկու երկրների միջև,
- Գետնի վրա և անլար հաղորդակցության բնագավառում տեխնիկական ցուցահանդեսների և համաժողովների հիմնման համակարգում երկու երկրների միջև,
- Մասնագիտացված տվյալների բազայի դասընթացների (SOL unix solataris) մեկնարկման հարցում երկու երկրների միջև համակարգում՝ հաշվի առնելով տվյալների բազաների տարածումը և հաղորդակցության ոլորտների զարգացումը:
ՀՈԴՎԱԾ (4). ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ (ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ)
- Համագործակցության գործողությունների համակարգման նպատակով Կողմերը պետք է յուրաքանչյուր Կողմի միջև համակարգման նպատակով ստեղծեն միասնական Կոմիտե՝ համագործակցության որոշակի ասպեկտները սահմանելու և սույն ՓըՀ-ի ներքո այլ հիմնահարցերի վերաբերյալ բանակցելու համար, և Համատեղ Կոմիտեն պետք է հետագայում պարբերաբար համաձայնեցնի իր հանդիպումների գրաֆիկը:
- Համատեղ կոմիտեի անդամներից նշանակվելիք Կողմերից յուրաքանչյուրի ներկայացուցիչները պետք է պատասխանատու լինեն դիրքորոշումների համակարգման, օրակարգի պատրաստման, հանդիպումների ժամկետի և վերոնշյալ կոմիտեի կողմից հաստատված առաջարկությունների կատարման համար:
- Յուրաքանչյուր Կողմը պետք է կատարի վերոնշյալ համագործակցության և գործողությունների բնագավառների իրականացման հետ կապված բոլոր ծախսերը:
ՀՈԴՎԱԾ 5. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
Կողմերի միջև փոխանակվող տեղեկատվության բացահայտումը երրորդ կողմին չի թույլատրվում, եթե մյուս կողմի նախապես ներկայացված գրավոր համաձայնությունը չլինի: Տեղեկատվության գաղտնիությունը ենթակա է հատկորոշման:
ՀՈԴՎԱԾ (6). ՆԵՐՔԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Այն ընկերությունները, որոնք միջազգային կոնտակտներ են տրամադրելու Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև (երկու երկրների միջև ուղարկված և ստացված հեռախոսակապ և միջազգային հաղորդակցություն), ենթակա են լիազորման Հայաստանի Հանրապետության Հեռահաղորդակցության Կարգավորման Մարմնի կողմից և վավերացման Իրաքի Հանրապետության Կապի Նախարարության կողմից: Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև կապը թուլատրվում է միայն յուրաքանչյուր Կողմից լիազորած ընկերության միջոցով և երկու երկրների Կառավարության Կապի Նախարարությունների պարզորոշ համաձայնությամբ, կողմերի միջև փոխանակվելու է պաշտոնական հաղորդակցության՝ այս նպատակն իրագործելու համար:
ՀՈԴՎԱԾ (7). ԵԶՐԱՓԱԿԻՉ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
- Եթե կողմերից որևէ մեկի կողմից տրամադրվի ՓըՀ-ի մասնակի կամ ամբողջական լրամշակման անհրաժեշտ հիմնավորում, ապա լրամշակել ցանկացող կողմը գրավոր ծանուցում է ուղարկելու մյուս կողմին. համաձայնության ձեքբերումից հետո կողմերը պետք է ստորագրեն ՓըՀ-ի ներդիր և ապահովեն փոխադարձ համագործակցությունը և կողմերի շահերի պահպանումը: Եթե լրամշակման վերաբերյալ համաձայնությունը չի ձեռքբերվում, ապա Կողմը կարող է գրավոր դիմումի միջոցով պահանջել ՓըՀ-ը չեղյալ համարող լրամշակում՝ սույն հոդվածի 2-րդ պարբերությանը համաձայն:
- Սույն ՓըՀ-ը պետք է ուժի մեջ մտնի ՓըՀ-ի վավերացման ներպետական ընթացակարգերն անցնելու վերաբերյալ յուրաքանչյուր կողմի ծանուցումից հետո և մնա ուժի մեջ (5) տարի ժամկետով, պետք է ինքնաբերաբար թարմացվի, եթե ակտի գործողության ժամկետի ավարտից 6 ամիս առաջ կողմերից մեկը չներկայացնի դադարեցման վերաբերյալ ծանուցում:
- Նախորդ կետին համաձայն փոխըմբռնման հուշագիրը չեղարկելու ընթացակարգերն ավարտելուց հետո այն որևէ վնաս չի հասցնի կամ բացասական ազդեցություն ունենա ՓըՀ-ի ներքո կնքված համաձայնագրերի կամ պայմանագրերի վրա:
-
Обсуждалось
17.05.2019 - 02.06.2019
-
Тип
Меморандум
-
Область
Транспорт
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 7452
Принт