Add to favourites
«Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
0 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Անգին Տոնոյան 22.04.2017 23:34:09 | 1. «Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով հաստատվող կարգի 8-րդ կետը նախատեսում է, որ «Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայությունները տրամադրվում են ենթադրյալ խոշտանգման մասին Կենտրոնին գրավոր հայտնելուց հետո՝ ողջամիտ ժամկետում»: «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասը նախատեսում է, որ իրավական ակտը պետք է լինի լիակատար, ավարտված և լիովին կարգավորի ակտով նախատեսված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները: Առաջարկում եմ վերանայել «ողջամիտ ժամկետում» եզրույթը, սահմանել հստակ ժամկետներ՝ հիմք ընդունելով այն փաստը, որ այն անորոշ դրույթ է, կարող է հանգեցնել իրավական ակտի տարաբնույթ մեկնաբանմանն ու կիրառմանը, հնարավորություն ընձեռել իրավական ակտը կիրառող մարմնի համար դրսևորելու անհետևողական մոտեցում և հոգեբանական ծառայությունները տրամադրել այն ժամանակ, երբ դա կկրի ձևական բնույթ, կամ անձի մոտ արդեն իսկ առաջացած կլինեն հոգեբուժական օգնություն և սպասարկում պահանջող խնդիրներ կամ այլ անցանկալի հետևանքներ: 2. Կարգի 9-րդ կետի ենթակետերի, դրան հաջորդող կետերի համարակալումն առաջարկում եմ համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին: 3. «Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով հաստատվող կարգի 9-րդ կետի 3-րդ ենթակետը նախատեսում է, որ խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություն տրամադրելու համար կարող են դիմել խոշտանգումից տուժած անձի մերձավոր ազգականները: Իրավական ակտի դրույթի ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման հնարավորությունիս խուսափելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջարկում եմ հստակեցնել, թե սույն կարգի իմաստով ովքեր են հանդիսանում խոշտանգումից տուժած անձի մերձավոր ազգականները: 4. «Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով հաստատվող կարգով նախատեսվել է, որ «Այն դեպքում, երբ հոգեբանական ծառայություն ստանալու համար միաժամանակ ներկայացվել է մեկից ավելի դիմում, ապա Կենտրոնի մասնագետները, գնահատելով խոշտանգումից տուժած անձանց կարիքները և հոգեբանական վիճակը, ծառայությունը տրամադրում են ըստ տուժողի վիճակից բխող առաջնահեր¬թությունների՝ կազմելով ծառայությունների տրամադրման ժամանակացույց»: Առաջարկում եմ վերանայել սույն դրույթը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Կենտրոնի մասնագետների կողմից խոշտանգումից տուժած անձանց կարիքների և հոգեբանական վիճակի գնահատումը կարող է կրել սուբեկտիվ բնույթ և չբխել խոշտանգումից տուժած անձանց իրական վիճակից, կամ առաջարկում եմ սահմանել կարիքների և հոգեբանական վիճակի գնահատման ելակետային չափանիշները: | 1. Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություն տրամադրելու առավել հստակ ժամանակահատված նախատեսելը ոչ միայն նպատակահարմար չէ, այլև ցանկալի չէ՝ հաշվի առնելով հոգեբանական ծառայություններ տրամադրելու, ինչպես նաև ցանկացած տուժողի անհատական կարիքների առանձնահատկությունները: Բացի այդ, «ողջամիտ» եզրույթը կիրառվում է նաև մի շարք այլ իրավական ակտերում՝ առանց որևէ անորոշութուն առաջացնելու: 2. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված է, որ իրավական ակտերում դրույթները շարադրվում են հերթական համար ունեցող կետերի տեսքով: Կետերը կարող են բաժանվել միայն համարակալված ենթակետերի, իսկ ենթակետերը՝ միայն համարակալված պարբերությունների: Կետերը, ենթակետերը և պարբերությունները վերնագրեր չեն ունենում: Նախագիծը նույնպես համարակալված է ըստ հերթական համար ունեցող կետերի և ենթակետերի: 3. Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություն տրամադրելու համար, ըստ Կարգի 9-րդ կետի, դիմում կարող են ներկայացնել ոչ մի միայն ենթադրյալ տուժողի մերձավոր ազգականները, այլև ցանկացած շահագրգիռ անձ: Նման պայմաններում վերանում է սույն կարգի իմաստով «մերձավոր ազգականներ» հասկացության սահմանման անհրաժեշտությունը: 4. Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններ տրամադրող կենտրոնի և ՀՀ արդարադատության նախարարության միջև կնքվելիք հուշագրի շրջանակներում կարգավորվելու են կենտրոնի և համապատասխան մասնագետի՝ ծառայությունների պատշաճ մատուցման պարտականությունը: Բացի այդ, ամենևին նպատակահարմար չէ Կարգում մանրամասնել հոգեբանական գիտություններին վերաբերող որոշակի չափանիշներ, հատկապես որ դրանք կայուն չեն և, կախված կոնկրետ դեպքից, կարող են միմյանցից էականորեն տարբերվել: |