Add to favourites

The project has not been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԵՎ «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 52-րդ հոդվածում՝

  • 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

               «3. Կարգապահական կալանք կրելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելվել`

1)   դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի,

2) հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը և ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի,

3)  քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը,

4)  տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,

5)  հեռախոսակապից օգտվելը:

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ, 3.2-րդ և 3.3-րդ մասեր.

3.1. Կարգապահական կալանք կրելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում է աշխատելը:

3.2. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումները կիրառվում են տույժի միջոց կիրառելու մասին կարգապահական գումարտակի հրամանատարի կամ նրա պարտականությունները կատարող անձի պատճառաբանված որոշմամբ։ Պատժախցում գտվելու ժամանակամիջոցում կարող է կիրառվել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մեկից ավելի սահմանափակում։

3.3. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր սահմանափակումը կիրառելիս պետք է հիմնավորվի պատճառական կապը կատարած խախտման և կիրառվող սահմանափակման միջև։»:

    

Հոդված 2. Օրենսգրքի 59-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

               «2. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելվել դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի:

     2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մաս.

     «2.1. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում է աշխատելը:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասում «տույժի» բառից հետո լրացնել «, և տույժը չի մարվել» բառերը:

 

Հոդված 4.  Օրենսգրքի 97-րդ հոդվածի՝

  • 1-ին մասում «հանգամանքները,» բառից հետո լրացնել «տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը,» բառերը.
  • 2-րդ մասի «որոշմամբ» բառից առաջ լրացնել «պատճառաբանված» բառը:

 

Հոդված 5. Օրենսգրքի 98-րդ հոդվածում՝

  • 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

             «1. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելվել`

  • դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի,
  • հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը և ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի,
  • քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը,
  • տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,
  • հեռախոսակապից օգտվելը:
  • 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ, 2.2-րդ և 2.3-րդ մասեր.

«2.1. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում է աշխատելը:

2.2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները կիրառվում են տույժի միջոց կիրառելու մասին ուղղիչ հիմնարկի պետի կամ նրա պարտականությունները կատարող անձի պատճառաբանված որոշմամբ։ Պատժախցում գտվելու ժամանակամիջոցում կարող է կիրառվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մեկից ավելի սահմանափակում։

2.3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված յուրաքանչյուր սահմանափակումը կիրառելիս պետք է հիմնավորվի պատճառական կապը կատարած խախտման և կիրառվող սահմանափակման միջև։»:

Հոդված 6. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       ՕՐԵՆՔԸ

 

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

        Հոդված 1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածում՝

  • 2-րդ պարբերությունում «պետի» բառից հետո լրացնել «պատճառաբանված» բառը.
  • 3-րդ պարբերությունում «հանգամանքները,» բառից հետո լրացնել «տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը,» բառերը:

          

       Հոդված 2.  Օրենքի 36-րդ հոդվածում՝

     1)  4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

            «Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձանց կարող են արգելվել՝

1)    դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի,

2) հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը և ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի,

3)   քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը,

4)   տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,

           5)   հեռախոսակապից օգտվելը:

           2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ, 11-րդ և 12-րդ պարբերություններ.

«Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կալանավորված անձանց արգելվում է աշխատելը:

Սույն հոդվածի 4-րդ պարբերությամբ նախատեսված սահմանափակումները կիրառվում են տույժի միջոց կիրառելու մասին կալանավորվածներին պահելու վայրի կամ նրա պարտականությունները կատարող անձի պատճառաբանված որոշմամբ։ Պատժախցում գտվելու ժամանակամիջոցում կարող է կիրառվել սույն հոդվածի 4-րդ պարբերությամբ նախատեսված մեկից ավելի սահմանափակում։

Սույն հոդվածի 4-րդ պարբերությամբ նախատեսված յուրաքանչյուր սահմանափակումը կիրառելիս պետք է հիմնավորվի պատճառական կապը կատարած խախտման և կիրառվող սահմանափակման միջև։»:

 

     Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    25.04.2019 - 10.05.2019

  • Type

    Law

  • Area

    Justice, Penitentiary

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7053

Print

Suggestions

Justice Group

10.05.2019

10․05․2019 ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը ներկայացնում է իր դիտարկումները և առաջարկությունները Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ 1. Առաջարկում ենք՝ Սահմանել չափորոշիչներ, որոնց առկայության պայմաններում միայն կարող է կիրառվել այս կամ այն սահմանափակումը: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ․ Կալանավորված անձին պատժախուց տեղափոխելը և այնտեղ պահելն ինքնին իրենից ներկայացնում է զսպող մեխանիզմ, որպիսի պայմաններում ցանկացած այլ սահմանափակումներ, ինչպիսիք, օրինակ նախատեսվում են Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ կատարվելիք փոփոխություններով, ինքնին կարող է առաջացնել դատապարտյալի՝ անձի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների խախտումներ, եթե չհստակեցվի կիրառվող սահմանափակման և կատարված արարքի միջև պատճառահետևանքային կապը: Տեղին է մեջբերել, որ Եվրոպական բանտային կանոններով կտրականապես արգելվում է կոլեկտիվ և մարմնական տույժերը, մութ մենախցերում պահելը, ինչպես նաև դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նսեմացնող ցանկացած այլ պատիժը կիրառել որպես կարգապահական տույժ։ Արգելվում է որպես կարգապահական տույժ կիրառել ցանկացած տեսակի զսպման միջոցներ (Տե՛ս՝ Եվրոպական բանտային կանոններ, կետ 60․6 /https://rm.coe.int/european-prison-rules-978-92-871-5982-3/16806ab9ae/)։ Վերոնշյալ միջազգային փորձի լույսի ներքո պետք է նկատել, որ կալանավորվածի նկատմամբ կիրառվող ցանկացած սահմանափակում պետք է լինի հիմնավոր և մատչելի: Այդպիսի պայմաններում միայն կարող է երաշխավորվել վերջինիս կողմից կիրառվող տույժի վերադասության կարգով բողոքարկման հնարավորությունը (Տե՛ս՝ վերը նշված Եվրոպական բանտային կանոններ, կետ 61)։ Տվյալ պայմաններում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, թե որքանով է սույն հոդվածով նախատեսվող նորմը նպաստում այն կիրառողի հայեցողական վարքագծի դրսևորմանը: Մասնավորապես, առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է «(…) կալանավորված անձանց կարող են արգելվել՝ (…)», իսկ 4-րդ պարբերությամբ նախատեսվող սահմանափակումների կիրառման համար նախատեսվում է համապատասխան մարմնի կամ դրա պաշտոնատար անձի պատճառաբանված որոշումը՝ այդպես էլ չանդրադառնալով խնդրի այն կարևոր մասին, թե ինչ չափանիշների վրա պետք է հիմնվել այս կամ այն սահմանափակումը կիրառելիս: Ստեղծված իրավիճակում իրավասու մարմնի կամայական որոշումներից խուսափելու անհրաժեշտ պայման է հանդիսանում այն, որ պետք է հստակեցվեն կալանավորվածի կողմից դրսևորվող ոչ իրավաչափ արարքները և այդ արարքների կատարման հետևանքով կիրառվող կոնկրետ սահմանափակումները, ինչպես նաև այն արարքները, որոնց դեպքում կալանավորվածի նկատմամբ կարող է կիրառվել մեկից ավելի սահմանափակում: Ասվածը անմիջականորեն բխում է Եվրոպական բանտային կանոնների 60.2-րդ կետի պահանջներից՝ «Պատժի խստությունը պետք է համաչափ լինի խախտմանը»: Սահմանափակումների կիրառումը պետք է սահմանվի օրենքով և սահմանափակվի անհրաժեշտության և համաչափության սկզբունքներով: Միջազգային չափանիշները պահանջում են, որ սահմանափակումները կիրառվեն միայն բացառիկ դեպքերում, երբ այլ մեթոդներն սպառվել են (Տե՛ս՝ Խոշտանգումների վերաբերյալ հարցերով հատուկ զեկույց, 23 դեկտեմբեր 2003 թ., E/CN.4/2004/56, պարբ. 18): ———— 2․ Առաջարկում ենք՝ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի հոդված 1-ի կետ 4-ը և 5-ը, և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի Հոդված 2-ի կետ 4-ը և 5-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 4) տեսակցությունները, եթե առանց այդ սահմանափակման/արգելքի հնարավոր չէ պահպանել անվտանգությունը և կարգապահությունը, 5) հեռախոսակապից օգտվելը, բացի ընտանիքի հետ կապ հաստատելու դեպքերից, եթե դա չի խոչընդոտում անվտանգության և կարգապահության պահպանմանը: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ. Համաձայն ՄԱԿ-ի կալանավորների հանդեպ վերաբերմունքի նվազագույն ստանդարտ կանոնների (Նելսոն Մանդելայի կանոնները)՝ Կանոն 43-ի կետ 3-ի. «Կարգապահական կամ սահմանափակող միջոցառումները չպետք է ընդգրկեն ընտանիքի հետ շփումը: Ընտանիքի հետ շփումների սահմանափակումները կարող են սահմանվել միայն կարճ ժամանակով և միայն այն դեպքերում, երբ այն անհրաժեշտ է անվտանգությունը և կարգապահությունը պահպանելու համար»:

See more