Add to favourites

Under development

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ սահմանադրական դատարանի 2019թ. փետրվարի 12-ի ՍԴՈ-1443 որոշմամբ, ըստ որի` Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասող են ճանաչվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի այսուհետ` Օրենք`

  1. 9-րդ հոդվածի 3-րդ մասը՝ դրանում ընդգրկված սուբյեկտների կազմում հարկային և մաքսային մարմինների քննիչներին չներառելու մասով,
  2. 9-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը՝ այնքանով, որքանով Հատուկ քննչական ծառայության քննիչների համար Քննչական կոմիտեի քննիչների համեմատ նվազ բարենպաստ պայմաններով կենսաթոշակի իրավունք է սահմանում.
  3. 9-րդ հոդվածի 3-րդ մասի հետ համակարգային առումով փոխկապակցված 2-րդ հոդվածի 1-ին մասը՝ դրանում ընդգրկված սուբյեկտների կազմում հարկային և մաքսային մարմինների քննիչներին չներառելու մասով: 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հատուկ քննչական ծառայությունում կամ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում առնվազն 10 տարի ծառայած ծառայողին կենսաթոշակ է նշանակվում Օրենքով:

Մաքսային և հարկային ծառայության քննիչներին Օրենքով կենսաթոշակ չի նշանակվում: Նրանց կենսաթոշակի իրավունքը իրացվում է ընդհանուր հիմունքներով:

Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձին Օրենքի 9-րդ հոդվածով կենսաթոշակ նշանակելիս հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է հատուկ քննչական ծառայության ծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով՝ հաշվի առնելով վերջին պաշտոնը, դասային աստիճանը և հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած տարիները` հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ: 

 1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի 2019թ. փետրվարի 12-ի ՍԴՈ-1443 որոշումը` Օրենքի 2-րդ հոդվածը լրացվել է 5.2-րդ և 5.3-րդ կետերով, ըստ որոնց`

ա. Հարկային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոն զբաղեցրած անձին Օրենքով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրա լիազորությունները դադարել են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու  հիմքով կամ «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված հիմքով, կամ 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով` 65 տարին լրանալու դեպքում.

բ. Մաքսային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոն զբաղեցրած անձին Օրենքով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրա լիազորությունները դադարել են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու  հիմքով կամ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված հիմքով, կամ 48-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով` 65 տարին լրանալու դեպքում.

Այս կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել խմբագրական փոփոխություններ կատարել Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում, ինչպես նաև մասը լրացնել նոր պարբերությամբ, որով կարգավորվել է հարկային կամ մաքսային  ծառայության քննչի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելիս նրա հաշվարկային աշխատավարձի չափը որոշելու կարգը, ինչպես նաև սահմանվել է, որ 2019 թվականի հունիսի 1-ից հետո կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ անձին կենսաթոշակ է նշանակվում 2019 թվականի հունիսի 1-ից բայց կենսաթոշակի իրավունքը ձեռք բերելու օրվանից ոչ շուտ, եթե նա կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել կենսաթոշակի իրավունքը ձեռք բերելուց հետո` 6 ամսվա ընթացքում::

Միաժամանակ, լուծում է տրվել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրներին:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին»  ՀՀ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակել նաև մաքսային և հարկային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոնում աշխատած ծառայողին։

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ՀՀ սահմանադրական դատարանի 2019թ. փետրվարի 12-ի ՍԴՈ-1443 որոշման պահանջի կատարումը և Օրենքով կենսաթոշակ կնշանակվի նաև մաքսային և հարկային ծառայությունում առնվազն 10 տարվա քննիչի պաշտոնում աշխատած ծառայողին

 ՏԵՂԵԿԱՆՔ

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-ն որոշման մեջ:

                     ՏԵՂԵԿԱՆՔ

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերը կավելանան, որի գնահատականը կտրվի Պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալների հիման վրա:

 

  

  • Discussed

    23.04.2019 - 08.05.2019

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7195

Print