Լրամշակման փուլում է
««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
3 - Կողմ
-
2 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ
««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ սահմանադրական դատարանի 2019թ. փետրվարի 12-ի ՍԴՈ-1443 որոշմամբ, ըստ որի` Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասող են ճանաչվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի այսուհետ` Օրենք`
- 9-րդ հոդվածի 3-րդ մասը՝ դրանում ընդգրկված սուբյեկտների կազմում հարկային և մաքսային մարմինների քննիչներին չներառելու մասով,
- 9-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը՝ այնքանով, որքանով Հատուկ քննչական ծառայության քննիչների համար Քննչական կոմիտեի քննիչների համեմատ նվազ բարենպաստ պայմաններով կենսաթոշակի իրավունք է սահմանում.
- 9-րդ հոդվածի 3-րդ մասի հետ համակարգային առումով փոխկապակցված 2-րդ հոդվածի 1-ին մասը՝ դրանում ընդգրկված սուբյեկտների կազմում հարկային և մաքսային մարմինների քննիչներին չներառելու մասով:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Հատուկ քննչական ծառայությունում կամ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում առնվազն 10 տարի ծառայած ծառայողին կենսաթոշակ է նշանակվում Օրենքով:
Մաքսային և հարկային ծառայության քննիչներին Օրենքով կենսաթոշակ չի նշանակվում: Նրանց կենսաթոշակի իրավունքը իրացվում է ընդհանուր հիմունքներով:
Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձին Օրենքի 9-րդ հոդվածով կենսաթոշակ նշանակելիս հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է հատուկ քննչական ծառայության ծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով՝ հաշվի առնելով վերջին պաշտոնը, դասային աստիճանը և հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած տարիները` հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի 2019թ. փետրվարի 12-ի ՍԴՈ-1443 որոշումը` Օրենքի 2-րդ հոդվածը լրացվել է 5.2-րդ և 5.3-րդ կետերով, ըստ որոնց`
ա. Հարկային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոն զբաղեցրած անձին Օրենքով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրա լիազորությունները դադարել են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով կամ «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված հիմքով, կամ 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով` 65 տարին լրանալու դեպքում.
բ. Մաքսային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոն զբաղեցրած անձին Օրենքով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրա լիազորությունները դադարել են դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով կամ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված հիմքով, կամ 48-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով` 65 տարին լրանալու դեպքում.
Այս կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել խմբագրական փոփոխություններ կատարել Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում, ինչպես նաև մասը լրացնել նոր պարբերությամբ, որով կարգավորվել է հարկային կամ մաքսային ծառայության քննչի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելիս նրա հաշվարկային աշխատավարձի չափը որոշելու կարգը, ինչպես նաև սահմանվել է, որ 2019 թվականի հունիսի 1-ից հետո կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ անձին կենսաթոշակ է նշանակվում 2019 թվականի հունիսի 1-ից բայց կենսաթոշակի իրավունքը ձեռք բերելու օրվանից ոչ շուտ, եթե նա կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել կենսաթոշակի իրավունքը ձեռք բերելուց հետո` 6 ամսվա ընթացքում::
Միաժամանակ, լուծում է տրվել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրներին:
2. Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով առաջարկվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակել նաև մաքսային և հարկային ծառայությունում առնվազն 10 տարի քննիչի պաշտոնում աշխատած ծառայողին։
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ՀՀ սահմանադրական դատարանի 2019թ. փետրվարի 12-ի ՍԴՈ-1443 որոշման պահանջի կատարումը և Օրենքով կենսաթոշակ կնշանակվի նաև մաքսային և հարկային ծառայությունում առնվազն 10 տարվա քննիչի պաշտոնում աշխատած ծառայողին
ՏԵՂԵԿԱՆՔ
««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-ն որոշման մեջ:
ՏԵՂԵԿԱՆՔ
««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերը կավելանան, որի գնահատականը կտրվի Պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալների հիման վրա:
-
Քննարկվել է
23.04.2019 - 08.05.2019
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 7234
Տպել