Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1151-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով սահմանվում է տրամադրված աջակցող միջոցների մակնշում կամ դաջվածք անելու պահանջ՝ մինչ շահառուին հանձնելը: Սա միտված է կազմակերպությունների կողմից չարաշահման դեպքերի կանխմանը: Դրան է միտված նաև այն դրույթը, որով նախատեսվում է, որ բուժատեխնիկական հանձնաժողովի անդամները պետք է գտնվեն կազմակերպությունում՝ աջակցող միջոցը տրամադրելու պահին: Նախագծով նախատեսվում է նաև կազմակերպությունների որակավորման չափանիշների մեջ  մասնագիտական փորձառությանը վերաբերող փոփոխություն՝ ազատականացնելով գուլպա և կոշիկ ձեռք բերելու գործընթացը:

Ծառայությունը շահառուին մոտեցնելու նպատակով, նախագծով նախատեսվում է սահմանել, որ շահառուն հավաստագիր ստանալու համար դիմում կարող է ներկայացնել նաև սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)՝ ՍԱՏԳ(Բ):

Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել այն դրույթները, որոնք  առնչվում են թղթային մատյաններ վարելուն, քանի որ հավաստագրերի հաշվառումը, համարակալումը, գործերի վարումը իրականացվում է էլեկտրոնային համակարգերով:

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է շահառուներին աջակցող միջոցներ տրամադրելու ծառայությունների  հասանելիության և կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության մեծացում:

 

  • Discussed

    22.04.2019 - 10.05.2019

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9125

Print

Suggestions

"Օրթեզ" ՍՊԸ

10.05.2019

Նախագծում առաջարկված կետն այն մասին, որ բուժտեխնիկական հանձնաժողովի անդամները պետք է գտնվեն կազմակերպությունուն՝ աջակցող միջոցը տրամադրելու պահին առաջացնում է որոշակի խնդիրներ: Բուժտեխնիկական հանձնաժողովի անդամների ներկա գտնվելը կազմակերպությունում աջակցող միջոցը տրամադրելու պահին առաջացնում է անդամների կազմակերպությունում յուրաքանչուր աշխատանային օր գտնվելու պահանջը: Հետևյալ որոշումը կարող է բերել կոռուպցիոն ռիսկերի, որոնք շատ դժվար կլինի կանխարգելել:

"Օրթեզ" ՍՊԸ

10.05.2019

Որոշում 1-ում առաջարկվող մակնշման կամ դաջվածքի մեխանիզմը ունի բազմաթիվ խնդիրներ: Նույնիսկ միայն պլաստիկից և մետաղյա սարքերի պարագայում դաջվածքը առաջացնում է տեխնիկական և էսթետիկ խնդիրներ: Աջակցող միջոցը դաջվածք կամ մակնշում անելու համար կազմակերպությունը պետք է ունենա համապատասխան սարքավորումներ կամ դիմի մի այլ կազմակերպությունը, որը հնարավոր է դաջվածք անելու ընթացքում վնասի աջակցող միջոցը: Մեխանիզմը կարող է հանգեցնել ոչ միայն աջակցող միջացի վնասվելուն, այլ նաև երկարացնի աջակցող միջացի տրամադրման գործընթացը: Առաջարկում ենք դաջվածքի փոխարեն սարքը մակնանշել QR կոդով: QR կոդը կպարունակի ամբողջ անհրաժեշտ ինֆորմացիան սարքի և տրամադրով կազմակերպության վերաբերյալ: QR կոդը հնարավոր է տեղադրել ինչպես սարքի վրա, այնպես էլ շահառուի անձնական քարտում սարքին էսթետիկ վնաս չհասցնելով: QR կոդի առավելություններից են ՝ ժամանականից լինելը, օգտագործման հեշտությունը, կեղծելու անհնարինությունը, ժամանակի խնայումը:

«ԷԽՈ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

06.05.2019

4) Որոշում 1-ում առաջարկվող մակնշման կամ դաջվածքի մեխանիզմը ունի որոշակի խնդիրներ: Եթե այս կարգավորումը միտված է կազմակերպությունների կողմից չարաշահման դեպքերի կանխմանը, ապա այս մեխանիզմին զուգահեռ պետք է սահմանվի դրույթ, ըստ որի անձը չի կարող վաճառել կամ նվիրել պետական բյուջեի միջոցով իրեն տրամադրված աջակցող սարքը: Հակառակ դեպքում, մոնիթորինգի ընթացքում կարող է պարզվել, որ շահառուն պետական հավաստագրով ստացած օրինակ անվասայլակը կամ լսողական սարքը վաճառել է կամ նվիրել ուրիշին, կամ առավել ևս կորցրել է: Բացի այդ, հասկանալի չէ, թե ինչպես են ընտրված այն պարագաները, որոնք պետք է մակնշվեն, և այն պարագաները որոնք չեն մակնշվելու: Օրինակ՝ 2019 թ-ին նախատեսված է տրամադրել լսողական սարքի անհատական ներդիրներ, որոնք պետք է մակնշվեն ըստ նախագծի: Նույնը վերաբերում է սուպինատորների/ներդիրներ, որոնք շփվում են ամբողջ մասով ոտնաթաթի և կոշիկի հետ և մաշվում: Կամ կոշիկների որոշ տեսակներ մակնշվում են, որոշները՝ ոչ: Առաջարկում ենք մակնշումը կատարել միայն պլաստիկից և մետաղից պատրաստվող նյութերի վրա՝ ձեռնափայտեր, քայլակներ, հենակներ, անվասայլակներ, փոքր տրամաչափի սայլակներ, ձայնաստեղծ սարքեր, լսողական սարքեր, վերին և ստորին վերջույթի պրոթեզներ, օրթեզներ: Բոլոր տեսակի կաշվե-կտորից նյութերով պատրաստված պարագաների և մարմնի մեջ ներդրվող պարագաների դեպքում (լսողական սարքերի ներդիրներ, ձայնալարերի պրոթեզներ, ակնագնդի պրոթեզներ, գուպլաներ, կոշիկներ, սուպինատորներ/ ներդիրներ,աղեկապեր, սեղմիրաններ և այլն) մակնշումը կարող է առաջացնել խնդիրներ, թե տեխնիկապես, որովհետև դրանք կարող են մաշվել կամ հիգիենիկ չեն, և թե էսթետիկ առումով:

See more