ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության  կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Համաձայն «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդված 6-րդ մասի, 9-րդ հոդվածի 1-ին  և 3-րդ մասերի, անհրաժեշտություն է առաջացել համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության  կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման հավելված  N 2-ով  հաստատված միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկի և ՀՀ կրթության և գիտության համապատասխան հրամանով հաստատված պետական կրթական չափորոշչի առկա տարբերությունը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության  կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշմամբ հաստատված հավելված  N 2-ով  միջին մասնագիտական կրթության «0811.07.5 Անասնաբուժություն» մասնագիտության որակավորում է սահմանված «Անասնաբույժ» որակավորումը, սակայն նշյալ մասնագիտության պետական չափորոշիչ վերանայող աշխատանքային խմբի կողմից, որում ընդգրկված էին գործատուներ և ուսումնական հաստատության ներկայացուցիչներ նույնպես, առաջարկվել էր որակավորում սահմանել «Կրտսեր անասնաբույժ», հիմնականում հիմնավորելով, որ «Անասնաբույժ» որակավորումը բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում է: Ընդունելով խմբի առաջարկը` ՀՀ կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանով հաստատվել է «Անասնաբուժություն» մասնագիտության «Կրտսեր անասնաբույժ» որակավորման պետական կրթական չափորոշիչը, որի հետևանքով առաջացել է անհամապատասխանություն  մասնագիտությունների ցանկի և պետական կրթական չափորոշչի մեջ, ինչը հիմք է հանդիսացել որոշման նախագծի մշակմանը:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության  կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշմամբ N 2 հավելվածով հաստատված միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը և  ՀՀ կրթության և գիտության համապատասխան հրամանով հաստատված պետական կրթական չափորոշչի առկա տարբերությունը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության և գիտության  նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունման արդյունքում կունենանք համապատասխանեցված ցանկ:

 

  • Discussed

    18.04.2019 - 09.05.2019

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8091

Print