ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Համաձայն «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդված 6-րդ մասի, 9-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, անհրաժեշտություն է առաջացել համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման հավելված N 2-ով հաստատված միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկի և ՀՀ կրթության և գիտության համապատասխան հրամանով հաստատված պետական կրթական չափորոշչի առկա տարբերությունը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշմամբ հաստատված հավելված N 2-ով միջին մասնագիտական կրթության «0811.07.5 Անասնաբուժություն» մասնագիտության որակավորում է սահմանված «Անասնաբույժ» որակավորումը, սակայն նշյալ մասնագիտության պետական չափորոշիչ վերանայող աշխատանքային խմբի կողմից, որում ընդգրկված էին գործատուներ և ուսումնական հաստատության ներկայացուցիչներ նույնպես, առաջարկվել էր որակավորում սահմանել «Կրտսեր անասնաբույժ», հիմնականում հիմնավորելով, որ «Անասնաբույժ» որակավորումը բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում է: Ընդունելով խմբի առաջարկը` ՀՀ կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանով հաստատվել է «Անասնաբուժություն» մասնագիտության «Կրտսեր անասնաբույժ» որակավորման պետական կրթական չափորոշիչը, որի հետևանքով առաջացել է անհամապատասխանություն մասնագիտությունների ցանկի և պետական կրթական չափորոշչի մեջ, ինչը հիմք է հանդիսացել որոշման նախագծի մշակմանը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշմամբ N 2 հավելվածով հաստատված միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը և ՀՀ կրթության և գիտության համապատասխան հրամանով հաստատված պետական կրթական չափորոշչի առկա տարբերությունը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունման արդյունքում կունենանք համապատասխանեցված ցանկ:
-
Обсуждалось
18.04.2019 - 09.05.2019
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 8085
Принт