Under development
«ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդիրը.
ՀՀ ֆինանսների նախարարության և «Իլիուզիոն Պրոդակշն» ՍՊԸ–ի (այսուհետ՝ Ընկերություն) միջև 08.02.2016թ. կնքված համաձայնագրով Ընկերությունը 22.11.2015թ. կնքված ՀՀ ՖՆ ՇՀԾՁԲ 15/4-15-9 պետական գնումների պայմանագրի շրջանակում ստանձնել է ՀՀ ՖՆ կարիքների համար երկու տեսաֆիլմի պատրաստման աշխատանքները.առաջին ֆիլմը` ՀՀ սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի, երկրորդը` Դիլիջանի ուսումնական կենտրոնի մասին: Սակայն հաշվի առնելով, որ վերոնշյալ կառույցների շինարարական աշխատանքերն ավարտվել են սահմանված ժամկետներից ուշ, ինչպես նաև ՖՆ-ից ՊԵԿ-ի տարանջատման արդյունքում ֆիլմերի նկարահանման օբյեկտներն անցել են ՊԵԿ-ի իրավասության տակ` ֆիլմերի նկարահանման աշխատանքները չեն իրականացվել:
2.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Այժմ Ընկերությունը նախատեսում է վերսկսել ֆիլմերի նկարահանման աշխատանքները: Բայց, հաշվի առնելով, որ Դիլիջանի ուսումնական կենտրոնը այլևս չի պատկանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին և հանձնվել է այլ գերատեսչության, ֆիլմի նկարահանումն այս համատեքստում այլևս նպատակահարմար չէ: Փոխարենը, արդեն իսկ փոխանցված գումարի սահմաններում, նախատեսվում է նկարահանել երկու ֆիլմ` 1. ՀՀ սահմանային անցակետերի արդիականացման, 2.ՊԵԿ ձեռքբերումների, բարեփոխումների, հարկերի վճարման մշակույթի վերաբերյալ, և մեկ կարճ հոլովակ` քաղաքացիների կողմից ՀԴՄ կտրոն պահանջելու կարևորության մասին:
Հաշվի առնելով լսարանի պահանջարկը և արդի միտումները, նախատեսվում է ֆիլմերի տևողությունը կրճատել մինչև 15 րոպե` ավելի դիպուկ և հանրամատչելի դարձնելով թիրախային գաղափարների մատուցումը լսարանին, իսկ սոցիալական ուղղվածություն ունեցող հոլովակի տևողությունը նախատեսել մոտ 1 րոպե: Ընդ որում, այս աշխատանքների իրականացման համար պայմանագրով սահմանված ֆինանսական միջոցների գերազանցում չի նախատեսվում:
Ուստի, անհրաժեշտություն է առաջացել մշակել «Գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ ծառայությունների մատուցման ժամկետը երկարաձգելով մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախատեսվում է ընդունել նորմատիվ իրավական ակտ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը: Միաժամանակ հիմք է ընդունվել ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված թիվ 1 հավելվածի 61-րդ կետը, հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 105-Ն որոշմամբ ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման մեջ կատարվել է փոփոխություն, և համապատասխան ինկորպորացիայում 72-րդ կետի դրույթը սահմանվել է 61-րդ կետով, իսկ ՀՀ ՖՆ ՇՀԾՁԲ 15/4-15-9 պետական գնման պայմանագիրը կնքվել է 22.11.2015 թվականին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել էՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:
- Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Վերոնշյալ տեսաֆիլմերի պատրաստումը նպատակ է հետապնդում բարձրացնելու պետություն-բիզնես փոխհարաբերությունների արդյունավետության բարելավմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ հարկ վճարողների շրջանում իրազեկման մակարդակը, նպաստելու հարկերի ինքնակամ վճարման գիտակցության արմատավորմանը, ինչպես նաև հանրությանը ներկայացնելու հարկային և մաքսային ընթացակարգերի բարեփոխմանն ուղղված ՊԵԿ գործունեությունը` նպաստելով հասարակության առջև կոմիտեի` որպես պետական մարմնի գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը: Մյուս կողմից` տեսաֆիլմերի միջոցով հնարավոր կլինի ՊԵԿ-ի և հարկային ու մաքսային ծառայողների վերաբերյալ բարենպաստ հասարակական կարծիք ձևավորել և վստահություն սերմանել` ընդգծելով կառույցի և աշխատակիցների կերպարի փոփոխությունը: Բացի այդ, տեսաֆիլմերի պատրաստումն անհրաժեշտ է նաև քաղաքացիների շրջանում պետական բյուջեի հարկային եկամուտների ապահովման գործում իրենց դերի գիտակցումն ամրապնդելու, սպառողական զգոնությունը բարձրացնելու համար:
-
Discussed
18.04.2019 - 04.05.2019
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 7585
Print