Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

ՀՀ ֆինանսների նախարարության և «Իլիուզիոն Պրոդակշն» ՍՊԸ–ի (այսուհետ՝ Ընկերություն) միջև 08.02.2016թ. կնքված համաձայնագրով Ընկերությունը 22.11.2015թ. կնքված ՀՀ ՖՆ ՇՀԾՁԲ 15/4-15-9 պետական գնումների պայմանագրի շրջանակում ստանձնել է ՀՀ ՖՆ կարիքների համար երկու տեսաֆիլմի պատրաստման աշխատանքները.առաջին ֆիլմը` ՀՀ սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի, երկրորդը` Դիլիջանի ուսումնական կենտրոնի մասին: Սակայն հաշվի առնելով, որ վերոնշյալ կառույցների շինարարական աշխատանքերն ավարտվել են սահմանված ժամկետներից ուշ, ինչպես նաև ՖՆ-ից ՊԵԿ-ի տարանջատման արդյունքում ֆիլմերի նկարահանման օբյեկտներն անցել են ՊԵԿ-ի իրավասության տակ` ֆիլմերի նկարահանման աշխատանքները չեն իրականացվել:

2.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Այժմ Ընկերությունը նախատեսում է վերսկսել ֆիլմերի նկարահանման աշխատանքները: Բայց, հաշվի առնելով, որ Դիլիջանի ուսումնական կենտրոնը այլևս չի պատկանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին և հանձնվել է այլ գերատեսչության, ֆիլմի նկարահանումն այս համատեքստում այլևս նպատակահարմար չէ: Փոխարենը, արդեն իսկ փոխանցված գումարի սահմաններում, նախատեսվում է նկարահանել երկու ֆիլմ` 1. ՀՀ սահմանային անցակետերի արդիականացման, 2.ՊԵԿ ձեռքբերումների, բարեփոխումների, հարկերի վճարման մշակույթի վերաբերյալ, և մեկ կարճ հոլովակ` քաղաքացիների կողմից ՀԴՄ կտրոն պահանջելու կարևորության մասին:

Հաշվի առնելով լսարանի պահանջարկը և արդի միտումները, նախատեսվում է ֆիլմերի տևողությունը կրճատել մինչև 15 րոպե` ավելի դիպուկ և հանրամատչելի դարձնելով թիրախային գաղափարների մատուցումը լսարանին, իսկ սոցիալական ուղղվածություն ունեցող հոլովակի տևողությունը նախատեսել մոտ 1 րոպե: Ընդ որում, այս աշխատանքների իրականացման համար պայմանագրով սահմանված ֆինանսական միջոցների գերազանցում չի նախատեսվում:

Ուստի, անհրաժեշտություն է առաջացել մշակել «Գնման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ ծառայությունների մատուցման ժամկետը երկարաձգելով մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախատեսվում է ընդունել նորմատիվ իրավական ակտ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը: Միաժամանակ հիմք է ընդունվել ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված թիվ 1 հավելվածի 61-րդ կետը, հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 105-Ն որոշմամբ ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման մեջ կատարվել է փոփոխություն, և համապատասխան ինկորպորացիայում 72-րդ կետի դրույթը սահմանվել է 61-րդ կետով, իսկ ՀՀ ՖՆ ՇՀԾՁԲ             15/4-15-9 պետական գնման պայմանագիրը կնքվել է 22.11.2015 թվականին:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել էՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Վերոնշյալ տեսաֆիլմերի պատրաստումը նպատակ է հետապնդում բարձրացնելու պետություն-բիզնես փոխհարաբերությունների արդյունավետության բարելավմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ հարկ վճարողների շրջանում իրազեկման մակարդակը, նպաստելու հարկերի ինքնակամ վճարման գիտակցության արմատավորմանը, ինչպես նաև հանրությանը ներկայացնելու հարկային և մաքսային ընթացակարգերի բարեփոխմանն ուղղված ՊԵԿ գործունեությունը` նպաստելով հասարակության առջև կոմիտեի` որպես պետական մարմնի գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը: Մյուս կողմից` տեսաֆիլմերի միջոցով հնարավոր կլինի ՊԵԿ-ի և հարկային ու մաքսային ծառայողների վերաբերյալ բարենպաստ հասարակական կարծիք ձևավորել և վստահություն սերմանել` ընդգծելով կառույցի և աշխատակիցների կերպարի փոփոխությունը: Բացի այդ, տեսաֆիլմերի պատրաստումն անհրաժեշտ է նաև քաղաքացիների շրջանում պետական բյուջեի հարկային եկամուտների ապահովման գործում իրենց դերի գիտակցումն ամրապնդելու, սպառողական զգոնությունը բարձրացնելու համար:

  • Քննարկվել է

    18.04.2019 - 04.05.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7587

Տպել