Լրամշակման փուլում է
«ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
____ _______________ 2019 թիվ ____-Ն
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված թիվ 1 հավելվածի 61-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝
1) 2015 թվականի նոյեմբերի 22-ին կնքված պետության կարիքների համար տեսաֆիլմերի արտադրության ծառայությունների մատուցման ՀՀ ՖՆ ՇՀԾՁԲ 15/4-15-9 պետական գնման պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 1-ին կետի 1.1-ին ենթակետով հաստատված տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2) Պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման ժամկետը երկարաձգել՝ այն սահմանելով մինչև 2019 թվականի հոկտեմբերի 1-ը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից։
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության
-----------2019
N-----Ն որոշման
Տեխնիկական բնութագիր
Նախատեսվող տեսաֆիլմերի ընդհանուր տևողությունը` 30 րոպե, սոցիալական ուղղվածության տեսահոլովակի տևողությունը` 1 րոպե: Տեսաֆիլմերի նպատակը՝ ներկայացնել ՀՀ սահմանային անցակետերը, դրանց արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ՊԵԿ բարեփոխումները և հարկերի վճարման մշակույթը: Սոցիալական հոլովակը՝ քաղաքացիների կողմից ՀԴՄ կտրոն պահանջելու վերաբերյալ:
Նկարահանման վայրերը՝ ՀՀ սահմանային անցակետեր, ք. Երևան, հանդիպում հարցազրույցներ ոլորտի պաշտոնյաների հետ: Նկարահանման ժամանակ նախատեսվում է կիրառել թռչող սարքեր (Dji Phantom 3), լուսավորման Լեդ լույսեր: Տեսաֆիլմը պետք է լինի HD որակի: Տեսաֆիլմերը պետք է հանձնվեն Blu-ray 4 հատ և 1 կոշտ կրիչի վրա:
-
Քննարկվել է
18.04.2019 - 04.05.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 7590
Տպել