Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Դավիթ Թումասյան 14.04.2019 00:53:30 ՀՀ ՔԿՕ-ն բացառապես վերաբերելի է դատապարտյալներին, նրանց իրավունքներին և պարտականություններին, պատժի կրման կարգին ու պայմաններին և այլն, հետևաբար կալանավորված անձանց վերաբերող նորմեր այստեղ նախատեսվել չեն կարող: Այդ նորմաերի ամրագրման համար պետք է փոփոխություն իրականացվի Ձերբակալված և կալանավորված անձանց մասին ՀՀ օրենքում: Իսկ Նախագծի 4-րդ հոդվածից պետք է հանել "Կալանավորված անձը կամ" բառերը: Ընդունվել է: «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածում կատարվել է համապատասխան լրացում՝ ապահովելով կալանավորված անձի՝ կալանավորվածներին պահելու վայրերի վարչակազմի պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը: Իսկ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածից հանվել են «Կալանավորված անձը կամ» բառերը: