Добавить в избранное
В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
-
8 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Դավիթ Թումասյան 14.04.2019 00:53:30 | ՀՀ ՔԿՕ-ն բացառապես վերաբերելի է դատապարտյալներին, նրանց իրավունքներին և պարտականություններին, պատժի կրման կարգին ու պայմաններին և այլն, հետևաբար կալանավորված անձանց վերաբերող նորմեր այստեղ նախատեսվել չեն կարող: Այդ նորմաերի ամրագրման համար պետք է փոփոխություն իրականացվի Ձերբակալված և կալանավորված անձանց մասին ՀՀ օրենքում: Իսկ Նախագծի 4-րդ հոդվածից պետք է հանել "Կալանավորված անձը կամ" բառերը: | Ընդունվել է: | «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածում կատարվել է համապատասխան լրացում՝ ապահովելով կալանավորված անձի՝ կալանավորվածներին պահելու վայրերի վարչակազմի պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը: Իսկ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածից հանվել են «Կալանավորված անձը կամ» բառերը: |