Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արտակ Քյուրումյան 07.04.2019 11:20:10 Համաձայն առաջարկվող նախագծի 8-րդ կետի «Հաստատության մանկավարժական խորհուրդը իր կազմից փակ քվեարկությամբ ընտրում է Խորհրդի 3 անդամ:»: Գործող կարգի 9-րդ կետի համաձայն մանկավարժական խորհուրդը դպրոցի խորհրդի կազմում կարող է ունենալ 2 անդամ: Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի համաձայն (www.emis.am) Շիրակի մարզի Զարիշատ և Շաղիկ գյուղերի հիմանական դպրոցներն ունեն 2-ական, իսկ Սյունիքի մարզի Լիճք գյուղի դպրոցը՝ 3 ուսուցիչ: Խնդրում եմ պարզաբանել, թե ինչպե՞ս է վերը նշված դպրոցներում կազմակերպվելու քվեարկությունը և ինչպե՞ս են Զարիշատի և Շաղիկի դպրոցների 2 ուսուցիչն իրենց կազմից ընտրելու խորհրդի 3 անդամ: Ընդունվել է ի գիտություն: