Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի նախագիծ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արտակ Քյուրումյան 07.04.2019 11:20:10 | Համաձայն առաջարկվող նախագծի 8-րդ կետի «Հաստատության մանկավարժական խորհուրդը իր կազմից փակ քվեարկությամբ ընտրում է Խորհրդի 3 անդամ:»: Գործող կարգի 9-րդ կետի համաձայն մանկավարժական խորհուրդը դպրոցի խորհրդի կազմում կարող է ունենալ 2 անդամ: Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի համաձայն (www.emis.am) Շիրակի մարզի Զարիշատ և Շաղիկ գյուղերի հիմանական դպրոցներն ունեն 2-ական, իսկ Սյունիքի մարզի Լիճք գյուղի դպրոցը՝ 3 ուսուցիչ: Խնդրում եմ պարզաբանել, թե ինչպե՞ս է վերը նշված դպրոցներում կազմակերպվելու քվեարկությունը և ինչպե՞ս են Զարիշատի և Շաղիկի դպրոցների 2 ուսուցիչն իրենց կազմից ընտրելու խորհրդի 3 անդամ: | Ընդունվել է ի գիտություն: |