Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի N 103-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

                                                        ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1

Անհրաժեշտությունը

 

      «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի N 103-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհարժեշտությունը պայմանավորված է պետական համակարգի արդյունավետության բարձրացման հետ:

2

Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները

 

     Նախագծով նախատեսվում է, որ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» /ՀԱԲԼԾԿ/ ՊՈԱԿ-ի լիազոր մարմին հանդիսացող Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի /ՍԱՏՄ/ փոխարեն լիազոր մարմին հանդիսանա Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախկինում գործել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմում: Քանի որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրավահաջորդ է հանդիսանում  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որը «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն իրականացնում է վերահսկողական գործառույթներ, ուստի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը չի կարող հանդիսանալ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազոր մարմին:

 «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն իր կողմից իրականացված փորձաքննությունների և վերլուծությունների արդյունքներով ներկայումս անուղղակիորեն մասնակցում է սննդամթերքի անվտանգության ոլորտի վերահսկողության գործընթացին: Նշված ՊՈԱԿ-ը գործում է ՍԱՏՄ-ի անմիջական ենթակայությամբ, հետևաբար դրա կողմից կատարված փորձաքննությունների և վերլուծությունների արդյունքները չեն կարող լինել լիարժեք օբյեկտիվ և հավաստի, քանի որ ոլորտում արդյունավետ վերահսկողություն ապահովելու և կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով վերահսկող մարմինը և վերահսկման օբյեկտի վերաբերյալ գնահատական տվող մարմինները պետք է գործեն առանձին:

Հարկ է նշել, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետք է իրականացնի տեսչական գործառույթներ, հետևապես այդ կառույցի ենթակայության տակ լաբորատոր հաստատությունների առկայության անհրաժեշտությունը բացակայում է և հիմնավորված չէ։

ՍԱՏՄ-ի կողմից տվյալ արտադրանքի ներմուծման, արտահանման, կասեցման և այլ նմանանատիպ որոշումները կայացվում են ՀԱԲԼԾԿ-ի կողմից արված փորձաքննությունների արդյունքների հիման վրա, որոնք հաճախ չեն լինում օբյեկտիվ, քանի որ ՀԱԲԼԾԿ-ն գտնվելով ՍԱՏՄ-ի անմիջական ենթակայության տակ չի կարող գործել անկախ և տրամադրել փորձաքննության հավաստի արդյունքներ։

     Վերոնշյալից ելնելով՝ նպատակահարմար է, որպեսզի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազոր մարմին հանդիսանա ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

 

3

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի նպատակն է «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև  «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

4

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագծի մշակումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից:

5

Ակնկալվող արդյունքները

 

Նախագծով նախատեսվում է, որ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազոր մարմին հանդիսացող Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխարեն լիազոր մարմին հանդիսանա Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:

 

                                                        1. ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի N 103-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ  ՀՀ պետական բյուջեում և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և  եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի N 103-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

                                                      2. ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի N 103-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության  մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի N 103-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի նախատեսվում:

 

 

  • Discussed

    21.03.2019 - 05.04.2019

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9719

Print

Suggestions

Տիգրան Սարաֆյան

03.04.2019

իսկ գյուղ. նախարարությունը առանձին լինելու է, թե ոչ

Թաթուլ Ստեփանյան

25.03.2019

Առաջարկում եմ ՀԱԲԼԾԿ-ի կառուցվածքից անջատել անասնաբուժական լոբորատորիան, իրավական հնարավորություններ ստեղծել վերջինիս անկախության բարձր մակարդակում գործելու համար:

Թաթուլ Ստեփանյան

22.03.2019

Առաջարկում եմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» /ՀԱԲԼԾԿ/ ՊՈԱԿ-ի համար ստեղծել առավել բարձր ինքնուրույնության մակարդակ, քան որ ներկայացված է նախագծում:

See more