Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի N 103-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

                                                                                                                                                       ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

       

   Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 «----» --------------------------  2019 թվականի  N ---- - Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ միաձուլման ձևով վերակազմակերպելու մասին» N 103-Ն որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

1) Որոշման 5-րդ կետում «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը» բառերով:

 

 

  • Discussed

    21.03.2019 - 05.04.2019

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9718

Print

Suggestions

Տիգրան Սարաֆյան

03.04.2019

իսկ գյուղ. նախարարությունը առանձին լինելու է, թե ոչ

Թաթուլ Ստեփանյան

25.03.2019

Առաջարկում եմ ՀԱԲԼԾԿ-ի կառուցվածքից անջատել անասնաբուժական լոբորատորիան, իրավական հնարավորություններ ստեղծել վերջինիս անկախության բարձր մակարդակում գործելու համար:

Թաթուլ Ստեփանյան

22.03.2019

Առաջարկում եմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» /ՀԱԲԼԾԿ/ ՊՈԱԿ-ի համար ստեղծել առավել բարձր ինքնուրույնության մակարդակ, քան որ ներկայացված է նախագծում:

See more