Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման hայեցակարգ»

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 18.03.2019 22:50:11 Ողջունում ենք ներկայացված առաջարկությունները, առավել ևս, որ քաղաքացին, գտնվելով հանրապետության մի մարզում, հնարավորություն կստանա այլ մարզում իրեն պատկանող անշարժ գույքի հասցեի հետ կապված խնդիրների լուծում ստանալ առանց տվյալ համայնք մեկնելու կամ նամակագրության:
2 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 18.03.2019 22:50:11 Առաջարկում ենք առանձին քննարկման առարկա դարձնել անշարժ գույքի բաժանման կամ միավորման դեպքում նոր փոստային հասցե տրամադրելու ընթացակարգը, որին ներկայացված առաջարկության համաձայն` անմիջական մասնակցություն չի ունենալու տվյալ համայնքը: Նշված դեպքում հարց է առաջանում` ինչ ընթացակարգով է որոշվելու անշարժ գույքի նոր ինքնուրույն միավորների՝ դրանց նպատակային և գործառնական նշանակությանը համապատասխան օգտագործելու հնարավորությունը: Օրինակ՝ բնակելի տունը առանց շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների իրականացումից հետո բաժանման հատակագծերով առանձնաց-նելու արդյունքում բնակելի տան առանձին հողատարածքների վրա չգտնվող մասերի բաժանելու և դրանց առանձին հասցեներ տրամադրելու դեպքում, դրանք կգրանցվեն որպես բնակելի տներ, որի հետևանքով նոր գույքային միավորների գործառնական նշանակությունը կհակասի փաստացի օգտագործման գործառնա-կան նշանակությանը՝ շինությունների մասով: