Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման hայեցակարգ»
-
7 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 18.03.2019 22:50:11 | Ողջունում ենք ներկայացված առաջարկությունները, առավել ևս, որ քաղաքացին, գտնվելով հանրապետության մի մարզում, հնարավորություն կստանա այլ մարզում իրեն պատկանող անշարժ գույքի հասցեի հետ կապված խնդիրների լուծում ստանալ առանց տվյալ համայնք մեկնելու կամ նամակագրության: | ||
2 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 18.03.2019 22:50:11 | Առաջարկում ենք առանձին քննարկման առարկա դարձնել անշարժ գույքի բաժանման կամ միավորման դեպքում նոր փոստային հասցե տրամադրելու ընթացակարգը, որին ներկայացված առաջարկության համաձայն` անմիջական մասնակցություն չի ունենալու տվյալ համայնքը: Նշված դեպքում հարց է առաջանում` ինչ ընթացակարգով է որոշվելու անշարժ գույքի նոր ինքնուրույն միավորների՝ դրանց նպատակային և գործառնական նշանակությանը համապատասխան օգտագործելու հնարավորությունը: Օրինակ՝ բնակելի տունը առանց շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների իրականացումից հետո բաժանման հատակագծերով առանձնաց-նելու արդյունքում բնակելի տան առանձին հողատարածքների վրա չգտնվող մասերի բաժանելու և դրանց առանձին հասցեներ տրամադրելու դեպքում, դրանք կգրանցվեն որպես բնակելի տներ, որի հետևանքով նոր գույքային միավորների գործառնական նշանակությունը կհակասի փաստացի օգտագործման գործառնա-կան նշանակությանը՝ շինությունների մասով: |