Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման hայեցակարգ»

     Հավելված N  1

ՀՀ կառավարության

2019 թվականի      N    -Լ որոշման

 

Հայեցակարգ

Հայաստանի Հանրապետության Հասցեների միասնական ռեգիստրի ԵՎ հասցեների Ռեեստրի ԻՆՔՆԱՇԽԱՏ տեղեկատվական համակարգի ստեղծման

 

 

  1. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

   Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման hայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից (այսուհետ՝ Կադաստրի կոմիտե):

 

 

  1. նախաբան

 

   Հայեցակարգում նախանշվում են՝

  1. Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ (ավտոմատացված) տեղեկատվական համակարգի (այսուհետ` Համակարգ) ստեղծման, ձևավորման մեկնարկային ուղղությունները և ռազմավարությունը:
  2. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի հասցեավորման, ինչպես նաև հասցեների պետական գրանցման ոլորտում իրականացվելիք բարեփոխումները:
  3. Ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությունները, քաղաքականության մշակման հիմնավորվածությունը և անհրաժեշտությունը:

 

Հայեցակարգի մշակումը նպատակաուղղված է ոլորտի պետական քաղաքականության հայեցակարգային վերանայմանը և ժամանակակից պահանջներին համահունչ դարձնելուն:

 

 

 

 

  1. Ոլորտի ներկա վիճակը, առկա խնդիրները ԵՎ Առաջարկվող լուծումները

 

   Ներկա օրենսդրական կարգավորումներով ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների հասցեավորման գործընթացը ներառում է մի քանի գործառույթ.

1) ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման մասին որոշումների ընդունում և անշարժ գույքի հասցեավորում (համայնքի ղեկավար, ավագանի, մարզպետ),

2) անշարժ գույքի հասցեների գրանցում (լիազոր մարմին՝ Կադաստրի կոմիտե),

3) անշարժ գույքի հասցեների ռեեստրի (հասցեների վերաբերյալ տեքստային, փաստաթղթային և գրաֆիկական տվյալների մեկ միասնական, համակարգված ցանկ) վարում (լիազոր մարմին՝ Կադաստրի կոմիտե),

4) Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառում (լիազոր մարմին՝ Կադաստրի կոմիտե),

   Ոլորտի գործառույթները բաժանված են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, և ոլորտում առաջանում են տեղական ինքնակառավարման մարմինների (համայնքների) և պետական մարմնի միջև տվյալների փոխանակմանն առնչվող մի շարք խնդիրներ, ինչի արդյունքում հասցեների ռեեստրը պարունակում է որոշ դեպքերում սխալ և թերի տեղեկատվություն, որն էլ տրամադրվում է շահագրգիռ պետական մարմիններին, ֆիզիկական և իրավաբանական անձանց: Գործառույթների բաժանված լինելու պարագայում ունենք հետևյալ խնդիրները.

1) հասցեների գրանցում իրականացնող և ռեեստր վարող լիազոր մարմինը՝ Կադաստրի կոմիտեն, ըստ էության, լիարժեք չի իրականացնում նշված գործառույթները, քանի որ բազմաթիվ համայնքներում անշարժ գույքի առաջին հասցեավորմանը հաջորդող ժամանակաշրջանում կատարված փոփոխությունները չեն ընդգրկվել հասցեների ռեեստրում կամ կադաստրային քարտեզներում: Այժմ էլ շատ են դեպքերը, երբ համայնքներում հասցեավորում իրականացնող լիազոր մարմինների կողմից կատարված անվանակոչումները, նոր հասցեավորումներն ու համարակալումները սահմանված կարգով չեն ներկայացվում պետական գրանցման, չեն ներառվում հասցեների ռեեստրում, որը հանգեցնում է անհամապատասխանությունների և բազմաթիվ անճշտությունների՝ դառնալով գրանցումների կասեցման կամ մերժման պատճառ:

2) անվանակոչման լիազոր մարմինների կողմից անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին որոշումները չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներին, որի արդյունքում անշարժ գույքի նկատմամբ հասցեի պետական գրանցումը կասեցվում է:

3) նոր առաջացած անշարժ գույքի կամ անշարժ գույքի բաժանման կամ միավորման պետական գրանցման համար սեփականության սուբյեկտը նախ դիմում է տեղական ինքնակառավարման մարմին՝ նոր փոստային հասցե ստանալու համար (տվյալ գործընթացը քաղաքային համայնքներում, մասնավորապես Երևանում տևում է միջինը 3-6 օր (գանձվում է համապատասխան գումար), որից հետո այն ներկայացվում է պետական գրանցման, իսկ հասցեի գրանցման խոչընդոտ լինելու դեպքում սեփականատերը նույն գործողությունը նորից է կատարում, ինչը նրանից խլում է հավելյալ ժամանակ և ֆինանսական միջոցներ:

   Հաշվի առնելով առկա խնդիրները և ոլորտի ներկա վիճակը առաջարկվում է հայեցակարգային հետևյալ լուծումները.

  1. Նկատի ունենալով, որ Կադաստրի կոմիտեն Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառումը, անշարժ գույքի հասցեների գրանցումը և ռեեստրի վարումն իրականացնող լիազոր մարմին է, նպատակահարմար է, որ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների համարակալումը (հասցեավորում) նույնպես իրականացվի Կադաստրի կոմիտեի կողմից: Այդ պարագայում անշարժ գույքի սեփականության սուբյեկտները (ֆիզիկական և իրավաբանական անձինք) այլևս ստիպված չեն լինի նոր առաջացած գույքի կամ առկա գույքի բաժանման և միավորման դեպքերում հասցե ստանալու համար դիմել տեղական ինքնակառավարման մարմին: Նոր հասցեի տրամադրումը կկատարվի գույքի գրանցման գործընթացի շրջանակում։
  2. Կստեղծվի հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգ, որը հասանելի կլինի շահագրգիռ մարմիններին: Ռեեստրում ներառված տեղեկատվությունն առցանց տարբերակով կթարմացվի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները հնարավորություն կստանան մուտք գործելու համակարգ, ներկայացնելու անշարժ գույքի հասցեավորման կամ համարակալման հայտ, որը ՀՀ օրենսդրությանը համապատասխանելու դեպքում ինքնաշխատ ձևով կբավարարվի, հակառակ դեպքում կմերժվի: Հասցեների ռեեստրում անշարժ գույքի հասցեի անվանափոխման, համարակալման ցանկացած փոփոխություն անմիջապես կարտացոլվի համակարգում և հասանելի կլինի օգտվողների համար:
  3. Հասցեների ռեեստրի տեղեկատվությունն ինքնաշխատ ձևով կարտացոլվի նաև կադաստրային, ինչպես նաև առցանց տիրույթում առկա քարտեզներում, մասնավորապես՝ Google Maps, Yandex.Map և այլն:
  4. Օրենսդրական համապատասխան կարգավորումներով կհստակեցվի և կդյուրացվի հասցեավորմանը վերաբերող օրենսդրական դաշտը: Տվյալ պահին առկա են ոլորտին վերաբերող մոտ մեկ տասնյակ իրավական ակտեր, որոնք ընդունված են 2000-2010 թվականներին և փոփոխությունների անհրաժեշտություն ունեն:

 

 

 

 

  1. Հասցեների միասնական ռեգիստրի եվ հասցեների Ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակներ

 

Հասցեների ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակներն են.

1) ստեղծել ՀՀ հասցեների միասնական ռեգիստր, որով կլուծվեն վերը շարադրված խնդիրները,

2) հստակեցնել բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական oբյեկտների անվանակոչման և անվանափոխման գրանցման ընթացակարգերը,

3) հստակեցնել աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկների մերժման հիմքերը և դրանց հետևանքները

4) հնարավորինս պարզեցնել անշարժ գույքի համարակալման, հաuցեավորման ընթացակարգերը

5) համընդհանուր ծանոթացման համար հասանելի դարձնել հասցեների քարտեզները (հատակագծերը)

6) ապահովել անշարժ գույքի հասցեների վերաբերյալ տեղեկատվության միատեսակությունը պետական ​​մարմինների կողմից իրենց հանձնարարված գործառույթների իրականացման գործում՝ բացառելով անշարժ գույքի տարբեր օբյեկտների նույնական հասցեների առկայությունը

7) ապահովել կադաստրային, ինչպես նաև առցանց տիրույթում առկա քարտեզներում անշարժ գույքերի ճշգրիտ հասցեների առկայությունը:

 

 

  1. 5. ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

   Համակարգի ներդրման համար համայնքների հետ անհրաժեշտ կլինի իրականացնել հետևյալ աշխատանքները.

1) ճշգրտել հասցեների ռեեստրը՝ այն համեմատելով համայնքներում փաստացի հասցեավորման հետ, որի համար անհրաժեշտ է մեկ քաղաքային կամ հնարավորինս մեծ գյուղական համայնքում իրականացնել հասցեների ճշգրտում և պիլոտային ձևով համակարգը գործարկել նշված համայնքում (այսուհետ՝ պիլոտային համայնք),

2) մշակել հասցեների ուղղման դյուրին և օպտիմալ տարբերակ՝ այն մյուս համայնքներում կիրառելու նպատակով,

3) Կադաստրի կոմիտեի կայքում (e-cadastre.am) տեղադրել հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգը,

4) մարզկենտրոններում, քաղաքային համայնքներում կազմակերպել հանդիպումներ համայնքի ղեկավարների հետ, ներկայացնել հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգից օգտվելու կարգը, անհրաժեշտության դեպքում իրականացնել մասնագետների վերապատրաստում:

 

 

  1. 6. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

 

Պահանջվող ֆինանսական միջոցների չափը կճշտվի հասցեների միասնական ռեգիստրի ստեղծման և ներդրման ծրագրի կազմման ընթացքում: Նկատի ունենալով, որ տեղական ինքնակառավարման մարմինները գույքին հասցե տրամադրելու համար գանձում են նաև վճար, ուստի կարող է առաջանալ համայնքների եկամուտների նվազեցում, որը մեղմելու համար համապատասխան միջոցներ կձեռնարկվեն: Կադաստրի կոմիտեն պետք է փորձի համայնքներին տրված այս լիազորության իրականացման շրջանակում գանձել գումար՝ միայն նույն համայնքներին կողմից այդ գործառույթի համար ծախսվող գումարների չափով՝ հնարավորինս պահպանելով համայնքային եկամուտները։

 

 

  1. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

   Հայեցակարգի ընդունումը կնպաստի՝

1) հասցեավորման առկա իրավիճակն օրենսդրությամբ սահմանված կարգի պահանջներին համապատասխանեցնելու գործընթացի արագացմանը,

2) հասցեի տրամադրման և գրանցման գործընթացի պարզեցմանը, յուրաքանչյուր բնակավայրի համար հասցեների քարտեզների ստեղծմանը և դրանց հրապարակայնությանը,

3) հասցեների ռեեստրը ինքնաշխատ տեղեկատվական համակարգի միջոցով հասանելի դարձնելը,

 

Գործընթացների իրավական կարգավորման հայեցակարգի ընդունմանը պետք է հաջորդի դրանում ամրագրված տեսլականի իրականացման օրենսդրական դաշտի կատարելագործումը:

 

 

 Հավելված 2

ՀՀ կառավարության

2019 թվականի ------ N-- Լ 

 որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ԻՆՔՆԱՇԽԱՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

 

 

 

Միջոցառման անվանումը

 

Ակնկալվող արդյունքը

Պատասխանատու
կատարողը

Համակատարողը

Կատարման ժամկետը

Ֆինանսավոր-
ման աղբյուրը

N

1

2

3

4

5

6

7

1

1-ին փուլ

Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման hայեցակարգի ընդունում

Հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման, ձևավորման մեկնարկային ուղղությունների և ռազմավարության նախանշում, ինչպես նաև անշարժ գույքի հասցեավորման, հասցեների պետական գրանցման ոլորտում իրականացվելիք բարեփոխումների մեկնարկ

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե

 

01.04.2019 թ.

Ֆինանսավորում չի պահանջում

2

Աշխատանքային խմբի ստեղծում

Աշխատանքների արագ և արդյունավետ իրականացում

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե

 

01.04.2019 թ.

Ֆինանսավորում չի պահանջում

3

Հայեցակարգից բխող իրավական կարգավորումներ, մասնավորապես հասցեավորման ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործում,

իրավական ակտերի փոփոխություններ, իսկ անհրաժեշտության դեպքում նոր օրենսդրական նախաձեռնություններ

Օրենսդրական դաշտի կատարելագործում, համապատասխանեցում հայեցակարգին

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե

 

01.05.2019 թ.

Ֆինանսավորում չի պահանջում

4

2-րդ փուլ

Տեխնիկական առաջադրանքի կազմում

 

 

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե

 

 

01.05.2019 թ.

Ֆինանսավորում չի պահանջում

5

Հասցեների ռեեստրի ճշգրտում և համակցում կադաստրային քարտեզներին

Նախապատրաստական աշխատանքներ հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգում ճշտված ռեեստրի և կադաստրային քարտեզների ներբեռնման համար

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե

Աշխատանքային խումբ

Համայնքներ

 

 

01.07.2019 թ.

 

 

 

6

3-րդ Փուլ

Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ (ավտոմատացված) տեղեկատվական համակարգի ստեղծում

 

 

 

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե

 

Աշխատանքային խումբ

 

01.09.2019թ.

 

7

Մարզկենտրոններում, քաղաքային համայնքներում համայնքի ղեկավարների հետ հանդիպումների կազմակերպում ներկայացնել հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգից օգտվելու կարգի ներկայացում մասնագետների վերապատրաստում:

Նախապատրաստում համակարգի գործարկմանը

Աշխատանքային խումբ

 

01.05.2019 թ.

 

8

Հայաստանի Հանրապետության հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ (ավտոմատացված) տեղեկատվական համակարգի գործարկում

 

Համակարգում ներառված հասցեների վերաբերյալ տեղեկատվության առցանց թարմացում, ՏԻՄ մարմիններին համակարգ մուտք գործելու և անշարժ գույքի համարակալման հայտ ներկայացնելու հնարավորություն, հասցեների ռեեստրում անշարժ գույքի հասցեի անվանափոխման, համարակալման ցանկացած փոփոխության արտացոլում և հասանելիություն օգտվողների համար, ինչպես նաև տեղեկատվության ինքնաշխատ ձևով արտացոլում կադաստրային, ինչպես նաև առցանց տիրույթում առկա քարտեզներում, մասնավորապես՝ Google Maps, Yandex.Map և այլն

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե

 

 

30.12.2020 թ.

 

 

  • Քննարկվել է

    07.03.2019 - 23.03.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն, Տարածքային կառավարման և զարգացման, Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9220

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

18.03.2019

Առաջարկում ենք առանձին քննարկման առարկա դարձնել անշարժ գույքի բաժանման կամ միավորման դեպքում նոր փոստային հասցե տրամադրելու ընթացակարգը, որին ներկայացված առաջարկության համաձայն` անմիջական մասնակցություն չի ունենալու տվյալ համայնքը: Նշված դեպքում հարց է առաջանում` ինչ ընթացակարգով է որոշվելու անշարժ գույքի նոր ինքնուրույն միավորների՝ դրանց նպատակային և գործառնական նշանակությանը համապատասխան օգտագործելու հնարավորությունը: Օրինակ՝ բնակելի տունը առանց շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների իրականացումից հետո բաժանման հատակագծերով առանձնաց-նելու արդյունքում բնակելի տան առանձին հողատարածքների վրա չգտնվող մասերի բաժանելու և դրանց առանձին հասցեներ տրամադրելու դեպքում, դրանք կգրանցվեն որպես բնակելի տներ, որի հետևանքով նոր գույքային միավորների գործառնական նշանակությունը կհակասի փաստացի օգտագործման գործառնա-կան նշանակությանը՝ շինությունների մասով:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

18.03.2019

Ողջունում ենք ներկայացված առաջարկությունները, առավել ևս, որ քաղաքացին, գտնվելով հանրապետության մի մարզում, հնարավորություն կստանա այլ մարզում իրեն պատկանող անշարժ գույքի հասցեի հետ կապված խնդիրների լուծում ստանալ առանց տվյալ համայնք մեկնելու կամ նամակագրության:

Տեսնել ավելին