Add to favourites

Under development

ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍԻ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ, ԱՇՈՏ ՍՈՒՐԵՆԻ ՍԱՐԴԱՐՅԱՆԻՆ, ՍԱՐԳԻՍ ՀՐԱՉՅԱՅԻ ԲԱԼՈՅԱՆԻՆ, ՆՈՐԱՅՐ ՌՈՒՍՏԱՄԻ ՄԱՄԵԴՈՎ-ԱՍԼԱՆՅԱՆԻՆ, ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ, ԳԵՂԱՄ ԳԱԳԻԿԻ ՂԱԴԻՄՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍԻ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ, ԱՇՈՏ ՍՈՒՐԵՆԻ ՍԱՐԴԱՐՅԱՆԻՆ,

 ՍԱՐԳԻՍ ՀՐԱՉՅԱՅԻ ԲԱԼՈՅԱՆԻՆ, ՆՈՐԱՅՐ ՌՈՒՍՏԱՄԻ ՄԱՄԵԴՈՎ-ԱՍԼԱՆՅԱՆԻՆ, ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ, ԳԵՂԱՄ ԳԱԳԻԿԻ ՂԱԴԻՄՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

«Կարեն Սարգսի Իսրայելյանին, Աշոտ Սուրենի Սարդարյանին, Սարգիս Հրաչյայի Բալոյանին, Նորայր Ռուստամի Մամեդով-Ասլանյանին, Վարդան Գրիգորի Պողոսյանին, Գեղամ Գագիկի Ղադիմյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ  Կարեն Սարգսի Իսրայելյանին, Աշոտ Սուրենի Սարդարյանին, Սարգիս Հրաչյայի Բալոյանին, Նորայր Ռուստամի Մամեդով-Ասլանյանին և Գեղամ Գագիկի Ղադիմյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 15-ի № 962-Ա որոշմամբ, իսկ Վարդան Գրիգորի Պողոսյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 30-ի № 1525-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը։ Քանի որ նրանց 27 տարին լրանում է 2019 թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Կարեն Սարգսի Իսրայելյանին, Աշոտ Սուրենի Սարդարյանին, Սարգիս Հրաչյայի Բալոյանին, Նորայր Ռուստամի Մամեդով-Ասլանյանին, Վարդան Գրիգորի Պողոսյանին և Գեղամ Գագիկի Ղադիմյանին  ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։

Կարեն Սարգսի Իսրայելյանը, Աշոտ Սուրենի Սարդարյանը, Սարգիս Հրաչյայի Բալոյանը, Նորայր Ռուստամի Մամեդով-Ասլանյանը, Վարդան Գրիգորի Պողոսյանը և Գեղամ Գագիկի Ղադիմյանը հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, աչքի են ընկնում արդյունավետ խաղով, և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրանց մասնակցությունը ֆուտբոլի ազգային հավաքական  թիմի 2019  թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։

Կարեն Սարգսի Իսրայելյանը, Աշոտ Սուրենի Սարդարյանը, Սարգիս Հրաչյայի Բալոյանը, Նորայր Ռուստամի Մամեդով-Ասլանյանը, Վարդան Գրիգորի Պողոսյանը և Գեղամ Գագիկի Ղադիմյանը հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 

 

  • Discussed

    22.02.2019 - 14.03.2019

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6833

Print

Suggestions

Aleta Danghyan

22.02.2019

Պարտադիր ծառայությունից ազատել միայն հաղթանակի պահանջով, որը և չկոռուպացվի, խիստ վերահսկողության ներքո

See more