Aleta Danghyan
22.02.2019
Պարտադիր ծառայությունից ազատել միայն հաղթանակի պահանջով, որը և չկոռուպացվի, խիստ վերահսկողության ներքո
В стадии разработки
3 - За
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍԻ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ, ԱՇՈՏ ՍՈՒՐԵՆԻ ՍԱՐԴԱՐՅԱՆԻՆ,
ՍԱՐԳԻՍ ՀՐԱՉՅԱՅԻ ԲԱԼՈՅԱՆԻՆ, ՆՈՐԱՅՐ ՌՈՒՍՏԱՄԻ ՄԱՄԵԴՈՎ-ԱՍԼԱՆՅԱՆԻՆ, ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ, ԳԵՂԱՄ ԳԱԳԻԿԻ ՂԱԴԻՄՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
«Կարեն Սարգսի Իսրայելյանին, Աշոտ Սուրենի Սարդարյանին, Սարգիս Հրաչյայի Բալոյանին, Նորայր Ռուստամի Մամեդով-Ասլանյանին, Վարդան Գրիգորի Պողոսյանին, Գեղամ Գագիկի Ղադիմյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Կարեն Սարգսի Իսրայելյանին, Աշոտ Սուրենի Սարդարյանին, Սարգիս Հրաչյայի Բալոյանին, Նորայր Ռուստամի Մամեդով-Ասլանյանին և Գեղամ Գագիկի Ղադիմյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 15-ի № 962-Ա որոշմամբ, իսկ Վարդան Գրիգորի Պողոսյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 30-ի № 1525-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը։ Քանի որ նրանց 27 տարին լրանում է 2019 թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Կարեն Սարգսի Իսրայելյանին, Աշոտ Սուրենի Սարդարյանին, Սարգիս Հրաչյայի Բալոյանին, Նորայր Ռուստամի Մամեդով-Ասլանյանին, Վարդան Գրիգորի Պողոսյանին և Գեղամ Գագիկի Ղադիմյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։
Կարեն Սարգսի Իսրայելյանը, Աշոտ Սուրենի Սարդարյանը, Սարգիս Հրաչյայի Բալոյանը, Նորայր Ռուստամի Մամեդով-Ասլանյանը, Վարդան Գրիգորի Պողոսյանը և Գեղամ Գագիկի Ղադիմյանը հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, աչքի են ընկնում արդյունավետ խաղով, և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրանց մասնակցությունը ֆուտբոլի ազգային հավաքական թիմի 2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։
Կարեն Սարգսի Իսրայելյանը, Աշոտ Սուրենի Սարդարյանը, Սարգիս Հրաչյայի Բալոյանը, Նորայր Ռուստամի Մամեդով-Ասլանյանը, Վարդան Գրիգորի Պողոսյանը և Գեղամ Գագիկի Ղադիմյանը հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
Обсуждалось
22.02.2019 - 14.03.2019
Тип
Pешение
Область
Спорт и молодежь
Просмотры 6828
Принт22.02.2019
Պարտադիր ծառայությունից ազատել միայն հաղթանակի պահանջով, որը և չկոռուպացվի, խիստ վերահսկողության ներքո