Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ի N1918-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ի N1920-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության համայնքներում հողերի նպատակային նշանակությունների փոփոխությունների իրականացման ընթացակարգերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1918-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1920-Ն որոշումներով: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է, որ բոլոր նախատեսվող գործունեությունները, որոնք իրականացվելու են բնության հատուկ պահպանվող և անտառային տարածքներում ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության:

Հետևաբար, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի նպատակային նշանակությունները կարող են փոփոխվել՝ այդ հողերում նախատեսվող գործունեությունների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննությունն իրականացնելուց և դրական փորձաքննական եզրակացություն ստանալուց հետո:

Սակայն վերը նշված իրավական ակտերով պահանջվող հողաշինարարական գործի փաթեթներում նախատեսված չէ փորձաքննական դրական եզրակացությունը:  

Անհրաժեշտություն է առաջանում լրացնել առկա բացթողումները՝ կատարել օրենդրական կարգավորումներ՝ սահմանելով դրական փորձաքննական եզրակացության առկայության պահանջ՝ անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի նպատակային նշանակությունները փոխելու դեպքում:

 

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

        Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման հավելվածի 5-րդ կետը և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման հավելվածի 62-րդ կետը լրացնել դրույթով, որը կսահմանի բնության հատուկ պահպանվող տարածքների և անտառային հողերի նպատակային նշանակությունները փոխելու դեպքում դրական փորձաքննական եզրակացության առկայության պահանջ, ինչպես նաև հնարավորություն կստեղծի այդ տարածքներում հողերի նպատակային նշանակությունների փոփոխությունն իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության և գնահատման փորձաքննություն անցկացնելուց հետո, ապահովելով այդ հողերի վրա սահմանված ռեժիմին հակասող ցանկացած գործունեության բացառում:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

      «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում.

  • կկարգավորվեն հողերի նպատակային նշանակությունների փոփոխությունների ընթացակարգերը սահմանող օրենսդրական բացթողումները,
  • կսահմանվի Հայաստանի Հանրապետության անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի նպատակային նշանակությունների փոփոխման դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական փորձաքննական եզրակացության առկայության պահանջ,
  • կբացառվի անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի վրա սահմանված իրավական ռեժիմին հակասող ցանկացած գործունեություն:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ի N1918-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ի N1920-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

      «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ի N1918-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ի N1920-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակ­ցու­թ­յամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյու­­ջեում եկա­մուտ­ների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    11.02.2019 - 26.02.2019

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8565

Print