«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
5 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ի N1918-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ի N1920-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության համայնքներում հողերի նպատակային նշանակությունների փոփոխությունների իրականացման ընթացակարգերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1918-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1920-Ն որոշումներով: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է, որ բոլոր նախատեսվող գործունեությունները, որոնք իրականացվելու են բնության հատուկ պահպանվող և անտառային տարածքներում ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության:
Հետևաբար, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի նպատակային նշանակությունները կարող են փոփոխվել՝ այդ հողերում նախատեսվող գործունեությունների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննությունն իրականացնելուց և դրական փորձաքննական եզրակացություն ստանալուց հետո:
Սակայն վերը նշված իրավական ակտերով պահանջվող հողաշինարարական գործի փաթեթներում նախատեսված չէ փորձաքննական դրական եզրակացությունը:
Անհրաժեշտություն է առաջանում լրացնել առկա բացթողումները՝ կատարել օրենդրական կարգավորումներ՝ սահմանելով դրական փորձաքննական եզրակացության առկայության պահանջ՝ անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի նպատակային նշանակությունները փոխելու դեպքում:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման հավելվածի 5-րդ կետը և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման հավելվածի 62-րդ կետը լրացնել դրույթով, որը կսահմանի բնության հատուկ պահպանվող տարածքների և անտառային հողերի նպատակային նշանակությունները փոխելու դեպքում դրական փորձաքննական եզրակացության առկայության պահանջ, ինչպես նաև հնարավորություն կստեղծի այդ տարածքներում հողերի նպատակային նշանակությունների փոփոխությունն իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության և գնահատման փորձաքննություն անցկացնելուց հետո, ապահովելով այդ հողերի վրա սահմանված ռեժիմին հակասող ցանկացած գործունեության բացառում:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է բնապահպանության նախարարության ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում.
- կկարգավորվեն հողերի նպատակային նշանակությունների փոփոխությունների ընթացակարգերը սահմանող օրենսդրական բացթողումները,
- կսահմանվի Հայաստանի Հանրապետության անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի նպատակային նշանակությունների փոփոխման դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական փորձաքննական եզրակացության առկայության պահանջ,
- կբացառվի անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի վրա սահմանված իրավական ռեժիմին հակասող ցանկացած գործունեություն:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ի N1918-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ի N1920-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ի N1918-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ի N1920-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Обсуждалось
11.02.2019 - 26.02.2019
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 8569
Принт