Under development
Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին
-
3 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. |
Անհրաժեշտությունը |
|
Իրավական ակտի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-140-Ն կարգադրությամբ և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի ապրիլի 20-ի թիվ ՀՆԱ-6 հանձնարարականով: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը գտնվում է բարձր սեյսմիկ ռիսկի գոտում, ուր տեղի են ունենում ուժեղ երկրաշարժեր: Դեռևս ոչ ուշ անցյալում մենք ականատես եղանք ուժեղ երկրաշարժի ողբերգական հետևանքներին: 1988թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի թողած վնասները զգացնել են տալիս մինչ օրս: Տարածականորեն Հայաստանը գտնվում է այնպիսի երկրաշարժավտանգ գոտում, որտեղ միշտ եղել են ու կլինեն ավերիչ երկրաշարժեր: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ծանր հետևանքներ լինում են այն երկրներում, որոնք ժամանակին համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկել, չեն պատրաստվել հնարավոր ուժեղ երկրաշարժին: Մասնագետների կանխատեսումներով Կովկասում և Հայկական Լեռնաշխարհում (ներառյալ Հայաստանի տարածքը) հնարավոր են ուժեղ երկրաշարժեր: Հայաստանի բնակչության խտությունը բավականին բարձր է և շատ անհավասարաչափ է տեղաբաշխված. բնակչության մոտ կեսը բնակվում է Երևանում և նրա շրջակայքում: Հանրապետության բնակելի և արտադրական շինությունների մեծամասնությունը սեյսմակայուն չեն, այսինքն՝ չունեն իրական սեյսմիկ վտանգին համապատասխան կայունություն: Խիտ բնակեցված վայրերի մոտ տեղակայված են վտանգավոր և թունավոր արտադրական օբյեկտներ: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն |
|
Սեյսմիկ պաշտպանության ոլորտում քաղաքականությունը ձևավորվում է՝ հիմք ընդունելով երկրի սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրները և դրանց լուծման ուղիները: Տվյալ բնագավառում քաղաքականությունն իրականացվում է. 1. «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մարտի 21-ի ՀՕ-53-Ն օրենքով, 2. ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 429 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 392 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումներով, 3. ՀՀ նախագահի 2010 թ. օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-140-Ն կարգադրությամբ: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծով կարգավորման հիմնական նպատակը` Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման իրավական ամրագրումն է 2017-2021 թվականների համար: Մասնավորապես, ՀՀ կառավարություն ներկայացված նախագծով նախատեսվում է՝ 1. ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1528–Ն որոշումը կհամապատասխանեցվի «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մարտի 21-ի ՀՕ-53-Ն օրենքին: Կիրականացվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության նպատակների, խնդիրների հստակեցում, գործառույթների նորովի սահմանում, այդ թվում սեյսմիկ պաշտպանության ծառայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերաբերյալ դրույթների սահմանում, համակարգի կազմակերպչական հիմնախնդիրների լուծում: 2. .«Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 429 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի N 392 որոշումը չեղյալ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագիրը կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության օրենքներում և այլ իրավական ակտերում տեղի ունեցած փոփոխություններին, մասնավորապես, «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մարտի 21-ի ՀՕ-53-Ն օրենքին, որտեղ լրացվել են տեղական ինքնակառավարման մարմինների մասին դրույթներ, որոնք պետք է ներառվեն սույն որոշումում: Կլինի մեկ ընդհանուր ծրագիր առանց կրկնությունների: 3. ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1760-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ, 8-րդ և 11-րդ կետերի համաձայն մշակված և 2012 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների ներառման, արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների նախատեսման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի թիվ 261-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1351–Ն որոշման մեջ արտացոլված չեն ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-140-Ն կարգադրության հավելվածով ամրագրված հետևյալ դրույթները. ա) սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման քաղաքականության մասով (կետ 40)՝ - հողօգտագործման գլխավոր հատակագծերի մշակման ժամանակ հաշվի առնել սեյսմիկ ռիսկի մակարդակը՝ տնտեսության օբյեկտների առավել նպատակահարմար տեղաբաշխման համար (7-րդ ենթակետ), բ) լուծում պահանջող հիմնախնդիրների մասով (կետ 2)՝ - թերի է նախկինում կառուցապատված տարածքների օգտագործման իրավական կարգավորման հարցը` սեյսմիկ անվտանգության տեսանկյունից (9-րդ ենթակետ), գ) հայեցակարգի ռազմավարական նպատակների ու բաղադրիչների մասով (կետ 14)` - սեյսմիկ ռիսկի նվազեցման տեսանկյունից նոր շինարարության համար տարածքների հատկացման կազմակերպումն ու իրականացումը (6-րդ ենթակետ), - երկրաշարժի ռիսկի նվազեցման հիմնահարցերի ներառումը երկրի զարգացման տարբեր ծրագրերի մեջ` որպես այդ ծրագրերի անբաժանելի մաս և հեռահար նպատակ (8-րդ ենթակետ), դ) սեյսմիկ ռիսկի նվազեցման ռազմավարության մասով (կետ 16)` - կենսապահովման համակարգերի և բնակավայրերի ենթակառուցվածքների, ջրամբարների, քիմիական և այլ կարևոր ու հատուկ նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության նվազեցման միջնաժամկետ ծրագրերի մշակումը (14-րդ ենթակետ), Վերոհիշյալ դրույթները կլրացվեն ներկայացվող նախագծով, որով ապահովվում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում նախապատրաստվածության և կանխարգելման գերակայությունը երկրաշարժերի հետևանքների վերացման նկատմամբ: 4. «ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» և «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» գործունեության առանձնահատկությունների մասին» ՀՀ կառավարության որոշմամբ կսահմանվի կարգ, որով ֆիզիկական և իրավաբանական անձանց համակարգված կնեկայացվեն համապատասխան փաստաթղթերը (սեյսմիկ պաշտպանության ոլոտին առնչվող և այլն), լուծում կստանան կադրային կազմակերպական խնդիրները, կապահովվի սեյսմիկ անվտանգության համակարգի գործունեության արդյունավետության բարձրացումը, կարողությունների զարգացումը և ամրապնդումը: 5. Սեյսմիկ պաշտպանության համակարգում կան ոլորտի բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես, գոյություն ունեցող իրավահարաբերությունները հնարավորություն չեն տալիս լիարժեք գնահատել սեյսմիկ ռիսկը: Սեյսմիկ ռիսկի գնահատումը պահանջում է ռազմավարական մոտեցումների մշակում և ընդունում: «Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ ռիսկի գնահատման ռազմավարութունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը կարևորվում է նրանով, որ ժամանակակից սեյսմիկ ռիսկի մարտահրավերը պահանջում է միջազգային, տարածաշրջանային և ազգային հնարավորությունների համախմբում, գործողությունների և գերակայությունների սահմանում: Անհրաժեշտ է իրականացնել սեյսմիկ ռիսկի բազմակողմանի բացահայտում և գնահատում: «Տեղական ինքնակառավարման մասին» և «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում տեղական ինքնակառավարման մարմիններին տրված սեյսմիկ պաշտպանության ոլորտին առնչվող լիազորությունները կարտացոլվեն սույն որոշման մեջ: Սույն որոշմամբ կհստակեցվեն սեյսմիկ ռիսկի գնահատման քաղաքականության մշակման, մեխանիզմների և կարողությունների զարգացումն ու ամրապնդումը, իրավական, կազմակերպական և տեխնիկական հիմնախնդիրների լուծման ուղիների նախանշումը: 6. Արտաշատ քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատման պիլոտային ծրագրով ակնկալվում է Արտաշատ քաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքների առաջին փուլի համակարգված իրականացում սեյսմիկ պաշտպանության տեսակետից կարևոր նշանակության` բազմաբնակարան բնակելի շենքերի համար: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա զգալիորեն բարձրացնել ազգաբնակչության սեյսմիկ պաշտպանվածության մակարդակը: Արտաշատ քաղաքում գոյություն ունեցող բազմաբնակարան բնակելի շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատումը հնարավորություն կտա. · կառուցված շենքներն ու կառույցները դասակարգել ըստ կոնստրուկտիվ լուծումների և ըստ ծառայության ժամկետների, · բացահայտել շենքերում հակասեյսմիկ միջոցառումների գոյությունն ու ծավալները, · ուսումնասիրել նախագծային լուծումները և շինմոնտաժային աշխատանքների կատարման որակը, · որոշել առավել անբարեհաջող շենքերն ու կառույցներն ըստ կոնստրուկտիվ լուծումների և ըստ շին հրապարակի սեյսմիկ պայմանների, · գնահատել շենքերի և կառույցների փաստացի սեյսմակայունությունը, որպեսզի ապահովել պահանջվող սեյսմապաշտպանության մակարդակը, · մշակել օբյեկտների ուժեղացման առավել ռացիոնալ ձևեր, որոնք կսահմանափակեն հակասեյսմիկ միջոցառումների կատարման ծավալը` հասցնելով նվազագույնի, · շենքերն ու կառույցները դասակարգել ըստ նրանց վնասվածության աստիճանի, համապատասխան գործող շինարարական նորմերի, որի նպատակն է, որոշել շենքների և կառույցների քանդելու նպատակահարմարությունը, կամ հնարավորությունը՝ փոխելու նրանց նշանակությունը ու ճշգրտել հակասեյսմիկ միջոցառումների ծախսերը: Ստացված տեղեկությունների վերլուծությունը և մշակումը հնարավորություն կտա գնահատել շենքի պահվածքը հնարավոր սեյսմիկ ազդեցությունների դեպքում, մշակել միջոցառումներ նրանց ուժեղացման ու սեյսմակայունության բարձրացման համար: Քանի որ ծրագիրը պիլոտային է, ապա նախատեսվում է հետագայում կիրառել ՀՀ տարածքի մյուս համայնքներում: 7. «Հայաստանի Հանրապետության բնակչության տարբեր խմբերի և կառավարման մարմինների նախապատրաստման համար ուժեղ երկրաշարժի վերաբերյալ բազմակողմանի ուսուցողական ծրագրերի մշակման և ներդրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կկանոնակարգվի սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևորագույն խնդիրներից մեկը` բնակչության տարբեր խմբերի և կառավարման մարմինների իրազեկության բարձրացումը և սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցումը: Հայաստանի Հանրապետության տարածքի և Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցման Պետական համալիր ծրագրերի շրջանակներում առանձնահատուկ ուշադրության են արժանանում բնակչության տարբեր տարիքային խմբերի ուսուցման կազմակերպման և անցկացման աշխատանքները՝ որպես սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների կարևոր փուլ: Ծրագրի նպատակն է բնակչության հետ տարվող աշխատանքների բարեփոխումները նոր մոտեցումներով` ուսուցողական նյութերի, պաստառների, ծալաթերթիկների մշակում, տպագրում և բազմացում, առաջատար երկրների փորձի փոխանակումն ու տեղայնացումը: 8. «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ նշանակության ջրամբարների պատվարների սեյսմիկ խոցելիության գնահատման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կսահմանվի պետական հատուկ նշանակության ջրամբարների պատվարների սեյսմիկ խոցելիության գնահատման մոտեցումները և առաջնահերթությունները: Սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատումը և սեյսմիկ ռիսկի նվազեցումը պահանջում են գոյություն ունեցող ջրամբարների պատվարների մանրակրկիտ հետազննում: Ծրագրի ընդունումը հնարավորություն կտա իրականացնելու պետական հատուկ նշանակության ջրամբարների պատվարների և հարթակների սեյսմիկ վտանգի ու սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատման համակարգված աշխատանքներ: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները |
|
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա զգալիորեն բարձրացնել սեյսմիկ պաշտպանվածության մակարդակը: |
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈԻՄ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈԻՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն իրավական ակտը ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետության 2017-2021 թվականների պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների մասով փոփոխություններ չի նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈԻԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ
ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈԻՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈԻԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Իրավական ակտի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխությունների և /կամ/ լրացումների անհրաժեշտություն չի առաջացնում:
Իրավական ակտի ընդունումը միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին անհամապատասխանություն չի առաջացնում:
-
Discussed
29.03.2017 - 19.04.2017
-
Type
Decision
-
Area
Emergency situations
-
Ministry
Ministry of Emergency Situations
Views 10405
Print