Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2017 թվականի _________ «_____»-ի  N ____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաստատված հավելվածի 2-րդ, 14-րդ, 16-րդ, 40-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման մասին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

Հայաստանի Հանրապետության
                     վարչապետ                                                          Կ. Կարապետյան


Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

________   ____ -ի N ___  -  Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՅՍՄԻԿ

ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանա­տու մարմինները

Համա­կատարող

Կատար­ման ժամկետը

Ֆինանսա­կան
ապահովումը

Հղումը

1

2

3

4

5

6

7

1.«Հայաստանի Հան­րա­պետության կառավա­րու­թյան 2014 թվա­կա­նի  դեկտեմբերի 25-ի N 1528–Ն որոշման մեջ փոփոխու­թյուն­ներ կատարելու մա­սին» ՀՀ կառավա­­րու­թյան որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Սույն ՀՀ կառավա­­րու­թյան որոշման ընդունմամբ ակնկալվում է ՀՀ արտակարգ   իրա­վի­ճակների  նախա­րա­րության  աշխա­տա­կազմի «Սեյս­միկ  պաշտպա­նության  ծա­­ռայություն» գործա­­կալության նպատակների, խնդիր­­ների հստակեցում, գործա­ռույթների նորովի սահ­մա­նում, այդ թվում սեյսմիկ պաշտպանության ծառայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերաբերյալ դրույթ­ների սահմանում, համակարգի կազմակերպչական հիմնա­խնդիրների լուծում: Արդյունքում ՀՀ կառավա­­րու­թյան որոշումը կհամա­պատասխանեցվի «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մարտի 21-ի ՀՕ-53-Ն օրենքին:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարա­րություն

-

2017թ. հոկտեմբեր

Ֆինանսա­վորում չի պահան­ջում

ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրու­թյամբ հաս­տատված հայեցակարգի 2-րդ կետի 1-ին ենթակետ, 14-րդ կետի 1-ին ենթակետ, 23-րդ կետի 2-րդ ենթակետ, 46-րդ կետ

2.«Հայաստանի Հան­րապետության կա­ռա­վարության 1999 թվա­կանի հունիսի 10-ի N 429 որոշ­ման մեջ փոփո­խու­թյուն­ներ և լրացում­ներ կա­տարելու ու Հա­յաստանի Հան­րա­պե­տության կա­ռավարության 1999 թվականի հունիսի 7-ի N 392 որոշումը չեղ­յալ հայտարա­րե­լու մասին» ՀՀ կա­ռա­­վարության որոշ­­ման նախագիծը ՀՀ կառավարություն ներ­կայացնելը

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համա­կարգում տեղի ունեցած փոփոխություններն անհրա­ժեշ­տություն են առաջացրել նաև փոփոխություններ կատարել ներկայացված ՀՀ կառավա­րության որոշումներում:

Արդյունքում ծրագիրը կհամա­պատասխանեցվի Հայաստանի Հանրապետության օրենքներում և այլ իրավական ակտերում տեղի ունեցած փոփոխություն­ներին:

Կլրացվեն ծրագրի կատարման արդյունավետության բարձրաց­մանն առնչվող պահանջներ, մոտեցումներ: Կհստակեցվեն պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության առարկաները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարա­րություն

ՀՀ պետական կառավարման մարմիններ

2018թ.

մարտ

Ֆինանսա­վորում չի պահան­ջում

ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրու­թյամբ հաստատված հայեցակարգի 2-րդ կետի 3-րդ,5-րդ ենթակետեր, 16-րդ կետի 12-րդ,13-րդ, 14-րդ ենթակետեր, 23-րդ կետի 2-րդ ենթակետ,

ՀՀ Նախագահի 2016թ. ապրիլի 20-ի թիվ ՀՆԱ-6 հանձնարա­րականի 2-րդ կետ

3.«Հայաստանի Հան­րապետության կա­ռա­վարության  2012 թվականի հոկ­տեմ­բերի 25-ի N 1351–Ն որո­շումը նոր խմբագ­րու­թյամբ շարադ­րելու մասին» ՀՀ կառա­վա­րության որոշ­ման նախագիծը ՀՀ կառավարու­թյուն ներկայաց­նելը

ՀՀ կառավարության որոշման նոր խմբագ­րու­թյան արդյունքում ակնկալվում է ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրությամբ հաս­տատված հայեցակարգով սահմանված դրույթների լրացում, մասնավորապես`

- սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման քաղաքականության մասով,

- լուծում պահանջող հիմնախնդիրների մասով,

- սեյսմիկ ռիսկի նվազեցման ռազմավարության մասով:

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարա­րություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարու­թյուն,

ՀՀ կառավարու­թյանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե

 

2018թ.

հուլիս

Ֆինանսա­վորում չի պահան­ջում

ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրու­թյամբ հաստատված հայեցակարգի
2-րդ կետի 9-րդ ենթակե­տ, 13-րդ կետ, 14-րդ կետի 6-րդ, 8-րդ ենթակետեր,
20-րդ կետի 8-րդ ենթակետ, 23-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետեր, 24-րդ կետի 3-րդ, 14-րդ ենթակետեր, 40-րդ կետի 6-րդ, 7-րդ ենթակետեր,

ՀՀ Նախագահի 2016թ. ապրիլի 20-ի թիվ ՀՆԱ-6 հանձնարա­րականի 2-րդ կետ

4.«ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտ­պա­­նության արև­մտ­յան ծառայու­թյուն», «Սեյսմիկ պաշտ­­պանության հյուսիսային ծառա­յու­­թյուն», «Սեյսմիկ պաշտ­պա­նու­թյան հարավային ծառա­յություն» և «Սեյս­միկ պաշտպանու­թյան արևելյան ծա­ռա­յություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեու­թյան առանձ­նա­հատկությունների մասին» ՀՀ կառավա­րության որոշման նախագիծը ՀՀ կառավա­րություն ներկայացնելը

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մասնագի­տա­կան գործունեու­թյան արդյունքում կբացահայտ­վեն նպատակներին հասնելու առանձնահատ­կություն­­ները, սահմանված կարգով ֆիզիկական և իրավա­բա­նական անձանց համա­կարգ­­ված կնեկայացվեն համապա­տաս­խան փաս­տա­թղթերը (սեյսմիկ պաշտպանության ոլոտին առնչվող քարտեզներ, եզրակացու­թյուն­ներ և այլն), լուծում կստա­նան կադրային կազմա­կեր­պական խնդիրները, կապահովվի սեյսմիկ անվտանգու­թյան համա­կարգի գործունեու­թյան արդյունա­վե­տու­թյան բարձրացումը, կարողությունների զարգա­ցումը և ամրապնդումը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարա­րություն

-

2018թ. դեկտեմբեր

 

 

 

 

 

 

 

 

 

Ֆինանսա­վորում չի պահան­ջում

ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրու­թյամբ հաստատված հայեցակարգի 2-րդ կետի 1-ին ենթակետ,
14-րդ կետի 1-ին ենթակետ, 23-րդ կետի 2-րդ ենթակետ

 

5.«Հայաստանի Հանրա­պե­տությու­նում սեյս­միկ ռիս­կի գնահատման ռազ­­­մա­վարությունը հաս­տա­տե­լու մաս­ին» ՀՀ կառա­վա­րու­թյան որոշման նա­խա­գիծը ՀՀ կա­ռա­վարություն ներկա­յացնելը

Որոշման ընդունման արդյուն­քում ակնկալվում է սեյսմիկ ռիսկի գնահատման  քաղաքա­կա­նության մշակման, մեխա­նիզմ­ների և կարողությունների զարգացումն ու ամրապնդումը, իրավական, կազմակերպական և տեխնիկական հիմնախնդիր­ների լուծման ուղիների նախանշումը:

«Տեղական ինքնակառավարման մասին» և «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում տեղական ինքնակառավարման մարմիններին տրված սեյսմիկ պաշտպանության ոլորտին առնչվող լիազորությունները կարտացոլվեն սույն որոշման մեջ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարա­րություն

ՀՀ պետական կառավարման մարմիններ

2019թ.  հուլիս

Ֆինանսա­վորում չի պահան­ջում

ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրու­թյամբ հաստատված հայեցակարգի 14-րդ կետի 1-ին ենթակետ, 16-րդ կետի 1-ին, 14-րդ, 15-րդ ենթակետեր, 23-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետեր

6. «Արտաշատ քա­ղա­քի բազմաբնա­կա­րան բնակելի շեն­քերի սեյսմիկ խո­ցելիու­թյան գնա­հատ­­ման պիլոտային ծրագիրը հաս­տա­տե­լու մաս­ին» ՀՀ կառա­վա­րու­թյան որոշման նա­խա­գիծը ՀՀ կա­ռա­վարություն ներկա­յացնելը

Ծրագրի կատարման արդյուն­քում ակնկալվում է Արտաշատ քաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանք­ների առաջին փուլի համակարգ­ված իրականացում սեյսմիկ պաշտ­պա­նու­թյան տեսակետից կա­րևոր նշանակության` բազմա­բնա­կա­­րան բնակելի շենքերի համար:Ծրագրի իրակա­նացումը հնարավորություն կտա գնահա­տելու Արտաշատ քաղաքի բազմաբնակա­րան բնակելի շենքերի սեյսմիկ խոցելիու­թյունը` ըստ ժամանակացույցի:

Բազմաբնակա­րան բնակելի շենքերի սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատումը և սեյսմիկ ռիսկի նվազեցումը պահանջում են շենքերի և շինությունների մանրակրկիտ հետազննում, որը հանդիսանում է նախնական փուլ սոցիալական և տնտեսական տեսանկյունից ընդունելի սեյսմակայունության մակարդակ ապահովելու համար:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարա­­րություն

 ՀՀ տարածքային

 կառավարման և զարգացման նախարարու-թյուն,

ՀՀ Արարատի մարզպետարան

 

2019թ. դեկտեմբեր

Ֆինանսա­վորում չի պահան­ջում

ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրու­թյամբ հաստատված հայեցակարգի 14-րդ կետի 5-րդ, 8-րդ ենթակետեր,
16-րդ կետի 2-րդ, 12-րդ, 15-րդ ենթակետեր,
20-րդ կետի 6-րդ ենթակետ, 24-րդ կետի 14-րդ ենթակետ

7.«Հայաստանի Հանրա­պե­տությա­ն բնակչու­թյան տարբեր խմբերի և կա­ռավարման մար­մինների նախա­­պատ­րաստ­ման հա­մար ուժեղ երկրա­շար­ժի վերաբերյալ բազ­մա­կողմանի ու­սու­ցողական ծրա­գրերի մշակման և ներ­դրման  կարգը հաս­տատելու մա­սին» ՀՀ կառա­վա­րու­թյան որոշման նա­խագիծը ՀՀ կա­ռա­վարություն ներ­կայացնելը

Սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևորագույն խնդիրներից մեկը բնակչության տարբեր խմբերի և կա­ռավարման մարմինների  իրազեկության  բարձրացումը և սեյսմապաշտ­պանության վարքականոնների ուսուցումն է:

Պետական համալիր ծրագրերի շրջանակներում առանձնա­հա­տուկ ուշադրության են արժանա­նում  բնակչության տարբեր տարիքային խմբերի ուսուցման կազմակերպման և անցկացման աշխատանքները՝ որպես սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների կարևոր փուլ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար­ություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2020թ.

հուլիս

Ֆինանսա­վորում չի պահան­ջում

ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրու­թյամբ հաստատված հայեցակարգի 13-րդ կետ, 14-րդ կետի 9-րդ ենթակետ, 16-րդ կետի 4-րդ, 5-րդ ենթակետեր, 18-րդ կետի 1-ին, 4-րդ ենթակետեր, 19-րդ կետ, 20-րդ կետի 4-րդ, 5-րդ ենթակետեր, 23-րդ կետի 2-րդ, 23-րդ ենթակետեր, 24-րդ կետի 16-րդ ենթակետ 40-րդ կետի 2-րդ, 12-րդ ենթակետեր

8.«Հայաստանի Հան­րապետության պետական հատուկ նշանակության ջրամբարների պատվարների սեյսմիկ խոցելիության գնահատման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատումը և սեյսմիկ ռիսկի նվազեցումը պահանջում են գոյություն ունեցող ջրամբարների պատվարների մանրակրկիտ հետազննում, որը հանդիսանում է նախնական փուլ սոցիալական և տնտեսական տեսանկյունից ընդունելի սեյսմակայունության մակարդակ ապահովելու համար:

Ծրագրի ընդունումը հնարա­վորություն կտա իրականաց­նելու պետական հատուկ նշանակության ջրամբարների պատվարների և հարթակների սեյսմիկ վտանգի ու սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատման համակարգված աշխատանքներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարա­րություն

ՀՀ էներգետիկ ենթակառուց­վածքների և բնական պաշարների նախարարու­թյուն,

ՀՀ կառավա­րությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե

2021թ.

հուլիս

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ֆինանսա­վորում չի պահան­ջում

ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրու­թյամբ հաստատված հայեցակարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետ,
16-րդ կետի 2-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ ենթակետեր,
20-րդ կետի 6-րդ ենթակետ, 23-րդ կետի 2-րդ ենթակետ, 24-րդ կետի 14-րդ ենթակետ

 

  • Discussed

    29.03.2017 - 19.04.2017

  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10406

Print