Under development
«Օտարման ենթակա պետական գույքն առանց գնային առաջարկի վաճառքը կազմակերպելու մասին
-
3 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
«......» «........................» 2019 թվականի N ...... –Ն
ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՎԱՃԱՌՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հաստատել
1) օտարման ենթակա պետական գույքն առանց գնային առաջարկի վաճառքի կազմակերպման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,
2) օտարման ենթակա պետական գույքն առանց գնային առաջարկի վաճառքի մասնակցության հայտի և գրանցամատյանի վարման ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2019 թվականի
..................... – ի N ..... - Ն որոշման
ԿԱՐԳ
ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
- Սույն կարգով կանոնակարգվում են օտարման ենթակա պետական սեփականություն հանդիսացող գույքն առանց գնային առաջարկի վաճառքի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգով վաճառվում է օտարման ենթակա պետական սեփականություն համարվող անշարժ և շարժական գույքը (այսուհետ՝ գույք):
- Սույն կարգի 2-րդ կետում նշված գույքի առանց գնային առաջարկի վաճառքը կազմակերպվում է երկու փուլով.
1) առաջին փուլը որակավորման փուլն է, որի ընթացքում հանրային իրազեկման ճանապարհով, օտարման ենթակա յուրաքանչյուր գույքի վերաբերյալ գնային առաջարկների ստացման և քննարկման ճանապարհով սահմանվում է օտարման ենթակա գույքի վաճառքի մեկնարկային գինը, հաշվի առնելով սույն կարգի 5-րդ կետի պահանջը,
2) երկրորդ փուլը՝ սահմանված մեկնարկային գնով դասական աճուրդի միջոցով գույքի վաճառքի կազմակերպումն է:
- Սույն կարգի 2-րդ կետում նշված գույքն առանց գնային առաջարկի վաճառքի մասին որոշումը ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ներկայացմամբ:
- 5. Սույն կարգի 4-րդ կետում նշված որոշումը պետք է ներառի տեղեկություններ`
1) առանց գնային առաջարկի օտարման ենթակա գույքի,
2) վաճառքի կազմակերպման պայմանների և ժամկետի,
3) վաճառքը կազմակերպող պետական կառավարչական մարմնի,
4) վճարման ժամկետների ու պայմանների,
5) գաղտնի կետով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գնի, որը սահմանվում է ելնելով գույքի գնահատված լիկվիդային արժեքից,
6) այլ տվյալների մասին:
- Սույն կարգի 4-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը ընդունվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվում է վաճառքի ենթակա գույքի մեկնարկային գնի որոշման հանձնաժողով, որը սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ կազմակերպում է վաճառքի ենթակա գույքի մասին տեղեկատվության հրապարակումը, որակավորման փուլում քննարկում է ներկայացված գնային առաջարկները և որոշում ընդունում օտարման ենթակա պետական գույքի վաճառքի մեկնարկային գնի վերաբերյալ:
- Սույն կարգի 6-րդ կետում նշված հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 5 անդամից, որի կազմում ընդգրկվում են Կոմիտեի (հանձնաժողովի նախագահ, քարտուղար, անդամ) ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նիստը իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:
- Հանձնաժողովն որոշումները ընդունում է ձայների պարզ մեծամասնությամբ:
- Հանձնաժողովը նախապատրաստում է առանց գնային առաջարկի օտարման ենթակա գույքի հանրային իրազեկման համար հրապարակայինծանուցումը և հրապարակում է Կոմիտեի պաշտոնական ու www.azdarar.am կայքերում: Ծանուցումը պետք է պարունակի աճուրդի մասին հետևյալ տեղեկությունները.
1) հայտերի քննարկման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը,
2) աճուրդի կազմակերպման կարգը և պայմանները,
3) աճուրդի կազմակերպմանը մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
4) աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն),
5) աճուրդի կայացման տարին, ամիսը, օրը և ժամը,
6) աճուրդի կազմակերպչի անվանումը,
7) աճուրդի ձևը և անցկացման կարգը,
8) աճուրդում հաղթողին որոշելու կարգը,
9) աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը,
10) կանխավճարի և մասնակցության վճարի չափը:
- Հայտերի քննարկումը և աճուրդի կազմակերպումը տեղի է ունենում հայտարարությունը հրապարակելուց հետո առնվազն 15 աշխատանքային օր հետո:
- Սույն կարգի 2-րդ կետում նշված առանց գնային առաջարկի գույքի վաճառքին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ՝ հայտատու), որոնք Կոմիտե են ներկայացնում հայտ, որը պետք է ներառի՝
1) գնային առաջարկը փակ ծրարով,
2) իրավաբանական անձանց համար՝ պետական գրանցման վկայականի պատճեն,
3) քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի պատճենը կամ անձնագրի պատճեն` հաշվառման էջով,
4) կանխավճարի անդորրագրի պատճեն,
5) մասնակցության վճարի անդորրագիրը:
- Հայտերը գրանցվում են հատուկ գրանցամատյանում, որը վարում է հանձնաժողովը:
- Կանխավճարի չափը սահմանելիս հաշվի չի առնվում օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը: Կանխավճարի մեծությունն անշարժ գույքի համար սահմանվում է միանվագ 100 հազ. դրամ, իսկ շարժական գույքի համար 10 հազ. դրամ:
- Հանձնաժողովը սահմանված ժամկետում քննարկում է հայտատուների կողմից ներկայացված առաջարկները և որոշում է կայացնում մեկնարկային գնի վերաբերյալ: Ընդ որում, մեկնարկային գինը որոշվում է ելնելով գույքի ձեռք բերման նպատակով առաջարկվող գներից առավելագույնը: Եթե բոլոր հայտերում ներկայացված գնային առաջարկները ցածր են տվյալ գույքի համար նախօրոք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նվազագույն գնից, ապա հանձնաժողովը գույքի աճուրդի մեկնարկային գին է սահմանում նախօրոք սահմանված նվազագույն գինը:
- Հայտերի քննարկմանը և ծրարների բացմանը կարող են մասնակցել բոլոր հայտատուները:
- Աճուրդի մասնակցի կարգավիճակ են ձեռք բերում բոլոր հայտատուները:
- Հանձնաժողովը սույն կարգի 6-րդ կետով նախատեսված գույքի մեկնարկային գինը որոշելուց հետո մեկ ժամվա ընթացքում առաջարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ աճուրդի միջոցով գույքի վաճառքը կազմակերպելու վերաբերյալ:
- Կանխավճարը հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս: Եթե հաղթող մասնակիցը հրաժարվում է հետագա վճարումները կատարելուց, ապա կանխավճարը հետ չի վերադարձվում, իսկ չհաղթող մասնակցին կանխավճարը վերադարձվում է վերջինիս դիմելուց հետո եռօրյա ժամկետում:
- Մասնակցության վճարը, որը չի ներառվում գույքի գնի մեջ և անկախ աճուրդի արդյունքներից հետ չի վերադարձվում ու օգտագործվում է աճուրդի կազմակերպման նպատակով:
- Աճուրդներն անց են կացվում դասական (գնի ավելացման) եղանակով:
- Աճուրդների իրականացման նպատակով Կոմիտեի «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպիչ) տնօրենի հրամանով ստեղծվում է աճուրդային հանձնաժողով, որի կազմը պետք է բաղկացած լինի առնվազն 3 անձից: Հանձնաժողովի նիստը իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:
- Աճուրդն վարում է աճուրդավարը, որը հայտարարում է աճուրդի ձևը, գնային հայտեր ներկայացնելու կարգը, գույքի անվանումը, բնութագրող ցուցանիշները, մեկնարկային գինը, աճուրդային քայլի նվազագույն չափը, որը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
- Դասական աճուրդի դեպքում յուրաքանչյուր մասնակից կարող է առանձին գույքի գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով, բարձրացնելով մասնակցի վկայականի համարին համապատասխանող համարը (քարտը):
- Աճուրդավարը շարունակում է աճուրդն այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկած մեկ մասնակից, որը համարվում է աճուրդում հաղթած մասնակից՝ աճուրդավարի կողմից առաջարկված գինն երրորդ անգամ հայտարարելու և մուրճիկի երրորդ հարվածից հետո:
- Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը և Կազմակերպիչը ստորագրում են աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը: Հաղթողի կողմից բոլոր վճարումները կատարելու դեպքում, Կազմակերպիչը երեք օրվա ընթացքում տրամադրում է հաղթողին արձանագրության մեկ օրինակը:
- Աճուրդը համարվում է չկայացած հայտ չներկայացնելու, հայտատուները չներկայանալու, ինչպես նաև հաղթող մասնակիցը հրաժարվում է հետագա վճարումները կատարելուց կամ սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելուց:
- Աճուրդը չկայացած համարվելու դեպքում հաջորդ աճուրդների պայմանները, այդ թվում՝ մեկնարկային գինը, կարող է փոփոխվել:
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2019 թվականի
..................... – ի N ..... - Ն որոշման
Ձև N 1
Հ Ա Յ Տ
ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
__________________________________________________________________________
(հայտը ներկայացնող անձի անվանումը, անունը, ազգանունը, գտնվելու (բնակության) վայրը)
- Ծանոթանալով «____»___________ 20___թ. կայանալիք առանց գնային առաջարկի գույքի վաճառքի մասին հրապարակված տեղեկություններին` ցանկանում ենք (եմ) մասնակցել ___________________________________________________վաճառքին:
(գույքի (տարածքի) գտնվելու վայրը)
- Մեր (իմ) ռեկվիզիտներն են՝_____________________________________________________________________________________________________________________________
(իրավաբանական անձի գտնվելու վայրը, հաշվի համարը, ֆիզիկական անձի բնակության վայրը, hեռախոսահամարը)
- Կից ներկայացնում եմ.
1) հիմնադիր փաստաթղթերի և պետական գրանցման համարը (իրավաբանական անձանց համար), իսկ քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
2) գնային առաջարկը փակ ծրարով,
3) մուծված կանխավճարի անդորրագիրը ___________բանկի ___________________ հաշվի համարով),
4) հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը):
Հայտատու (լիազոր ներկայացուցիչ)__________________ _______________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
«____» _______________ 20___թ.
Ձև N 2
ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ
NN |
Հայտի ստացման օրը, ամիսը, տարեթիվը, ժամը |
Հայտի մուտքա- գըրման համարը |
Առանց գնային առաջարկի օտարվող գույքի անվանումը, գտնվելու վայրը |
Հայտատուի անունը, ազգանունը (անվանումը) |
Հայտատուի ստորա- գրությունը |
Հայտը ստացողի ստորագրությունը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
-
Discussed
29.01.2019 - 20.02.2019
-
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
Views 7554
Print