ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԲԱԺՆԵՄԱՍԻ (ԲԱԺՆԵՏՈՄՍԻ, ՓԱՅԻ) ԿԱՄ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ, ԱՅԼ ԿԵՐՊ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԻ ԿԱՄ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ, ԱՅԼ ԿԵՐՊ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԲԱԺՆԵՄԱՍԻ (ԲԱԺՆԵՏՈՄՍԻ, ՓԱՅԻ) ԿԱՄ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ, ԱՅԼ ԿԵՐՊ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԻ ԿԱՄ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ, ԱՅԼ ԿԵՐՊ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
Նախագիծը ներկայացվում է 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն, որով սահմանվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) իրավասությունը՝ հաստատելու լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգը։
Հանձնաժողովի որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվի «Էներգետիկայի մասին» օրենքի համաձայն՝ նախքան լիցենզավորված անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի կամ դրա նկատմամբ իրավունքի, վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի կամ դրա նկատմամբ իրավունքի, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարումը, այլ կերպ փոխանցումը կամ գրավադրումը, տվյալ գործարքի մասով հանձնաժողովի համաձայնությունը ստանալու հետ կապված իրավահարաբերությունները։ Մասնավորապես, կարգի նախագծով սահմանվել է, որ լիցենզավորված անձը պետք է նախագծով սահմանված պահանջներին համապատասխանող հայտ ներկայացնի հանձնաժողով՝ համապատասխան գործարքի կնքման համար վերջինիս համաձայնությունը ստանալու համար։ Նախագծով տրված է լիցենզավորված անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի բնորոշումը, ինչպես նաև թվարկված են լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կոնկրետ տեսակները, կամ՝ գույքին բնորոշ այն հատկանիշները, որոնց հիման վրա տվյալ գույքը կարող է որակվել որպես լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույք։ Նախագծով սահմանվել են հայտի բովանդակությանը և ձևին ներկայացվող պահանջները, այդ թվում նաև՝ գաղտնի տեղեկություննների ներկայացման, հայտն ուսումնասիրության ընդունելու, թերությունները վերացնելու, ինչպես նաև հայտը Հայաստանի Հանրապետության կառավարության կարծիքին ներկայացնելու, գործարքի կնքմանը համաձայնություն տալու կամ դրան համաձայնություն չտալու մասին որոշում ընդունելու ընթացակարգերը։ Նախագիծն ամրագրում է նաև գործարքի կնքմանը համաձայնություն չտալու և պատասխանատվության կիրառման հիմքերը։
2․ Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի նպատակը Էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց համապատասխան գործունեության կարգավորումը և հստակեցումն է։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
4․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեության թափանցիկության և անվտանգության ապահովմանը։
-
Discussed
17.01.2019 - 02.02.2019
-
Type
Decision
-
Area
Energy and natural resources
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 7819
Print